Հիշել նախագիծը
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
63 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:26:28 | Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Հոդված 8. Հաշվառման ծրագրի սահմանումը և դրա կիրառումը Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի կողմից ներդրված առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որտեղ մուտքագրվում են յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ տվյալները: Հաշվառման ծրագրին, դրա գաղափարին, նպատակների, հասանելիությանը և այլ ռիսկերին անրադարձել ենք բազմիցս /https://www.e-draft.am/projects/605/digest, https://www.e-draft.am/projects/1372/digest/ և հիմնավորել ենք որ նման ձևակերպումը հակասում է “Նորմատիվ իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի այն է՝ “Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ ԲԱԶՄԻՄԱՍՏ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԵՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ԱՊԱՀՈՎԵՆ ԴՐԱՆՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՈՒ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԸՆԿԱԼՈՒՄՆ ՈՒ ԿԻՐԱՌՈՒՄԸ” պահանջներին: | ||
2 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:28:24 | Հոդված 5. Գնահատման գործունեության սուբյեկտները Սույն օրենքի իմաստով գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել են լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև անշարժ գույքի պատվիրատուները Նման ձևակերպմամբ բացի անշարժ գույքի պատվիրատուներից գնահատման մյուս օբյեկտների պատվիրատուները չեն կարղ հանդիսանալ գնահատման գործունեության սուբյեկտներ: Ուստի առաջարկում ենք անշարժ գույք բառակապակցությունը հանել, և ձևակերպել հետևյալ կերպ․ Սույն օրենքի իմաստով գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել են լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև պատվիրատուները: | ||
3 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:28:53 | Հոդված 7. Գնահատման ստանդարտների սահմանումը ու դրանց կիրառումը Հայաստանի Հանրապետությունում գնահատման միջազգային ստանդարտները և ենթաստանդարտները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գնահատման միջազգային ստանդարտների հիման վրա, որոնց կիրառումը պարտադիր է գնահատողների կողմից: Գնահատման ստանդարտների կիրառումը բացի գնահատողներից պարտադիր է, նաև գնահատող կազմակերպությունների ու պատվիրատուների համար: Բացի այդ տարընթերցումներից, երկակի մեկնաբանություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք այս հոդվածը սահմանել հետևյալ կերպ Հայաստանի Հանրապետությունում գործում է գնահատման միջազգային ստանդարտները և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջազգային ստանդարտների հիման վրա սահմանված` գնահատման ենթաստանդարտները, որոնց կիրառումը պարտադիր է գնահատման գործունեության սուբյեկտների կողմից: | ||
4 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:29:22 | Հոդված 9. Գնահատման պարտադիր դեպքերը 5. անշարժ գույքն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում. Առաջարկում ենք վերաձևակերպել․ «գույքն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.» 6. անշարժ գույքի բռնագանձման հետևանքով դրա իրացման դեպքերում. Առաջարկում ենք վերաձևակերպել․ «գույքի բռնագանձման հետևանքով դրա իրացման դեպքերում.» | ||
5 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:29:52 | Հոդված 18. Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները 2. Գնահատման կազմակերպությունը, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Ի՞նչ է պարտադիր ապահովագրությունը։ Պարտադիր ապահովագրությունը ձեր կամքից անկախ, oրենքով սահմանված պահանջ է ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ: Ներկայումս Հայաստանում պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ), որը կարգավորվում է ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին ոչ մի տնտեսական գործունեության ոլորտ, ոչ մի գործունեության տեսակ պարտադիր ապահովագրման ենթակա չէ։ Նշենք նաև, որ համաձայն ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:» սակայն սույն օրենքի նախագծով պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և պայմանները սահմանված չեն։ Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս չկան հստակ մշակված մեխանիզմներ և/կամ գործիքներ գնահատման ոլորտի պարտադիր ապահովագրության ճիշտ կազմակերպման և կարգավորման համար։ Հետևաբար կարծում ենք, որ գնահատման կազմակերպությունների պարտադիր ապահովագրության պահանջը առայժմ ժամանակավրեպ է։ Առաջարկում ենք այս դրույթը հանել օրենքի նախագծից՝ հետագայում այն խորը ուսումնասիրելու, մանրամասն քննարկելուց հետո միայն արդեն գործող օրենքում կատարել լրացումներ։ | ||
6 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:30:29 | Հոդված 24. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը Ինչպես գնահատման կազմակերպությունները և գնահատողները ունեն պարտավորություններ և պատասխանատվություն այնպես էլ անհրաժեշտ է օրենքով սահմանել որակավորման հանձնաժողովի պատասխանատվությունը, քանի որ գնահատողը օրենքով իրավունք ունի բողոքարկել որակավորման հանձնաժողովի եզրակացությունը և դատական կարգով ապացուցել իր կողմից իրականացված աշխատանքի անսխալությունը, հետևաբար որակավորման հանձնաժողովը պետք է կրի պատասխանատվություն իր կողմից կազմված սխալ եզրակացության համար։ Համաձայն սույն օրենքի նախագծի գնահատողի կողմից կատարված սխալի դեպքում դադարեցվում է նրա որակավորման գործող վկայականը, իսկ քանի որ որակավորման հանձնաժողովի անդամները նույնպես գործող գնահատողներ են, հետևաբար նրանց կողմից տրված սխալ եզրակացությունը ոչ այլ ինչ է քան գնահատողի սխալ, ուստի հանձնաժողովի անդամների սխալ եզրակացության դեպքում նրանց որակավորման վկայակնների գործողությունը նույնպես պետք է դադարեցվի։ Հաջորդ նկատառումը - Գործող օրենքով սահմանված է հանձնաժողովի անդամների 5 տարվա գնահատողի աշխատանքային փորձ, մեր համար անհասկանալի է, որն է հիմքերը այն 7 տարով փոխելու և ինչ դրական ազդեցություն է ունենալու այս փոփոխությունը հանձնաժողովի աշխատանքի վրա, կամ ինչու՞ 7 եթե ոչ 10։ Առաջարկում ենք աշխատանքային փորձը թողնել 5 տարի։ Ինչպես նաև պարտադիր ենք համարում օրենքով սահմանել, որ ընտրված հանձնաժողովի անդամները, անդամության մեկ տարին լրանալուց հետո, հաջորդ ընտրություններին իրենց թեկնածությունը կարող են առաջադրել ոչ շուտ քան իրենց անդամության դադարեցումից մեկ տարի հետո։ Սա որոշակի կերպով կապահովի հանձնաժողովի անդամների օբյեկտիվ, անկախ և անաչառ աշխատանքը և թույլ չի տա նույն անձին անընդհատ լինել հանձնաժողովի անդամ, հետևաբար կայացնել սուբյեկտիվ որոշումներ։ | ||
7 | "ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ" ՀԿ 05.08.2019 21:30:55 | Հոդված 12. Որպես գնահատման կազմակերպութուն, կազմակերպությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սույն օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով և 8-րդ մասով սահմանված դրույթների պահանջները հակասում են ՀՀ սահմանադրությանը, գործող օրենքներին, ուստի խիստ անհրաժեշտ է վերանայել այս դրույթը: Քանի որ յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր գործունեության համար և այլ անձինք (թե իրավաբանական թե ֆիզիկական) պարտավոր չեն պատասխանատվության ենթարկվել ոչ իրենց կողմից կատարված խախտունների համար: Կարծում ենք, որ նման ձևակերպումը իր մեջ պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Ավելին գնահատող կազմակերպությունների համար գործունեության դադարեցումը մեկ տարի ժամկետով հանդիսանում է անհամարժեք պատիժ, որը կհանգեցնի արհեստականորեն այդ կազմակերպություններին շուկայից դուրս մղման և դրանց լուծարմանը: Իսկ որ ամենակարևորներից է, այդ դեպքում կտուժեն այդ կազմակերպություններում աշխատող այլ բարեխիղճ գնահատողներ: |