Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի N 322-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վարչապետի որոշումների նախագծերը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“__”________ 2019 թվականի N  -Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հինք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

 

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման N 1 հավելվածում «Ռ.Ոսկանյան ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրեն» բառերը փոխարինել «Ա.Դռնոյան Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 955-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • որոշման 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
  • որոշման N 1 հավելվածի՝

ա. առաջին պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. երկրորդ պարբերությունում «բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,

գ. 7-րդ և 8-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

դ. 9-րդ պարբերությունում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

ե. 10-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել «Քաղաքաշինության կոմիտե» բառերով,

զ. 11-րդ պարբերությունում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,

է. 15-րդ պարբերությունում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով,

ը. 16-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով,

թ. 17-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով,

ժ.  18-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն» բառերը փոխարինել «Վիճակագրական կոմիտե» բառերով,

    3)  որոշման  N 2 հավելվածի՝

ա. 3-րդ կետում           «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. 14-րդ, 15-րդ և 24-րդ կետերում «բնապահպանության նախարարության աշխատակազմը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարությունը» բառերով,

գ. 19-րդ կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմում» բառերը փոխարինել  «շրջակա միջավայրի նախարարությունում» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունն ու կազմը հաստատելու մասին» N 58-Ա որոշման N 2 հավելվածի՝
  • 3-րդ պարբերությունում «կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով,
  • 4-րդ և 9-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
  • 5-րդ պարբերությունում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
  • 7-րդ պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 167-Ա որոշման N 1 հավելվածի՝
  • 3-րդ պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
  • 5-րդ պարբերությունում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
  • 7-րդ պարբերությունում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
  • ուժը կորցրած ճանաչել 8-րդ, 9-րդ և 13-րդ պարբերությունները,
  • 11-րդ պարբերությունում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով,
  • 12-րդ պարբերությունում «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել «Քաղաքաշինության կոմիտեի նախագահ» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի օգոստոսի 4-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • որոշման 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
  • որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին պարբերությունում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. 2-րդ պարբերությունում «բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,

գ. 3-րդ և 8-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

դ. 4-րդ պարբերությունում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության,մշակույթի և սպորտի» բառերով,

ե. 6-րդ պարբերությունում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,

  • որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետում, 14-րդ կետում և 18-րդ կետի 5-րդ ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշման հավելվածում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» N 101-Ա որոշման 1-ին կետի՝
  • 4-րդ ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
  • 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
  • 7-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
  • 11-րդ ենթակետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
  • 12-րդ ենթակետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“__”________ 2019 թվականի N  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի  N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հինք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  2. որոշման N 1 հավելվածի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի կազմի՝
  • 1-ին և 9-րդ պարբերություններում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
  • 2-րդ պարբերությունում «բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի տեղակալ» բառերով,
  • 5-րդ և 7-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
  • 8-րդ պարբերությունում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
  • 20-րդ պարբերությունում «բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության».
  1. որոշման N 2 հավելվածում՝
  • 7-րդ կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության»
  • 8-րդ, 20-րդ և 22-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:


 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.06.2019 - 12.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6777

Տպել