Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2019 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «աշխատանքային կենսաթոշակները,» բառերից հետո լրացնել «դատական կարգադրիչների զինվորական կենսաթոշակները,» բառերը.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 4-րդ կետում «Աշխատանքային կենսաթոշակ,» բառերից հետո լրացնել «դատական կարգադրիչներին զինվորական կենսաթոշակ,» բառերը, իսկ «ծառայության» բառից հետո` «ցանկացած» բառը.
բ. 19.4-րդ, 40-րդ կետի 1-ին ենթակետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.
գ. 19.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.5-րդ կետ.
«19.5. Եթե 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցրած անձն ունի նաև զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք, ապա նրա զինվորական կենսաթոշակի վճարումը շարունակվում է, իսկ կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու հիման վրա չեն վերանայվում։».
դ. 47-րդ կետում «կամ դատավորի» բառերը փոխարինել «, դատավորի կամ դատական կարգադրիչի» բառերով.
ե. 52.5-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով.
3) որոշման N 3 հավելվածում՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.
«1.1) դատական կարգադրիչների ծառայության ժամանակահատվածը.».
բ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «քննչական ծառայության ծառայողի,» բառերից հետո լրացնել «դատական կարգադրիչի,» բառերը.
4) որոշման N 10 հավելվածի 19.1-ին կետի 3-րդ ենթակետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
21.06.2019 - 08.07.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7277
Տպել