Հիշել նախագիծը

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Մաթևոսյան 03.06.2019 15:20:33 Իսկ արդյո՞ք ուսումնասիրություն կա, թե անհատներից խլվող հողատարածքների հետևանքով այդ ընտանիքները չեն հայտնվի նյութկան խնդրի առջև։ Քանի որ այդ հողատարածքը նրա ընտանիքի սնման հիմնական աղբյուրը կարող է լինել։ Փոխարենը պարտավորեցրե՛ք բանկերին ֆոտովոլտային կայաններ ձեռք բերելու համար՝ ֆիզիկական անձանց անխոս ընդառաջել, այլ ոչ թե սեփական շահով առաջնորդվել և արհեստական բարդություններ առաջացնել այն դեպքում, երբ պետության աջակցությունն ու պետության առաջնային, ստրատեգիական շահ կա։ Բնակչության՝ հատկապես գյուղական, մեծ մասին շահագրգռելով տեղադրել ֆոտովոլտային կայաններ, շատ ավելի հեշտ լուծում կունենա խնդիրը Չի ընդունվել։ ՀՀ գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու արդյունքում հողօգտագործողները փոխհատուցվելու են շուկայական գներով, ինչը թույլ կտա իրենց հողօգտագործման համապատասխան իրավուքները ձեռք բերել այլ վայրերում։ Ուստի իրենց նյութական վիճակի վատթարացում չի կանխատեսվում։ Իսկ ֆինանսավորման սխեմայի հետ կապված անհրաժեշտ է նշել, որ ծրագիրը իրականացնող կազմակերպությունը ընտրվել է սակարկությունների արդյունքում՝ հաղթող է ճանաչվել ամենա ցածր սակագին առաջարկած կազմակերպությունը, ինչը հնաքրավոր չեր լինի իրականացնել առաջարկվող սխեմայի պարագայում։