Հիշել նախագիծը

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՄԱՍՐԻԿ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման  ներդրումային  ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց և համայնքներին սեփականության իրավունքով պատ­կանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ 

  • Քննարկվել է

    03.06.2019 - 21.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8827

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Մաթևոսյան

03.06.2019

Իսկ արդյո՞ք ուսումնասիրություն կա, թե անհատներից խլվող հողատարածքների հետևանքով այդ ընտանիքները չեն հայտնվի նյութկան խնդրի առջև։ Քանի որ այդ հողատարածքը նրա ընտանիքի սնման հիմնական աղբյուրը կարող է լինել։ Փոխարենը պարտավորեցրե՛ք բանկերին ֆոտովոլտային կայաններ ձեռք բերելու համար՝ ֆիզիկական անձանց անխոս ընդառաջել, այլ ոչ թե սեփական շահով առաջնորդվել և արհեստական բարդություններ առաջացնել այն դեպքում, երբ պետության աջակցությունն ու պետության առաջնային, ստրատեգիական շահ կա։ Բնակչության՝ հատկապես գյուղական, մեծ մասին շահագրգռելով տեղադրել ֆոտովոլտային կայաններ, շատ ավելի հեշտ լուծում կունենա խնդիրը

Տեսնել ավելին