Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմիններիի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, ինչպես նաև օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների շրջանակը հստակեցնելու անհրաժեշտությունից:
Ընթացիկ վիճակը
2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> օրենքը, որով ձևավորվել է տեսչական մարմինների համակարգը: Նշված օրենքի, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած <<Տեսչական մարմնինների մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՕ-267-Ն օրենքի համաձայն` տեսչական մարմինները որոշակի ոլորտում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմիններ են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար կիրառում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ներկայումս պահպանված են նախկինում համապատասխան ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող և այդ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախատումների համար պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների անվանումները:
Կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և/կամ պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները` համապատասխան ոլորտներում ձևավորելով առողջ մթնոլորտ:
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: