Հիշել նախագիծը

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42¹-րդ հոդվածի վերնագրում և տեքստում <<Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` առողջապահական տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի>> բառերը փոխարինել <<Առողջապահության և աշխատանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձանարարականները չկատարելը կամ առողջապահության և աշխատանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի>> բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 10-րդ և 15-րդ մասերում <<լիազոր պետական կառավարման մարմնին>> բառերից հետո լրացնել <<և առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող  տեսչական մարմնին>> բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի`

  1. 1-ին մասում հանել «189²-189⁶,» թվերը,
  2. 2-րդ մասում «170⁵» թվից հետո լրացնել «189²-189⁶,» թվերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածի՝

  1. վերնագրում և տեքստում «Առողջապահական» բառը փոխարինել «Առողջապահության և աշխատանքի բանագավառում վերահսկողություն իրականացնող» բառերով.
  2. 1-ին մասում «45-47.13-րդ» թվերը փոխարինել «45-47.5-րդ, 45.7-47.13-րդ» թվերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 238. Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 112-112.8-րդհոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
  2. Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև չորսհարյուրապատիկի չափով,

անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի պետերը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրապատիկի չափով:

  1. Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կարող է տուգանքը գանձել տեղում:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի  238¹-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով, 1-ին մասում «քննում են» բառը փոխարինել «քննում» բառով, իսկ 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները» բառերը փոխարինել «բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 238²-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «պետական լիազորված» բառերը փոխարինել «տեսչական» բառով, իսկ 2-րդ մասում «գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության պետը և տարածքային մարմինների ղեկավարները» բառերը փոխարինել «սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 239-րդ հոդվածի`

  1. վերնագրում և 1-ին մասում «համակարգերի կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահկսողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
  2. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը  անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրկանացնող տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրքսանապատիկի չափով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 244.1-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի Մետաղափորձական վերահսկողության տեսչությունը» բառերը փոխարինել «Թանկարժեք մետաղների ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմաբգրությամբ.

«Հոդված 244.7. Թանկարժեք մետաղների, չափումների և ոչ պարենային արտադրանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Սույն օրենսգրքի 95.3-րդ, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ և 28-րդ մասերով, 169.25-րդ հոդվածով և 188-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում թանկարժեք մետաղների, չափումների և ոչ պարենային արտադրանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 244¹º-րդ հոդվածի՝

  1. վերնագրում և տեքստում «բնագավառի պետական լիազորված» բառերը փոխարինել «բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 8-րդ կետից հանել «կամ աշխատանքի պետական տեսչության» բառերը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    29.05.2019 - 13.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8430

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ռուզան Շահվերդյան

12.06.2019

Առաջարկում եմ լիազոր մարմին ճանաչել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թողնել, բայց կատարել փոփոխություն, Լեզվի մասին օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության ենթարկելու իրավասությունը հատկացնել ԿԳՄՍ նախ-ը, քանի որ այդ՝ հոդված 254-րդ, 1-ին մաս, 6-րդ կետը նույնությամբ թողնելը նշանակում է գոյություն չունեցող մարմնին վարչական իրավասություններ տալ: Լեզվի կոմիտեն ԿԳՄՍՆ-ին ենթակա մարմին է, առանց վարչական վերահսկողության լիազորությունների, իսկ եթե ՎԻՎ օրենսգրքի այս փոփոխությունների նպատակը պատասխանատվության ենթարկելու լիազորություններ ունեցող մարմինների հստակեցումն է, դրանով հրաժարվում եք որդեգրված սկզբունքից: Վերոհիշյալ հոդվածի նշված կետի պահպանումը անլուծելի թյուրիմացությունների տեղիք է տալու, քանի որ չեղած մարմնի իրավասությունները որևէ այլ մարմնի, ասենք՝ լեզվի կոմիտեի վրա դնելու պարտադրված հիմք է դառնալու, ու դրանով հանգեցնելու առանց իրավական հիմնավորման իրավահաջորդության ու լիազոր մարմին համարելու խառնաշփոթության:

Ռուզան Շահվերդյան

04.06.2019

Առաջարկ 1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնող լիազորված պետական մարմին սահմանել, որովհետև լեզվի պետական տեսչությունը 254-րդ հոդվածի 6-րդ կետի հետ հանելով այդպիսի մարմին չլինելու հիմքով, պատասխանատվության ենթարկող դաշտը զրկվում Է որոշակիությունից: 2.

Լիլիթ Հարությունյան

01.06.2019

3. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսված` «Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» դրույթը ևս իրավական նոնսենս է` հետևյալ հիմնավորմամբ. 1. Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե: Այսինքն` սույն նորմի ուժով Լեզվի պետական տեսչությանն օրենքով վերապահված գործառույթները (նե¬րառյալ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով այդ մարմնին վերապահված ստուգում իրականացնելու, Վար¬չական իրավախախտումների վերա¬բերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասությունները) անցել են Լեզվի կոմիտեին: Քանի որ, ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի, Լեզվի կոմիտեն է ապահովում սույն օրենքի պահանջների կատարումը, որը նա իրականացնում է նույն օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց¬կացման մասին» ՀՀ օրենքով և Վար¬չական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված գործիքակազմով, իրավաչափ չէ Վար¬չական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.2-189.6-րդ հոդվածներով նախա¬տեսված դեպքերում նույն րենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելը: Օրինակ` ի՞նչ պետք է անի Լեզվի կոմիտեն, երբ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հայտնաբերում է վարչական իրավախախտում, ո՞ր քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետք է ներկայացնի այդ իրավախախտումն ու միջնորդի կամ խնդրի, որ նրանք այս իրավախախտման հիմքով դիմեն դատարան: Իրավական անհեթեթություն է, քանզի օրենքի պահանջների կատարման ապահովումը ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ մասի և 20-րդ հոդվածի ուժով պետության պարտականությունն է, իսկ քաղաքացու և իրավաբանական անձի պարտականությունը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն է:

Տեսնել ավելին