ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
--------2019 թվական ---Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N 489-Ն որոշման`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, 2019-2022 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների և մեթադոնի գնման գործընթացները կազմակերպելու մասին»,
2) 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման, տուբերկուլյոզի բուժման և վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների և մեթադոնի (այսուհետ՝ գնման առարկա) մրցակցային կարգով ձեռքբերման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.»,
3) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հակառետրովիրուսային դեղերի և հակատուբերկուլյոզային դեղերի, 2019-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների և մեթադոնի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են N 1 հավելվածով սահմանված կարգով:»,
4) 2-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով հետևյալ խմբագրությամբ.
«5) սույն որոշման շրջանակներում գնման ենթակա հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերը պետք է ունենան արտադրողի երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում և (կամ) գրանցված լինեն Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում:»,
5) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
6) N 1 հավելվածում`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի կանխարգելման և բուժման, տուբերկուլյոզի բուժման և վիրուսային հեպատիտի կանխարգելման և բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների և մեթադոնի՝ մրցակցային կարգով ձեռքբերման»,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և վիրուսային հեպատիտի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլյոզային դեղերի, ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և մեթադոնի (այսուհետ՝ գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ պատվիրատուներ) սույն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով դրանք ներկայացնելու վերջնաժամկետ: Սահմանված ժամկետում գնումների գործակալներից ստացված գնային առաջարկներն ամփոփելուց հետո իրականացվում է գնման մրցակցային ընթացակարգ (անհրաժեշտության դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան): Ընդ որում, մրցակցային գնման ձևի ընտրությունը կախված է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում տրամադրված գնային առաջարկներից նվազագույնի վավերականության ժամկետից:»,
7) N 2 հավելվածի ցանկը լրացնել 7-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«7. Միավորված ազգերի կազմակերպության ծրագրային ծառայությունների գրասենյակ - United Nations Office for Project Services (UNOPS)»,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: