Սոֆիա Գրիգորյան
29.05.2019
Առաջարկվում է Որոշման մեջ սահմանել նվազագույն գնառաջարկ ճանաչելու մասին դրույթ. Մասնավորապես, որ գնով պետք է առաջնորդվել հաղթող գործակալին ընտրելիս՝ CIP Երևան թե մաքսազերծման գործընթացի նախատեսվող ծախսերը ներառյալ գին: ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալը (գործակալները) իրականացնում է ապրանքի մաքսազերծումը և մատակարարումն անմիջապես պատվիրատուին, իսկ ՀՀ-ում ներկայացուցչություններ չունեցող գործակալի կողմից մատակարարվող ապրանքի մաքսազերծումը իրականացնում է պատվիրատուն: ՀՀ-ում ներկայացուցչություն չունեցող գործակալը, որը ներկայացրել է ավելի ցածր գին ճանաչվում է հաղթող, սակայն նրա կողմից մատակարարված ապրանքի մաքսազերծման գործընթացում իրականացված ծախսերից հետո վերջնական գինը կարող է գերազանցել ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալի առաջարկած գինը: Ստեղծվում է նվազագույն գնառաջարկ ճանաչելու անորոշություն. որ գնով պետք է առաջնորդվել հաղթող գործակալին ընտրելիս՝ CIP Երևան թե մաքսազերծման գործընթացի նախատեսվող ծախսերը ներառյալ գին (այդ թվում ԱԱՀ-ն): Ստեղծվում են անհավասար պայմաններ ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող և չունեցող գործակալների միջև: Բացի այդ նշված հանգամանքը պարունակում է տեղային մրցույթի համար նախահաշվային հնարավոր ցածր գնի ձևավորման ռիսկ. քանի որ առավելագույն նախահաշվային գինը գոյանում է մատակարարի գնային առաջարկից և տվյալ ապրանքի ներմուծման և տեղափոխման ծախսերի հանրագումարից, իսկ ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալի առաջարկը հաղթող ճանաչելու դեպքում առաջացած նախահաշվային գինը չի ներառում օրենքով սահմանված հարկերը, այդ թվում ԱԱՀ-ը, տեղային մատակարարները հայտնվում են անհավասար պայմաններում: