Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ»

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես հանրային ծառայողի մասնագիտական տոն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:

    Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք հանրային ծառայողների կողմից իրենց հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են  Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ իրավիճակների աշխատողի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին  և այլն: 

Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Ղազախստանում, որպես հանրային ծառայողի օր նշվում է հունիսի 23-ը: Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը և ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կարծում ենք, որ նպատակահարմար է միավորել Հայաստանի Հանրապետության կառավարության այդ բոլոր որոշումները մեկ միասնական որոշման մեջ, որի հիման վրա որպես  հանրային ծառայողի օր կհայտարարվի հունիսի 23-ը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել որպես հանրային ծառայողի օր:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ արդարադատության նախարարություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես կնշվի հանրային ծառայողների համընդհանուր տոնը:

  • Քննարկվել է

    13.05.2019 - 28.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5293

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

14.05.2019

Մեր համար կարևոր չէ այս հարցում թե Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Ղազախստանում, որ օրն են նշում որպես հանրային ծառայողի օր, քանի որ այդ տոների օրերը համընկնում են ինչ որ իրադարձության հետ հետևաբար կարելի է այն սահմանել օրինակ մայիսի 26-ին կամ հունիսի 14-ին՝ հանրային ծառայության օրենքի ընդունման կամ ստորագրման ժամկետին համահունչ,

Տեսնել ավելին