Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արեգ Մալխասյան 25.05.2019 18:51:39 | 14, Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն արգելվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագորխումը ի թիվս այլ վայրերի մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա։ Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը չի պարունակում մանկապատանեկան մարզական հաստատություն հասկացության որևէ սահմանում, ուստի հասկանալի չէ թե հատկապես որ հաստատությունների մասին է խոսքը։ Նշված պարագայում նման դրույթը Նախագծում սին է։ | Մանկապատանեկան մարզական հաստատություն բառերը փոխարինվել են Մանկապատանեկան մարզական կազմակերպություն բառերով, ինչի սահմանումը տրված է Մանկապատանեկան սպորտի մասին ՀՀ օրենքով: Իսկ կազմակերպություն բառի փոխարեն հաստատություն բառը կիրառելի ընդամենը որոշակի հստակություն սահմանելու նպատակադրում ուներ, որի պատճառով առաջարկվող դրույթը սին որակելը առաջարկություն ներկայացնողի՝ ՀՀ օրենսդրությանը բավարար չափով տեղյակ չլինելու մասին է վկայում: | |
2 | Արեգ Մալխասյան 25.05.2019 18:55:55 | 15, Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է մի շարք վայրերի մուտքերից հինգ մետր հեռավորության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելք։ Միաժամանակ նման հեռավորություն անհասկանալի պատճառներով նախատեսված չէ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի մուտքերի նկատմամբ։ Վերոգրյալը անհիմն և անտրամաբանական տարբերակում է օրինակ ԲՈՒՀական շենքերը և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը։ Արդյո՞ք Նախագիծը ավելի քիչ է գնահատում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր մտնող անձանց առողջությունը։ Կարծում եմ Նախագիծը նշված մասով ևս պետք է խմբագրվի։ | Նկատի ունենալով, որ բուհերում ուսանում են երիտասարդներ, ծխախոտային արտադրատեսակների հասանելիության սահմանափակումը առավել, քան փաստարկված և տրամաբանական է, նախևառաջ ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման կանխարգելման տեսանկյունից: | |
3 | Արեգ Մալխասյան 25.05.2019 19:06:01 | 16, Նույն հոդվածով արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ։ Վերոգրյալ դրույթը հանդիսանում է մարդու մասնավոր սեփականության իրավունքի անհիմն սահմանափակում, քանի որ անձը իրավունք ունի ժօգտագոր իր սեփականությունը իր նախընտրած ձևով, քանի դեռ այլոց իրավունքները չի խախտում։ Տվյալ դեպքում եթե մեքենայի սեփականատերը ցանկանում է իր ավտոմեքենան օգտագործել այնտեղ ծխախոտային արտադրանք օգտագործելու նպատակով, պետությունը իրավունք չունի անհիմն միջամտելու այդ անձի սեփականության իրավունքին։ Այլ հարց է, որ ընթացքի ժամանակ վարորդը պետք է չշեղի իր ուշադրությունը ճանապարհայհին անվտանգության ապահովման նպատակով և իր ձեռքերը մշտապես պահի ղեկի վրա։ Սակայն նշված պահանջները արդեն իսկ սահմանված են ճանապարհային երթևեկության կանոններով։ Մինչդեռ Նախագծով արգելվում է ծխախոտային արտադրանքի օգտագործումը նաև վարորդից բացի այլ անձանց, ովքեր գտնվում են ավտմեքենայում։ Այդ թվում, մեքենայի սեփականատերը ևս կարող է չլինել ղեկին և անհասկանալի պատճառով զրկված լինել իր սեփականության իրավունքի լիարժեք իրականացումից։ Կարծում եմ նշված դրույթը ևս պետք է վերախմբագրվի։ | Ցավալի է, որ առաջարկություն ներկայացնողն անտեղյակ է ՀՀ գործող օրենսդրությունից: Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ վարորդի համար ծխելու արգելքը սահմանված է Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, իսկ վարչական պատասխանատվությունը՝ 2012 թվականից: | |
4 | Արեգ Մալխասյան 25.05.2019 19:14:16 | 17, Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսա կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) թույլատրվում է բացառապես հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ (ձայնային կամ պատկերի միջոցով)։ Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է պարզել թե հատկապես ինչպե՞ս է նախատեսվում իրականացնել վերահսկողություն ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումների նկատմամբ, որպեսզի դրանցում պարունակվի հայերեն նախազգուշացում։ Արդյո՞ք կա որևէ մեխանիզմ, որը թույլ կտա ապահովել նշված դրույթի կիրառությունը։ | Այդ մեխանիզմներն սահմանված են Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի կարգավորումների շրջանակում, ինչպես նաև տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրով: | |
5 | Արեգ Մալխասյան 25.05.2019 19:25:04 | 18, Գտնում եմ, որ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները ևս պետք է վերանայվեն, քանի որ նման արգելքների և պարտականությունների ներդրման պարագայում ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և պետական մարմինները պետք է ստանան ողջամիտ ժամկետ, իրենց պարտականությունների կատարմանը նախապատրաստվելու համար։ Այսպես․ հեռարձակվող հաղորդումներում ծխախոտի վնասակարության մասին նախազգուշացման առկայությունը ապահովելու նպատակով հեռարձակողները պետք է ունենան ողջամիտ ժամկետ, մինչդեռ Նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի տույլտվություն և իրացման թույլտվություն ստացած անձինք ունեն իրենց գործունեությունը իրականացնելու թույլտվություն, որը, փաստորեն, սույն օրենքով սահմանափակվում է, որի հետևանքով անձինք կզրկվեն իրենց թույլտվություններից և իրենց գործունեությամբ զբաղվելու օրինական իրավունքից։ Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի և/կամ օգտագործման համար ստեղծված մասնագիտացված տնտեսվարողները ևս զրկված կլինեն իրենց նախընտրած գործունեությամբ զբաղվելուց, մինչդեռ կատարել են ներդրումներ՝ նշված գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում եմ, որ Նախագիծն ունի լրամշակման և լրացուցիչ հիմնավորման կարիք, որից հետո կրկին պետք է ներկայացվի հանրային քննարկման։ | Անշուշտ, օրենքի նախագիծը նախատեսում է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և պետական մարմինների համար ողջամիտ ժամկետներ օրենքը ուժի մեջ մտնելու համար։ Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ հեռարձակվող հաղորդումներում ծխախոտի վնասակարության մասին նախազգուշացման առկայությունը ապահովելու նպատակով հեռարձակողները պետք է ունենան ողջամիտ ժամկետ, հարկ է նշել, որ հեռուստագովազդը և էլեկտրոնային միջոցներով գովազդը տասնհինգ տարի ամբողջությամբ արգելված է և հասկանալի չէ, թե ինչ ժամկետի մասին է խոսքը։ | |
6 | Գևորգ Մալխասյան 25.05.2019 16:44:10 | ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ “ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԾԽԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ” ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1․ 1-ին մասի 1-ին հոդվածի 8-րդ կետի ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք սահմանումից պարզ չէ թե փակագծում թվարկածը ցանկը վերջնական է թե ոչ։ Եթե ցանկը վերջնական է, ապա ցանկը պետք է հանել փակագծերից, իսկ եթե վերջնական չէ, ապա պետք է հստակեցնել։ Բացի այդ պարզ չէ թե ինչ չափանիշներից ելնելով են որոշվելու թե տվյալ առարկան կարող է օգտագործվել ծխախոտի հետ կամ ծխախոտի համար, քանի որ ցանկացած առարկա կարող է օգտագործվել ծխախոտի համար։ Մասնավորապես ծխախոտային արտադրանքը պահելու համար կարելի է օգտագործել անգամ շոկոլադի տուփը։ 2․ 1-ին մասի 1-ին հոդվածի 16-րդ կետի հասկացությունից պարզ չէ թե որն է հանրությունը։ Ընտանիքը ևս կարող է համարվել հանրություն։ Պարզ չէ թե որն է կոլեկտիվ օգտագործումը։ Ընտանիքը կոլեկտիվ է թե ոչ։ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Նշված կետում չի պահպանվել ՀՀ Սահմանադրության պահանջը։ Բացի այդ եթե տարածքը հասանելի է միայն առանձին անձանց համար, ապա այն չի կարող լինել հանրային։ | Առաջին հերթին հարկ է նշել, որ e-draft դարանում տեղադրված օրենքի նախագիծը ունի այլ անվանում՝ «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետեվանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ Ինչ վերաբերում է ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք հասկացության սահմանմանը, ապա դրանով թվարկվածները սպառիչ են, սակայն պարզ չէ, թե ինչու թվարկվածները պետք է հանվեն փակագծերից:Կարծում ենք թվարկված պատկանելիքները կասկածի տեղ չեն թողնում, որ դրանք հատուկ ծխախոտային արտադրտեսակի օգտագործման համար արտադրված պատկանելիքներ են (ծխափող, ծխախոտի պահման առարկաներ, ծխախոտային արտադրատեսակի փաթեթման թուղթ, ծխախոտային արտադրատեսակի գլանաձև փաթեթման սարք):Հանրություն տերմինը հանրահայտ է և լրացուցիչ սահմանման կարիք չունի, այդ է վկայում ՀՀ իրավական ակտերի առկայությունը, որտեղ այդ հասկացությունը կիրառվում է՝ ՀՀ սահմանդրություն, ՀՀ քաղաքացիական քրեական, ջրային, աշխատանքային և մի շարք այլ օրենսգրքեր, Տեսչական մարմինների մասին, Հեռուստատեսության և ռադիոյի մասին Տնտեսական մրցակցության մասին և բազմաթիվայլ օրենքներում, | |
7 | Գևորգ Մալխասյան 25.05.2019 16:44:10 | 3․ 4-րդ հոդվածի 2-րդ մասից պարզ չէ թե ինչու պետք է գրառումը լինի միայն թանաքով։ Բացի այդ որևէ իրավական ակտով չի սահմանված թե որն նյութն է համարվում թանաք։ 4․ 5-րդ հոդվածից պարզ չէ թե ինչու պետք է թույլատրել ծխախոտի հումքը կամ պատկանելիքը իրացնել 18 տարեկան չդարձած անձանց։ Բացի այդ կարծում եմ, որ պետք է սահմանափակվի նաև 18 տարեկան չդարձած անձանց անհատուց ծխախոտի տրամադրումը կամ ծխելուն ներգարավելը կամ թույլ տալ, որ 18 տարեկան չդարձած անձինք մուտք գործեն միայն ծխելու համար նախատեսված տարածք։ 5․ 5-րդ հոդվածի 7-րդ մասում՝ ա․ 3-րդ կետից պարզ չէ թե որն է սպառողական փաթեթը։ Բացի այդ առևտրի կամ սպասարկման կետում առկա են բազում վաճառքի առարկաներ, այդ թվում նաև ծխախոտի արտարանքներ։ դա կարող է դիտարկվել, որ ծխախոտի արտադրանքն իրացվում է այլ ապրանքների հետ։ Մասնավորապես բացօդյա սրճարանում հաճախորդը կարող է պատվիրել սուրճ և ծխախոտ։ Դա կհամարվի արդյոք փաթեթ։ Թե հաճախորդը պետք է իր պատվերներն առանձին տա։ Սույն տեքստը նորից հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի օահանջներին, համաձայն որի հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: | Դարանում տեղադրված նախագծի 4-րդ հոդվածի ո՛չ 2-րդ մասում, ո՛չ էլ ողջ բովանդակության մեջ չի օգտագործվում «թանաք» բառը։ Հասկանալի չէ, թե որ հոդվածի որ կետին է վերբերվում դիտողությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ Գ. Մալխասյանի կողմից 25.05. 2019 ժամը 16:44:10-ին կատարված դիտարկումներն ու ճշտումներն օրենքի նախագծի հոդվածների և կետերի վերբերյալ չեմ համապատասխանում e-draft հարթակում տեղադրված օրենքի նախագծի հոդվածների բովանդակությանը, ապա հնարավոր չէ իրենց մեկնաբանել կամ տալ համապատասխան պարզաբանում։ Չենք բացառում, որ հեղինակը ժամանակին աշխատել է ինչ-որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնության վրա և կատարված մեկնաբանությունները վերաբերվում են դրան՝ նախկին նախագծին։ | |
8 | Գևորգ Մալխասյան 25.05.2019 16:44:10 | 6․ 5-րդ հոդվածի 8-րդ մասում՝ ա․ 1-ին ենթակետի վերաբերյալ հայտնում ենք, որ բժշկական հաստատություն տերմինը չի բխում Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից, որով հստակ սահմավել են թե ովքեր իրավունք ունեն իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում։ Մասնավորապես հաստատություն չի կարող կոչվել անհատ ձեռնարկատերը։ Բացի այդ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չկա հաստատություն հասկացություն։ Նույնը վերաբերվում է 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերին։ Սույն կետերը ևս չեն բխում ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներից։ Այս կապակցությամբ ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1142 և ՍԴՈ-1270 որոշումներով անդրադարձել է իրավական ակտի պահանջի որոշակիության խնդրին ու այդ հիմքով հակասահմանադրական է ճանաչել համապատասխան նորմը։ Նույն խնդիրն առկա է նաև նախագծի 6-րդ հոդվածում։ բ․ 5-րդ կետում սահմանափակում է նախատեսվում նաև ժամանցային կենտրոնների վրա։ Պարզ չէ որ գործունեությունն է համարվում ժամանցային կետնտրոնի գործունեություն։ Սույն հասկացության համաձայն ցանկացած տարածք, որտեղ անձինք անց են կացնում իրենց ժամանցը կարող է կոչվել ժամանցային կենտրոն։ Բացի այդ պարզ չէ թե որ մարմինն ու ինչ կարգով է որոշելու թե տվալ տարածքը ժամանցային կենտրոն է թե ոչ։ գ․ 6-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ պարզ չէ թե ով է որոշել թե տվյալ տարածքը մարզադաշտ է թե ոչ։ Չկա մարզադաշտի որևէ չափանիշ ու դրա հետևանքով մարզադաշտ կարող է դիտարկվել ցանկացած բաց տարածք, որտեղ տվյալ պահին անձինք որոշել են մարզվել կամ կարող են մարզվել։ | Բժշկական հաստատություն տերմինը նախատեսված է Բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, այդուհանդերնձ իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկն ընդունվել է և նախագծում կիրառվել է վկայակոչված օրենքի մեկ այլ հոդվածում կիրառված տերմին: Հաստատություն տերմինի կիրառմամբ այլ հասկացությունները ևս հստակեցվել են:Ինչ վերաբերվում է մարզադաշտ հասկացությանը, ապա այն հանրահայտ է և կիրառվում է օրենսդրության մեջ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, Նույն վերաբերում է և ժամանցի կենտրոն հասկացությանը, որը կիրառվում է Գովազդի մասին ՀՀ օրենքում: | |
9 | Գևորգ Մալխասյան 25.05.2019 16:44:10 | դ․ 7-րդ կետում հանրային սննդի օբյեկտ հասկացությունը չի բխում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից։ Բացի այդ արգելանքը չպետք է տարածվի այն օբյեկտների վրա, որտեղ արգելված չէ ծխելը։ ե․ 8-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ նշված սահմանափակումը չպետք է վերաբերվի այն տարածքների վրա, որտեղ թույլատրվում է ծխելը։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ ն` պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային եւ բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից: Բացի այդ անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ համարյա չկա որևէ բաց հուշարձան, որի սահմանները հստակ նշված լինեն։ Միաժամանակ կան բազում բնակելի ու ոչ բնակելի շենքեր ու շինություններ, որոնք հանդիսանում են անշարժ հուշարձաններ։ Փաստորեն տվյալ շինությունների սեփականատերերին արգելելու են իրացնել ծխախոտ։ Անշարժ հուշարձանների պարզ օրինակներից են Երևանի Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցի բազում շենքեր, գերեզմաններ, բորդեր և այլն։ Գտնում ենք․ որ սույն նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին։ | Դիտողությունն ամբողջովին անհասկանալի է, քանի որ հանրային սննդի օբյեկտ հասկացությունը բառացիորեն կրկնում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով հանրային սննդի օբյեկտների թվարկված տեսակները: Ինչ վերաբերվում է բնակելի պատմության հուշարձաններին, ապա դրանց համար նախագծով սահմանված է բացառություն:Ներկայացված դիտողությունները փաստարկված չեն և առնվազն անհիմն է հիշատակված դրույթների՝ որոշակիության սահմանադրական սկզբունքին հակասելու մասին պնդում կատարելը:Իսկ պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում օգտագործումն արգելելը ծխախոտիային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի բաղկացուցիչն է, որով նաև դրսևորվում է պետության հոգածությունը և վերաբերմունքը դրանց նկատմամբ: | |
10 | Գևորգ Մալխասյան 25.05.2019 16:44:10 | 7․ 5-րդ հոդվածի վերաբերյալ մեր բոլոր մտահոգությունները տարածվում են նաև նախագծի 6-րդ հոդվածի վրա։ 10․ 9-րդ հոդվածի տեքստը չի բխում վերնագրից, քանի որ հոդվածու չկան իրավունքներ և պարտականություններ։ 11․ Պետք է փոփոխվեն նաև օրենքի նախագծի ժամկետները, նկատի ունենալով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի այն պահանջը, որի համաձայն նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: Այս կապակցությամբ որևէ տեղեկատվության չկա թե արդյոք ժամկետները սահմանելիս պահպանվել են սույն հոդվածի պահանջները։ Հակառակ պարագայում դատական կարգով անվավեր կճանաչվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետները։ Քանի որ չկան սույն օրենքի կիրառման հստակ կանոնակարգեր կամ ընթացակարգեր, ապա սույն օրենքը ոչ միայն չի գործելու, ինչպես չի գործում գործող օրենքը, այլ նաև կոռուպցոն լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Խնդրի կարևորությունն ընդունելով, ինչպես նաև շահագրգիռ լինելով, որ ՀՀ-ում ծխախոտի շրջանառությունը պակասի ու համապատասխան հիվանդությունները կանխարգելակվեն, կարծում եմ ճիշտ կլիներ խնդիրը լուծել փուլերով։ Նախ պետք է վերլուծել թե ինչու 2004 թվականին ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը մինչ օրս չի գործում, ինչ կանանակարգեր սահմանել այդ օրենքը կիրառելու համար, որից հետո անցնել խստացումներին։ Պատմությունը ցույց է տվել, որ պատասխանատվության կամ պատժի խատացումը չի հանգեցնում իրավախախտման էական պակասեցման։ Պետք է գտնել ծխելու ծնող պատճառներն ու պայմանները։ Բացի այդ պատք է նաև խրախուսել չծխելը։ Նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերից մեկում նախատեսվել էին նաև նման խրախուսանքի միջոցներ։ | 6-րդ հոդվածի մասով, արձանագանքը տես՝ նախորդ եզրակացության մեջ:9-րդ հոդվածի վերնագիրը որոշակի խմբագրական շտկման է ենթարկվել:Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նախագծի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետները իրատեսական են և հաշվարկված:Ավելին առավել խիստ իրավակարգավորումների ուժի մեջ մտնելու համար սահմանվել են ուժի մեջ մտնելու առավելու ուշ ժամկետներ:Առաջարկվում է կրկին ուսումնասիրել նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները: Նոր օրենքի ընդունման հիմնավորումները կցված են, ՀՀ առողջապահության նախարարությունը բազմիցս տարբեր ձևաչափերով անդրադարձել է նոր օրենքի ընդունման անհրաժեշտությանը: |