Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին

Նախագծի ընդունումն նպատակ ունի նկատի ունենալով միջազգային փորձը, իրականացնել  օրենսդրական փոփոխություններ` համահունչ Հայաստանաի Հանրապետության կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին: Մասնավորապես, մշակված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»   օրենքի նախագծով ամրագրվում է  ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում,  սահմանվում է «փակ» տարածքներ հասկացությունը օրենքի իմաստով և թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների   օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները,  ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների   գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները, առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում Հայաստանի  Հանրապետության կառավարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների լիազորությունները, ինչպես նաև  ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ֆիզիկական  և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները և այլն:

Պետք է նշել, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների, ինչպիսին են, օրինակ, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի,  ինպես նաև Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, մեր հարևան երկրներից Վրաստանի փորձը:

Միևնույն ժամանակ նախագծին կից ներկայացված հարակից օրենքների նախագծերով կարգավորվում են հետևյալը`

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներն է ընդլայնվում, համաձայն որի վերջինս աշխատանքներն պետք է աջակցի նաև առողջ ապրելակերպի քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով օրենքում կիրառվող տերմինաբանությունը հարմոնիզացվում է «Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինչների օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»   օրենքի նախագծի հետ: Նախագծով նաև տեղական տուրքի հարկման դաշտ են բերվում ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների և նմանակների վաճառքը, որոնց թույլտվության տրամադրման համար սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների  համար սահմանված դրույքաչափերը:

 «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  գործող օրենքից հանել ծխախոտի գովազդի վերաբերյալ առկա կարգավորումները, քանի որ վերջինիս հետ կապված կանոնակարգումները ամրագրվել են նոր Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում են ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների   գովազդին, հովանավորությանը և առաջխաղացմանը ներկայացվող պահանջների խախտման, ծխախոտային արտադրատեսակների ներմուծմանն ու արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջների խախտման, ծխախոտի, ծխախոտի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքի կանոնների խախտման, Ծխելն արգելող կանոնների խախտման, Ծխախոտի,  ծխախոտի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների  օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու ուղղությամբ կիրառվող տուգանքների չափերը և այն մարմինները, որոնք լիազորվում են հարուցելու և իրականացնելու վարչական իրավախախտումների վարույթներ և կիրառելու վարչական  տույժեր:

  • Քննարկվել է

    10.05.2019 - 25.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 25568

Տպել

Առաջարկներ`

Արեգ Մալխասյան

25.05.2019

18, Գտնում եմ, որ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները ևս պետք է վերանայվեն, քանի որ նման արգելքների և պարտականությունների ներդրման պարագայում ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և պետական մարմինները պետք է ստանան ողջամիտ ժամկետ, իրենց պարտականությունների կատարմանը նախապատրաստվելու համար։ Այսպես․ հեռարձակվող հաղորդումներում ծխախոտի վնասակարության մասին նախազգուշացման առկայությունը ապահովելու նպատակով հեռարձակողները պետք է ունենան ողջամիտ ժամկետ, մինչդեռ Նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի տույլտվություն և իրացման թույլտվություն ստացած անձինք ունեն իրենց գործունեությունը իրականացնելու թույլտվություն, որը, փաստորեն, սույն օրենքով սահմանափակվում է, որի հետևանքով անձինք կզրկվեն իրենց թույլտվություններից և իրենց գործունեությամբ զբաղվելու օրինական իրավունքից։ Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի և/կամ օգտագործման համար ստեղծված մասնագիտացված տնտեսվարողները ևս զրկված կլինեն իրենց նախընտրած գործունեությամբ զբաղվելուց, մինչդեռ կատարել են ներդրումներ՝ նշված գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում եմ, որ Նախագիծն ունի լրամշակման և լրացուցիչ հիմնավորման կարիք, որից հետո կրկին պետք է ներկայացվի հանրային քննարկման։

Արեգ Մալխասյան

25.05.2019

17, Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսա կամ ձայնային պատկերումը տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) թույլատրվում է բացառապես հեռարձակողի կողմից նման ստեղծագործության հեռարձակման սկզբից կամ ընթացքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվության հաղորդմամբ (ձայնային կամ պատկերի միջոցով)։ Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է պարզել թե հատկապես ինչպե՞ս է նախատեսվում իրականացնել վերահսկողություն ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումների նկատմամբ, որպեսզի դրանցում պարունակվի հայերեն նախազգուշացում։ Արդյո՞ք կա որևէ մեխանիզմ, որը թույլ կտա ապահովել նշված դրույթի կիրառությունը։

Արեգ Մալխասյան

25.05.2019

16, Նույն հոդվածով արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ։ Վերոգրյալ դրույթը հանդիսանում է մարդու մասնավոր սեփականության իրավունքի անհիմն սահմանափակում, քանի որ անձը իրավունք ունի ժօգտագոր իր սեփականությունը իր նախընտրած ձևով, քանի դեռ այլոց իրավունքները չի խախտում։ Տվյալ դեպքում եթե մեքենայի սեփականատերը ցանկանում է իր ավտոմեքենան օգտագործել այնտեղ ծխախոտային արտադրանք օգտագործելու նպատակով, պետությունը իրավունք չունի անհիմն միջամտելու այդ անձի սեփականության իրավունքին։ Այլ հարց է, որ ընթացքի ժամանակ վարորդը պետք է չշեղի իր ուշադրությունը ճանապարհայհին անվտանգության ապահովման նպատակով և իր ձեռքերը մշտապես պահի ղեկի վրա։ Սակայն նշված պահանջները արդեն իսկ սահմանված են ճանապարհային երթևեկության կանոններով։ Մինչդեռ Նախագծով արգելվում է ծխախոտային արտադրանքի օգտագործումը նաև վարորդից բացի այլ անձանց, ովքեր գտնվում են ավտմեքենայում։ Այդ թվում, մեքենայի սեփականատերը ևս կարող է չլինել ղեկին և անհասկանալի պատճառով զրկված լինել իր սեփականության իրավունքի լիարժեք իրականացումից։ Կարծում եմ նշված դրույթը ևս պետք է վերախմբագրվի։

Տեսնել ավելին