Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

-----   ------------- 2019 թվականի N ---- Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշում 1-ի N 1 hավելվածի՝

 ա. 4-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել.

       բ. 5-րդ կետը «Յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով սահմանված շահառուներին (այսուհետ՝ շահառու):» բառերով.

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը «զբաղվելու փորձառություն» բառից հետո լրացնել   «,  պրոթեզի կոշիկներ և բրդյա ու բամբակյա գուլպաներ տրամադրող կազմակերպությունների դեպքում մասնագիտական փորձառություն է համարվում նաև կոշիկների և գուլպաների վաճառքով զբաղվելու փորձառությունը» բառերով.

դ. 6-րդ կետի 3-րդ ենթակետում «իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման և վերին և ստորին վերջույթների պրոթեզների ու օրթոպրոթեզների վերանորոգման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ» բառերը փոխարինել «իսկ պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների ու օրթոպրոթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները՝ նաև պրոթեզ և/կամ օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ» բառերով.

ե. 9-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «հինգ» բառը փոխարինել «տասն», երրորդ նախադասության մեջ «երկու» բառը փոխարինել «հինգ», չորրորդ նախադասության մեջ «երեք» բառը փոխարինել «հինգ», հինգերորդ նախադասության մեջ «հինգ» բառը փոխարինել «տասն» և վեցերորդ նախադասության մեջ «երեք» բառը փոխարինել «հինգ» բառերով.

զ. 12-րդ կետում «դրանք ստացողի անձանց անձնական տվյալները,» և «և տրամադրման ժամկետները» բառերը հանել.

է. 14-րդ կետում «հավաստագիր տրամադրող մարմին» բառերը փոխարինել «սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) (այսուհետ՝ ՍԱՏԳ(Բ), բացառությամբ սույն կարգի 19.1 կետի)» բառերով.

ը. 14-րդ կետի 8-րդ ենթակետում «լիազորությունը» բառը փոխարինել «լիազորագիրը» բառով.

թ. 14.1 և 15-րդ կետերում «ՍԾՏՄ» բառը փոխարինել «ՍԱՏԳ(Բ)» բառով.

ժ. 15-րդ կետում «Հավաստագիր տրամադրող մարմինը հավաստագիրը տրամադրում է դիմողին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստային առաքումով, իսկ քաղաքացու ներկայանալու դեպքում՝ առձեռն: Հավաստագիր տրամադրող մարմինը, դիմումի և փաստաթղթերի հիման վրա, հավաստագիրը վերբեռնում (կցում) է տեղեկատվական համակարգին և փոստային առաքմամբ դրա մասին տեղեկացնում դիմողին երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացու ներկայանալու դեպքում՝ նույն օրը» բառերը փոխարինել «Հավաստագիր տրամադրող մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում է հավաստագիրը և այդ մասին փոստային առաքումով կամ էլեկտրոնային փոստով պատշաճ տեղեկացնում դիմողին տասը աշխատանքային օրվա ընթացքում:».

ժա. 17-րդ կետում «տրամադրվում է» բառը փոխարինել «ձևավորվում  է» բառով.

ժբ. Որոշում 1-ի N 1 հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 19.1, 19.2 և 19.3 կետերով.

 «19.1. Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը: Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելիս՝ ներկայացվում են նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան և շահառուի գրավոր լիազորությունը.». 

19.2. Կազմակերպությունը շահառուին աջակցող միջոցը (բացառությամբ օրթեզի ու պրոթեզի կոշիկների, գուլպաների, աչքի պրոթեզի, ձայնաստեղծ սարքի, կրծքագեղձի պրոթեզի) տրամադրելուց առաջ պետք է դրա վրա կատարի մակնշում կամ դաջվածք, որը  պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

  • կազմակերպության անվանումը
  • տրամադրման տարեթիվը,
  • աջակցող միջոցի անվանումը,
  • պետական հավաստագրի համարը:

19.3. Մակնշումը կամ դաջվածքը պետք է`

1) լինի հստակ, ընթեռնելի, աջակցող միջոցի նյութի ֆոնի վրա տեսանելի,

2) լինի ջրակայուն,

3) լինի կայուն՝ կլիմայական գործոնների ազդեցությանը,

4) հնարավոր չլինի ջնջել առանց հետք թողնելու,

5) պահպանվի առնվազն կառավարության կողմից սահմանված՝ յուրաքանչյուր աջակցող միջոցի օգտագործման ժամկետների ընթացքւմ,

6) տեղադրվի աջակցող միջոցի վրա այնպիսի վայրում, որը չի շփվում կամ հնարավորինս քիչ է շփվում որևէ մակերեսի հետ և միաժամանակ հարմար է շահառուին էսթետիկական առումով:».

Ժգ.  20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հավաստագիրը կազմում  է հավաստագիր տրամադրող մարմինը:».

ժդ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հավաստագիրը տրամադրվում է անձի դիմումի և սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա: Հավաստագիրը ձևավորվում է տեղեկատվական համակարգում կամ լրացվում է թղթային տարբերակով, և դրա էլեկտրոնային լուսապատճենը կցվում կամ ներբռնվում է տեղեկատական համակարգ:».

ժե. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հավաստագրերի հաշվառումն իրականացվում է տեղեկատվական համակարգի միջոցով:».

ժզ. 27-րդ կետում «հաշմանդամի սայլակը կամ լսողական սարքը»  բառերը փոխարինել «աջակցող միջոցները» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Եթե շահառուին տրամադրվել է 2 հավաստագիր վերին վերջույթի պրոթեզներ, օրթոպեդիկ կոշիկներ, օրթեզի կոշիկներ,  պրոթեզի կոշիկներ ձեռք բերելու համար, ապա իր ցանկությամբ դրանց փոխարեն նա կարող է ձեռք բերել նույն տեսակի 1 աջակցող միջոց:».

ժէ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Անձն իր ցանկությամբ  սայլակի, լսողական սարքի, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների, կրծքագեղձի պրոթեզի փոխարեն կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:».

ժը.   29-րդ կետում  «աջակցող միջոցներ» բառերը փոխարինել «սայլակ, լսողական սարք, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզներ, կրծքագեղձի պրոթեզ» բառերով, իսկ «մարտկոցներ» բառից հետո լրացնել «, կառավարման վահանակներ» բառերը.

 ժթ.  30-րդ կետում և 32-րդ կետի 2-րդ նախադասության «հաշմանդամի» բառերը հանել.

  • Որոշում 1-ով հաստատված N 4 հավելվածը ուժը կորցրած ճանաչել,
  • Որոշում 1-ով հաստատված N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ (կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (այսուհետ՝ Որոշում 2).
  • Որոշում 2-ի 1-ին կետի 2-րդ ենթակետում «վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով.
  • Որոշում 2-ի N 1 hավելվածի՝

       ա. 5-րդ կետում «այսուհետ՝ սոցիալական աջակցության տարածքային մարմին» բառերը փոխարինել «այսուհետ՝  ՍԱՏԳ(Բ)» բառերով.

       բ. 9-րդ կետի 2-րդ ենթակետը «սարքերի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ աջակցող միջոցներ)» բառերով.

գ. 3-րդ գլխի 2-ր բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ».

       դ. 11-րդ կետում «Վերականգնողական, տեխնիկական միջոցները և այլ օժանդակ սարքերը, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաները (այսուհետ նաև` պարագաներ կամ պարագա)» բառերը փոխարինել «աջակցող միջոցները» բառերով.

       ե. ամբողջ տեքստում «պարագա» և «պարագաներ» բառերը փոխարինել «աջակցող միջոցներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով և թվով.

       զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  «Աջակցող միջոցները տրամադրում են լիազորած մարմնի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  պայմանագիր կնքած կազմակերպությունները  (այսուհետ` կազմակերպություն):».

       է. 14-րդ կետում «վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով.

       ը. 22-րդ կետում և N 2 հավելվածում «տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած» բառերը փոխարինել «65 տարեկանը լրացած» բառերով,

       թ. 27-րդ կետը «գուլպա:» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ խմբագրությամբ. «Ընդ որում, շահառուի ցանկությամբ, կաշվե պրոթեզների հետ  դեպքում տրամադրվում է 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպա կամ 3 բրդյա-բամբակյա գուլպա մեկ ծայրատի համար, իսկ ոչ կաշվե պրոթեզների հետ՝ 2 սիլիկոնե և 1 բրդյա-բամբակյա գուլպա կամ 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպա կամ 3 բրդյա-բամբակյա գուլպա:».

       ժ. 29-րդ կետի վերջին նախադասությունը «տեղեկանքը:» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ խմբագրությամբ. «Օրթեզ կրող շահառուի ցանկությամբ կարող է տրամադրվել օրթեզի կոշիկ կամ օրթոպեդիկ կոշիկ:».

       ժա. 3-րդ գլխի 3-րդ բաժնի վերնագրում «ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ» բառերը փոխարինել «ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ» բառերով.

       ժբ. 35-րդ կետի 1-ին նախադասության «պրոթեզների» բառից հետո լրացնել «, ստորին վերջույթի հոդով օրթեզները» բառերը:

        ժգ. 37-րդ կետում հանել «կամ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում այլ անձի» և «(կամ այլ անձի)» բառերը.

         ժդ. 39-րդ կետում «Կազմակերպությունում» բառից առաջ լրացնել «Կազմակերպությունը շահառուին աջակցող միջոցը(ները) տրամադրում է տեղեկատվական համակարգում պետական հավաստագրի առկայության դեպքում:» նախադասությունը.

        ժե. 39-րդ կետի 4-րդ ենթակետում հանել «, իսկ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում՝ այլ անձի վերաբերյալ տեղեկությունը» բառերը.

        ժզ. 39-րդ կետի 5-րդ ենթակետում հանել «՝ բացառությամբ պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող պարագաների» բառերը.

        ժէ. 44-րդ կետի 2-րդ ենթակետում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնողական և տեխնիկական այլ միջոցներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներ» բառերով:

       ժը.  44-րդ կետը  4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5. և 6. ենթակետերով, իսկ «5)» թիվը փոխել «7)» թվով՝

       «5) ապահովում է աջակցող միջոցների տրամադրման համար պետական հավաստագրերի կազմման գործընթացը,

       6) կազմակերպությունների կողմից վերին և ստորին վերջույթների պրոթեզների, օրթեզների, ըստ անհրաժեշտության նաև  այլ աջակցող միջոցների տրամադրման ժամանակ հետևում է գործընթացին,»,

       ժթ.   45-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) շահառուի հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝

  ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

  բ. հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը՝ ՎԱԾ-ը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,

  գ. վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում՝ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված համապատասխան մասնագիտական եզրակացությունը.

3) շահառուի այլ կարգավիճակ ունենալու դեպքում՝

ա. իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,

բ. բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը աջակցող սարքերի անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն կետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող սարքավորում տրամադրող կազմակերպութան կողմից,

4) դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

    5) դիմումը լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ լիազորագիրը և լիազորված անձի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթուղթը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N 1

            Կառավարության 2019 թվականի

                                                                                     -ի   N     - Ն  որոշման

Հավելված N 6

              ՀՀ կառավարության 2017 թվականի

                                                                                    սեպտեմբերի 7-ի N  1151 - Ն  որոշման

  

Տեղեկանք

Լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ

Կազմակերպության անվանումը ___________________________________________________________________________________________

 

Հետազոտվողի անունը, ազգանունը,հայրանունը_______________________________________________________________________________

Ծննադյան օրը, ամիսը, տարին  _________________________________________________________________________________________

Հետազոտվողի հասցեն__________________________________________________________________________________________________

Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը) ______________________________________________________________

_______________________________________________________________________________________________________________________

Ու՞նի լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ ոչ)__________________________________________________________________

Եթե ունի լսողական սարքի կարիք,  նշել՝  քանի  սարքի կարիք ունի_______________________________________________________

Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի՝ նշել որ ականջի համար___________________________________________________________

 

 

Բժիշկ՝ ______________________________________________                      _______________________________________

         /Անուն ազգանուն հայրանուն/                                                    /ստորագրություն/

   

 

  Կ. Տ.

 (Կազմակերպության կնիքը)

 

 

 

«      »  «           »    20   թ.

 

 

  • Քննարկվել է

    22.04.2019 - 10.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9126

Տպել

Առաջարկներ`

"Օրթեզ" ՍՊԸ

10.05.2019

Նախագծում առաջարկված կետն այն մասին, որ բուժտեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունուն՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին առաջացնում է որոշակի խնդիրներ: Բուժտեխնիկական հանձնաժողովի անդամների ներկա գտնվելը կազմակերպությունում աջակցող միջոցը տրամադրելու պահին առաջացնում է անդամների կազմակերպությունում յուրաքանչուր աշխատանային օր գտնվելու պահանջը: Հետևյալ որոշումը կարող է բերել կոռուպցիոն ռիսկերի, որոնք շատ դժվար կլինի կանխարգելել:

"Օրթեզ" ՍՊԸ

10.05.2019

Որոշում 1-ում առաջարկվող մակնշման կամ դաջվածքի մեխանիզմը ունի բազմաթիվ խնդիրներ: Նույնիսկ միայն պլաստիկից և մետաղյա սարքերի պարագայում դաջվածքը առաջացնում է տեխնիկական և էսթետիկ խնդիրներ: Աջակցող միջոցը դաջվածք կամ մակնշում անելու համար կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան սարքավորումներ կամ դիմի մի այլ կազմակերպությունը, որը հնարավոր է դաջվածք անելու ընթացքում վնասի աջակցող միջոցը: Մեխանիզմը կարող է հանգեցնել ոչ միայն աջակցող միջացի վնասվելուն, այլ նաև երկարացնի աջակցող միջացի տրամադրման գործընթացը: Առաջարկում ենք դաջվածքի փոխարեն սարքը մակնանշել QR կոդով: QR կոդը կպարունակի ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան սարքի և տրամադրով կազմակերպության վերաբերյալ: QR կոդը հնարավոր է տեղադրել ինչպես սարքի վրա, այնպես էլ շահառուի անձնական քարտում սարքին էսթետիկ վնաս չհասցնելով: QR կոդի առավելություններից են ՝ ժամանականից լինելը, օգտագործման հեշտությունը, կեղծելու անհնարինությունը, ժամանակի խնայումը:

«ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

06.05.2019

4) Որոշում 1-ում առաջարկվող մակնշման կամ դաջվածքի մեխանիզմը ունի որոշակի խնդիրներ: Եթե այս կարգավորումը միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը, ապա այս մեխանիզմին զուգահեռ պետք է սահմանվի դրույթ, ըստ որի անձը չի կարող վաճառել կամ նվիրել պետական բյուջեի միջոցով իրեն տրամադրված աջակցող սարքը: Հակառակ դեպքում, մոնիթորինգի ընթացքում կարող է պարզվել, որ շահառուն պետական հավաստագրով ստացած օրինակ անվասայլակը կամ լսողական սարքը վաճառել է կամ նվիրել ուրիշին, կամ առավել ևս կորցրել է: Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչպես են ընտրված այն պարագաները, որոնք պետք է մակնշվեն, և այն պարագաները որոնք չեն մակնշվելու: Օրինակ՝ 2019 թ-ին նախատեսված է տրամադրել լսողական սարքի անհատական ներդիրներ, որոնք պետք է մակնշվեն ըստ նախագծի: Նույնը վերաբերում է սուպինատորների/ներդիրներ, որոնք շփվում են ամբողջ մասով ոտնաթաթի և կոշիկի հետ և մաշվում: Կամ կոշիկների որոշ տեսակներ մակնշվում են, որոշները՝ ոչ: Առաջարկում ենք մակնշումը կատարել միայն պլաստիկից և մետաղից պատրաստվող նյութերի վրա՝ ձեռնափայտեր, քայլակներ, հենակներ, անվասայլակներ, փոքր տրամաչափի սայլակներ, ձայնաստեղծ սարքեր, լսողական սարքեր, վերին և ստորին վերջույթի պրոթեզներ, օրթեզներ: Բոլոր տեսակի կաշվե-կտորից նյութերով պատրաստված պարագաների և մարմնի մեջ ներդրվող պարագաների դեպքում (լսողական սարքերի ներդիրներ, ձայնալարերի պրոթեզներ, ակնագնդի պրոթեզներ, գուպլաներ, կոշիկներ, սուպինատորներ/ ներդիրներ,աղեկապեր, սեղմիրաններ և այլն) մակնշումը կարող է առաջացնել խնդիրներ, թե տեխնիկապես, որովհետև դրանք կարող են մաշվել կամ հիգիենիկ չեն, և թե էսթետիկ առումով:

Տեսնել ավելին