«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2017 թվականի _________ «_____»-ի N ____- Ն
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի
N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-53-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թվականի
____________-ի N_______-Ն որոշման
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Հղում՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. «Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2020թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հոդված 10, 2-րդ կետ |
2. «Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագրերի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հոդված 11, 1-ին կետի 2-րդ ենթակետ |
3. «Սեյսմիկ շրջանացման կիրառմամբ կազմվող հատուկ համալիր, ինչպես նաև համալիր փորձաքննության ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման կարգը» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
|
2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հոդված 19, 5-րդ կետ |
4. «Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի, ինչպես նաև ընդհանուր սեյսմիկ իրավիճակի մասին բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
|
2017թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հոդված 27, 1-ին կետ |
5. «Պետական ծրագրով նախատեսված սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների իրականացման կարգերը հաստատելու մասին» ՀՀ ԱԻ նախարարի հրամանի նախագծի ներկայացում ՀՀ ԱԻ նախարարին |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
|
2019թ. |
|
Հոդված 6, 2-րդ կետի 5-րդ պարբերություն |
6. «Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը հաստատելու մասին» ՀՀ ԱԻ նախարարի հրամանի նախագծի ներկայացում ՀՀ ԱԻ նախարարին |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
|
2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հոդված 12, 1-ին կետի 3-րդ ենթակետ |
7. «Հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումները հաստատելու մասին» ՀՀ ԱԻ նախարարի հրամանի նախագծի ներկայացում ՀՀ ԱԻ նախարարին |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2020թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հոդված 12, 1-ին կետի 6-րդ ենթակետ |
8. «Սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանցի ստեղծման և զարգացման, դիտարկումների իրականացման, տեղեկատվության հավաքման և հաղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ ԱԻ նախարարի հրամանի նախագծի ներկայացում ՀՀ ԱԻ նախարարին |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
|
2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հոդված 20, 6-րդ կետ |
9. Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի դեպքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում «Հատուկ սեյսմիկ իրադրություն», իսկ ուժեղ երկրաշարժի դեպքում` «Արտակարգ սեյսմիկ իրավիճակ» հայտարարելու, սեյսմիկ պաշտպանության ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական մարմնի և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործողությունները հատուկ սեյսմիկ իրադրությունում և արտակարգ սեյսմիկ իրավիճակում սահմանելու մասին» ՀՀ ԱԻ նախարարի հրամանի նախագծի ներկայացում ՀՀ ԱԻ նախարարին |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
|
2017թ. |
Ֆինանսավորում չի պահանջում |
Հոդված 28, 5-րդ կետ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Քննարկվել է
13.04.2017 - 04.05.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 9067
Տպել