Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Karine Badalyan 29.03.2019 10:04:55 հավելված 1 ում 19 և 20 կետերը շարադրված են ոչ գրագետ և պետք է քննարկել ակնաբուժների հետ Դիտողությունները հաշվի են առնվել և կատարվում են համապատասխան փոփոխությունները:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.04.2019 13:32:21 Այս որոշումը պետք է Ընդհանրապես պետք է չեղյալ համարվի եւ ընդունվի հաշմանդամություն սահմանելու նոր կարգ, ինչը զերծ կլինի բազմաթիվ կոռուպցիոն սողանքներից, որոնք առակ են այս որոշման մեջ: Անհրաժեշտ է հաշմանդամություն սահմանելից առաջնորդվել միմիայն բժշկական ցուցիչներով եւ վերացնել սոցիալակն ցուցիչները, որոնք ոչ մի ապացուցողական բազա չեն կարող ունենալ, գիտականորեն հիմնավորված չեն եւ ունեն հայեցողական բնույթ, ինչն էլ հիմք դառնում ոլորտում կոռուպցիայի զարգացմանը: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է հաշմանդամության գնահատման համակարգը, ներդնելով նոր մոդել՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա, որով նախատեսվում է իրականացնել անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի գնահատում առավել հստակ և օբյեկտիվ չափարոշիչներով և տրամադրել վերականգնողական ծառայություններ գնահատված կարիքին համապատասխան։