ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ ____________ 2019 թվականի N __ -Ն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄաՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի «ե» կետով և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման N 2 և N 3 հավելվածներում վերնագրից հանել «, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը» բառերը.
2) Որոշումը լրացնել նոր՝ NN 4, 5, 6 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2, 3 հավելվածների՝
ա. Հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ առաջին փորձաքննության ժամանակ՝ համաձայն N 1 հավելվածի.
բ. հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ 2 տարի դիտարկումից հետո՝ համաձայն N 2 հավելվածի.
գ. հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է 5 տարի ժամկետով՝ համաձայն N 3 հավելվածի:
3) Որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետում «(առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների)» բառերը փոխարինել «(բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից 7-րդ տարվա դիտարկման ժամանակ, իսկ սույն որոշման NN 2 և 3 հավելվածների համաձայն՝ 2 և 4 տարի դիտարկումից հետո՝ համապատասխանաբար 2-րդ և 4-րդ տարվա դիտարկման ժամանակ)» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
------------ -ի N ----- -Ն որոշման
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 780-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ՝ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
- Երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16)
- Լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով 3-րդ աստիճանի(K74):
- Բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ (0):
- Նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ, հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա(E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0)):
- Պատանեկան արթրիտ (3), կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
- Համակարգային կարմիր գայլախտ (1), ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
- Համակարգային սկլերոզ (0), տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
- Դերմատոմիոզիտ(1),, ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:
- Բնածին բուլոզ էպիդերմոլիզ ծանր ընթացքով (0):
- Օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ։
- Ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ, կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով
- Բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ), հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (0, F70-F79)։
- Շիզոֆրենյայի տարբեր ձևեր, այդ թվում մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20)։
- Սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա՝ նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40)։
- Մանկական ուղեղային լուծանք նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (1)։
- Բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ՝ Դյուշենի միոդիստրոֆիա (0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն:
- ՁԻԱՀ, երկրորդային հիվանդության տերմինալ փուլ (B20-24)։
- Շաքարային դիաբետ 1-ին տիպ (ինսուլինոկախյալ), միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10)։
- Մեկ կամ երկու աչքի կույրություն, տեսողության սրության անկում լավ տեսնող աչքում կորեկցիայով 0,04, երկու աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (4 H54.0):
- Կույրխլություն:
- Բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3):
- Վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4- մատների բոլոր ֆալանգների բացակայություն, բացառությամբ 1-ին մատի, կամ 3-մատների բացակայություն 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ,թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98)
- Անկիլոզացնող սպոնդիլիտ՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45):
- Չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով) արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00 – C97):
- Կոկորդի բացակայություն, վիրաբուժական հեռացումից հետո:
- Վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոտեզավորման անհնարինություն:
- Բնածին վիրահատված հիդրոցեֆալիա՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03):
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
------------- -ի N ----- -Ն որոշման
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 780-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ՝ 2 ՏԱՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
- Գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (D33):
- Նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում գլխուղեղի նեյոդեգեներատիվ հիվանդություններ) կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով:
- Սրտի ռիթմի խանգարումներ, որի դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր(I44-45, I47-49):
- Չշտկվող կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0):
- Ոսկրա-մկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2019 թվականի
------------- -ի N ----- -Ն որոշման
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 780-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ
- Չարորակ նորագոյացություններ, այդ թվում սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97):
- Վաղ մանկական աուտիզմ, աուտիզմի այլ արտահայտման ձևեր (0-F84.1):
- Սկոլիոզ 3-4 աստիճանի,արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5):
- Դիմա-ծնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36):
- Երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն 3-4 աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3):
- Մանկական ուղեղային լուծանք նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1)։
- Ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն) հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66):