ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
Մինչև սույն որոշման ընդունումը օլիմպիական խաղերի չեմպիոնները չեն ստացել պատվովճար, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին» № 1486-Ն որոշման համաձայն նրանց վճարվել է պաշտոնական դրույքաչափերի լրավճար: Այժմ նպատակահարմար է օլիմպիական խաղերի չեմպիոններին, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին, ինչպես նաև օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման համաձայն պատվովճար ստացող մարզիկների ցանկում, ինչը կբարելավի միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահած և բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների նյութական վիճակը, կխթանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացումը Հայաստանում: Սույն որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի № 1486-Ն որոշման մեջ պետք է կատարվեն փոփոխություններ, և պետք է դադարեցվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի № 1486-Ն որոշման համաձայն օլիմպիական խաղերի չեմպիոններին լրավճարի վճարումը:
Օլիմպիական խաղերի կամ աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում մրցման վայրում հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, և բարձրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ինչը մեր պետությունը ճանաչելի է դարձնում աշխարհում: Օլիմպիական խաղերի մրցանակակիր դառնալու դեպքում մրցման վայրում բարձրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
-
Քննարկվել է
27.02.2019 - 19.03.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 6919
Տպել