Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2019 թ. №  ---------  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և 34-րդ հոդվածի 1-ինից 3-րդ մասերի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» № 925-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին»,

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի վճարման կարգը՝ համաձայն 1 հավելվածի»,

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված «55 հազ. դրամ» բառերը  փոխարինել «100 հազար դրամ» բառերով,

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ամսական պատվովճարի չափը՝ 200 հազար դրամ.

 5) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերում և շախմատի համաշխարհային օլիմպիադայում երկրորդ տեղը գրաված մարզիկների ամսական պատվովճարի չափը՝ 140 հազար դրամ.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերում և շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ տեղը գրաված մարզիկների ամսական պատվովճարի չափը՝ 100 հազար դրամ։»,

5) որոշման № 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կարգ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի վճարման»,

6) որոշման № 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության (այսուհետ՝ վարձատրություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի (այսուհետ՝ պատվովճար) վճարման իրավահարաբերությունները։»,

7) որոշման № 1 հավելվածի 4-րդ կետը «չեմպիոն» բառից հետո լրացնել հետևյալ բառերով՝ «, ինչպես նաև օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն ու մրցանակակիր դարձած մարզիկներին:»,

8) որոշման № 1 հավելվածի 6-րդ կետի փակագծերում ներկայացված միտքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «(տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին, տեղեկանք Հայաստանի  Հանրապետությունում մշտական բնակության մասին և անհրաժեշտ մարզական արդյունքը հաստատող փաստաթուղթ)»,

9) որոշման № 1 հավելվածի 9-րդ կետում ««Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին» № 1486-Ն որոշման հավելվածի 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին ենթակետը հանել,

2) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկի մարզչին՝ 40 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով.»,

3) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկի մարզչին՝ 30 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.»,

4) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի մարզչին՝ 40 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.02.2019 - 19.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6920

Տպել