Լրամշակման փուլում է
«ՀՀ կառավարության 2006թ․ սեպտեմբերի 7-ի N1945-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N1945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստատելու մասին» N1945-Ն որոշման հավելվածում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգության ապահովման պահանջից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշման նախագծով առաջարկվում է 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստատելու մասին» N1945-Ն որոշման հավելվածը լրացնել նոր 11.1-րդ և 11.2-րդ կետերով՝ լողափերի պահպանության և անվտանգության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով :
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել լողամիջոցների անկանոն երթևեկությունը, ինչպես նաև ապահովել լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1945-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1945-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
-
Քննարկվել է
21.02.2019 - 08.03.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8324
Տպել