Լրամշակման փուլում է
«ՀՀ կառավարության 2006թ․ սեպտեմբերի 7-ի N1945-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« »______________ 2019 թվականի N- Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1945-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Լողամիջոցներին թույլատրվում է լողափնյա հատվածներում ափին մոտենալ միայն հատուկ նշաններով առանձնացված գոտիներում։
11.2. Արգելվում է լողամիջոցի վարումը հանգստյան գոտիներում` լողալու համար նախատեսված վայրերում։»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
21.02.2019 - 08.03.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8325
Տպել