«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման նախագիծ
-
6 - Կողմ
-
4 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 39 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրի մեկնարկից անցած ժամանակահատվածի փորձը ցույց է տվել տրամադրվող սուբսիդավորվող վարկերի հանդեպ բավականին մեծ է պահանջարկը։ 10 մլն դրամի շեմը գերազանցող գումարների նկատմամբ ևս պահանջարկ կա, որը պայմանավորված է տնտեսությունների խոշորացման, արտադրական հզորությունների ընդլայնման, կապիտալ ներդրումների ավելացման ուղղություններով կատարվող ներդրումների անհրաժեշտությամբ։
Մյուս կողմից, քանի որ ներկայումս Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ), որին վերապահված է իրականացնել Ծրագրով նախատեսված սուբսիդավորվող վարկերի տրամադրման նախապայման հանդիսացող հավաստագրերի տրման գործընթացը գտնվում է լուծարման փուլում և անհրաժեշտություն է առաջացել հավաստագրերի տրամադրման գործընթացի, ինչպես նաև ծրագրի ընթացքի մոնիթորինգի հետ կապված գործառույթները Հիմնադրամից փոխանցել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի N 39 արձանագրային որոշման հիման վրա մեկնարկել է Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի, մինչև 14 % տոկոսադրույքով վարկեր, որոնց 7 տոկոսային կետը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար 9 տոկոսային կետը սուբսիդավորվում են։
Ծրագրի սկզբից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է 6195 միավոր վարկ 26,1 մլրդ դրամ գումարով, միայն 2018 թ.-ին՝ 5282 միավոր վարկ 21.9 մլրդ գումարով։ Մեկ վարկի միջին չափը կազմել է շուրջ 4.2 մլն դրամ (ծրագրի ընթացքում): Տրամադրված վարկերը ունեցել են հետևյալ հիմնական ուղղությունները՝ անասնաբուծություն՝ 65 %, ջերմոցային տնտեսություն՝ 7%, բուսաբուծություն (դաշտավարություն, պտղաբուծություն)՝ 24 %, այլ՝ 4 %։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական միջոցների ներդրմանն ուղղված 1 դրամ սուբսիդիան 5 տարում ստեղծում է 5.8 դրամ հավելյալ արժեք։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծրագրով սահմանված 3-10 մլն դրամ վարկավորման գումարը երբեմն բավարար չի լինում տնտեսությունների խոշորացման, արտադրական հզորությունների ընդլայնման, կապիտալ ներդրումների ավելացման խնդիրների լուծման համար։ Կա պահանջարկ ավելի մեծ գումարի վարկեր ստանալու նկատմամբ։
Ֆինանսական կառույցի համար սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է հանդիսանում Հիմնադրամի կողմից տնտեսավարողներին տրամադրված հավաստագիրը: Իրականացված ծրագրային դասընթացների արդյունքում հավաստագրված տնտեսավարողները հնարավորություն են ստանում դիմել ֆինանսական կառույցներին և ստանալ պետության կողմից սուբսիդավորվող վարկեր։ Բացի դրանից Հիմնադրամն իրականացնում էր Ծրագրի մոնիթորինգ և ձևավորում էր տվյալների շտեմարան։ Քանի որ ներկայումս Հիմնադրամը գտնվում է լուծարման գործընթացում անհրաժեշտություն է առաջանում այս գործառույթները փոխանցել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հանրապետության գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով` վարկավորման մատչելիության մակարդակի և հասանելիության աստիճանի բարձրացմանը, վարկավորման գործընթացի պարզեցմանը։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է` վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու տնտեսավարողների համար տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի ստացման ճանապարհին լրացուցիչ խոչընդոտների վերացմանը։ Նախագծով նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկերի գումարի վերին շեմը՝ դարձնելով այն 3-15 մլն դրամ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ գուղատնտեսության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Ծրագրում փոփոխություններ կատարելու արդյունքում կբավարարվի տնտեսավարողների պահանջարկը՝ ավելի մեծ գումարի վարկեր ստացման նկատմամբ։ Նախագծի ընդունումից ակնկալվում է, որ ֆինանսական միջոցներն առավելապես կուղղվեն հիմնական միջոցների ներդրմանը, որը կնպաստի տնտեսությունների արդյունավետության բարձրացմանը, արտադրական հզորությունների ավելացմանը, նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածության և արտադրողականության բարձրացմանը։
2019 թվականին կտրամադրվի շուրջ 5100 միավոր վարկ՝ 20-22 մլրդ գումարի սահմաններում, սուբսիդավորման գումարը կկազմի շուրջ 2.2 մլրդ դրամ, որից 2.0 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով, իսկ 200 մլն դրամը կտրամադրվի 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված, սակայն տնտեսական արդյունավետության տեսանկյունից իրականացման համար ոչ նպատակահարմար ճանաչված «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի բյուջեից։
Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 39 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 39 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` համապատասխանում է:
-
Քննարկվել է
18.02.2019 - 05.03.2019
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 8010
Տպել