Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման նախագիծ

                                                           ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 39 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

          Անհրաժեշտությունը:

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպ­տեմ­բերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած «Գյուղա­տնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսի­դավորման ծրագրին հավանություն տալու մասին» N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառա­վարության արձա­­նագրային որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի ընդունման անհրաժեշտու­թյունը պայմանավորված է նրանով, որ ծրագրի մեկնարկից անցած ժամանակահատվածի փորձը ցույց է տվել տրամադրվող սուբսիդավորվող վարկերի հանդեպ բավականին մեծ է պահանջարկը։ 10 մլն դրամի շեմը գերազանցող գումարների նկատմամբ ևս պահանջարկ կա, որը պայմանավորված է տնտեսությունների խոշո­րացման, արտադ­րական հզորությունների ընդլայնման, կապիտալ ներդրումների ավելացման ուղղություններով կատարվող ներդրումների անհրաժեշտությամբ։

          Մյուս կողմից, քանի որ ներկայումս Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ), որին վերապահված է իրականացնել Ծրագրով նախատեսված սուբսիդավորվող վարկերի տրամադրման նախապայման հանդիսացող հավաստագրերի տրման գործընթացը գտնվում է լուծարման փուլում և անհրա­ժեշտություն է առաջացել հավաստագրերի տրամադրման գործընթացի, ինչպես նաև ծրագրի ընթացքի մոնիթորինգի հետ կապված գործառույթները Հիմնադրամից փոխանցել ՀՀ գյուղատնտեսության նախարարու­թյանը։

         Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմ­բերի 14-ի նիստի N 39 արձանագրային որոշման հիման վրա մեկնարկել է Գյուղա­տնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսի­դա­վորման ծրագիրը, որի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարող­ներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի, մինչև 14 % տոկոսադրույքով վար­կեր, որոնց  7 տոկոսային կետը, իսկ սոցիա­լական աջակցություն ստացող սահմա­նա­մերձ համայնքների և գյուղա­տնտե­սա­կան կոոպերատիվների համար 9 տոկո­սային կետը սուբսիդավորվում են։

      Ծրագրի սկզբից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակա­հատ­վածում տրամադրվել է 6195 միավոր վարկ 26,1 մլրդ դրամ գումարով, միայն 2018 թ.-ին՝ 5282 միավոր վարկ 21.9 մլրդ գումարով։ Մեկ վարկի միջին չափը կազմել է շուրջ 4.2 մլն դրամ (ծրագրի ընթացքում): Տրամադրված վարկերը ունեցել են հե­տևյալ հիմնական ուղղությունները՝ անասնաբուծություն՝ 65 %, ջերմոցային տնտե­սություն՝ 7%, բուսաբուծություն (դաշտավարություն, պտղաբուծություն)՝ 24 %, այլ՝ 4 %։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական միջոցների ներ­դրմանն ուղղված 1 դրամ սուբսիդիան 5 տարում ստեղծում է 5.8 դրամ հավելյալ արժեք։

          Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծրագրով սահմանված 3-10 մլն դրամ վարկավորման գումարը երբեմն բավարար չի լինում տնտեսությունների խոշո­րացման, արտադրական հզորությունների ընդ­լայնման, կապիտալ ներդրումների ավելացման խնդիրների լուծման համար։ Կա պահանջարկ ավելի մեծ գումարի վարկեր ստանալու նկատմամբ։

          Ֆինանսական կառույցի համար սուբսիդավորվող վար­կերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է հանդի­սանում Հիմնա­դրա­մի կողմից տնտե­սավարողներին տրա­մադրված հավաստագիրը: Իրականացված ծրագրային դասընթացների արդյուն­քում հավաստագրված տնտե­սավարողները հնարավորություն են ստանում դիմել ֆինանսական կառույցներին և ստանալ պետության կողմից սուբսիդավորվող վար­կեր։ Բացի դրանից Հիմնադրամն իրականացնում էր Ծրագրի մոնիթորինգ և ձևավորում էր տվյալների շտեմարան։ Քանի որ ներկայումս Հիմնադրամը գտնվում է լուծարման գործընթացում անհրա­ժեշ­տություն է առաջանում այս գործառույթները փոխանցել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հանրա­պե­տու­թյան գյուղատնտե­սու­թյան ոլոր­տում տնտեսավարողներին տրամադրվող վար­կերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսիդա­վորման միջոցով` վարկավորման մատ­­­չելիու­թյան մակար­­դակի և հասանելիության աստիճանի բարձրացմանը, վար­կա­վորման գործընթացի պարզեցմանը։  

          Կարգավորման նպատակը և բնույթը:

          Կարգավորման նպատակն է` վարկավորման պայմանների բարելավման միջո­ցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադ­րական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորաց­մանն ու տնտե­սավարողների համար տոկոսադրույքների սուբսիդավոր­մամբ վար­կերի ստաց­ման ճանապարհին լրացու­ցիչ խոչընդոտների վերացմանը։ Նախագծով նախա­տեսվում է ավելացնել տրամադրվող վարկերի գումարի վերին շեմը՝ դարձնելով այն 3-15 մլն դրամ:

         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ գուղատնտեսության նախա­րարու­թյան կողմից:

          Ակնկալվող արդյունքը:

          Ծրագրում փոփոխություններ կատարելու արդյունքում կբավարարվի տնտե­սավարողների պահանջարկը՝ ավելի մեծ գումարի վարկեր ստացման նկատմամբ։ Նախագծի ընդունումից ակնկալվում է, որ ֆինանսական միջոցներն առավելապես կուղղվեն հիմնական միջոցների ներդրմանը, որը կնպաստի տնտեսությունների արդյունավետության բարձրացմանը, արտադրական հզորություն­ների ավելացմանը, նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածության և արտադրողականության բարձ­րաց­մանը։

2019 թվականին կտրամադրվի շուրջ 5100 միավոր վարկ՝ 20-22 մլրդ գումարի սահմաններում, սուբսիդավորման գումարը կկազմի շուրջ 2.2 մլրդ դրամ, որից 2.0 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով, իսկ 200 մլն դրամը կտրամադրվի 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված, սակայն տնտեսական արդյունավետության տեսանկյունից իրականացման համար ոչ նպա­տակահարմար ճանաչված «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադր­վող վարկերի տոկո­սա­դրույքների սուբսիդավորման» ծրագրի բյուջեից։

          Այլ տեղեկություններ:

          Այլ տեղեկություններ չկան:


                                                                                       ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 39 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմ­բերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանա­գրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավե­լացում կամ նվազեցում չի նախատեսվում։

                                                                                  ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ 7-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 39 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմ­բերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանա­գրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։

          Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տասխանությունը`  համապատասխանում է:

  • Discussed

    18.02.2019 - 05.03.2019

  • Type

    Protocol decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8011

Print