Լրամշակման փուլում է
«Օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը կազմակերպելու մասին
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծով կանոնակարգվում է օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը: Այս գործընթացը նախատեսվում է կիրառել հիմնականում օտարման ենթակա դժվար իրացվելիք պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը վաճառելու դեպքում: Դժվար իրացվելիք գույք համարվում է պետական այն գույքը, որը մեկ և ավելի անգամ գնահատված շուկայական արժեքով դրվում է վաճառքի և չի վաճառվում։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքն առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպման գործընթացն իրականացնելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների փորձը, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությանը:
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա որոշվել է գույքի օտարման գործընթացը կազմակերպել 2 փուլով և դրան համապատասխան մշակել մեթոդական և իրավական դաշտ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Վաճառքն իրականացվելու է երկու փուլով՝
- առաջին փուլում նախատեսվում է իրականացնել աճուրդի մասնակիցների նախաորակավորում, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման միջոցով սահմանվելու են օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը:
Վաճառքի մեկնարկային գինը սահմանվելու է ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից: Ընդ որում վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս սահմանվել գույքի գնահատված լիկվիդային արժեքից:
Երկրորդ փուլում նախատեսվում է գույքի վաճառքն իրականացնել դասական աճուրդի միջոցով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպելու մասին որոշումը ընդունում է ՀՀ կառավարությունը, որով սահմանվում է օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Վաճառքն առաջարկվում է իրականացնել երկու փուլով՝
1) առաջին փուլը` դա աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը:
Վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից,
2) երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:
Առաջին փուլի իրականացման նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է վաճառքի կազմակերպման հանձնաժողով, որը կազմում և հրապարակում է վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկությունները, ընդունում է գույքի վաճառքի հայտերը, վարում հայտերի ընդունման գրանցամատյանը, քննարկում է ներկայացված գնային առաջարկները, որոշում է օտարման ենթակա պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը:
Հանձնաժողովն որակավորման փուլն ավարտելուց հետո մեկ ժամվա ընթացքում որոշում է կայացնում սահմանված մեկնարկային գնով աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպման վերաբերյալ: Որոշումը պարտադիր կարգով ենթակա է հրապարակման: Որոշման հրապարակումից 1 ժամ հետո կազմակերպվում է աճուրդը:
Աճուրդը կազմակերպում է աճուրդի կազմակերպիչը, որը այդ նպատակով ստեղծում է աճուրդային հանձնաժողով:
Աճուրդն իրականացվում է դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդային նվազագույն քայլի չափը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Աճուրդին կարող են մասնակցել բոլոր հայտատուները, որոնք ստացել են մասնակցի կարգավիճակ:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն գնորդը, որը գույքի վաճառքի համար առաջարկում է առավելագույն գինը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է՝ օտարման ենթակա առավել գրավիչ պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը վաճառել առանց գնային առաջարկի, որը կբերի գույքի տնտեսական շրջանառության մեջ արագ մտնելու և պետական բյուջեի մուտքերի ավելացման:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման դեպքում նախատեսվում է օտարման ենթակա առավել գրավիչ պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը վաճառել առանց գնային առաջարկի:
-
Քննարկվել է
29.01.2019 - 20.02.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 7552
Տպել