Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Artak Arakelyan 22.01.2019 12:00:23 "Խցանում" տերմինը պետք ե հստկեցնել։ Անկախ խաչմերուկի սահմանները նշող գծանշումից՝ 88 կետը գործում է։ ՊԵտք է հստակեցնել, թե գծանշման առկայությունն ինչ է փոխում։ "Ծառայողական մեքենաների համար" ու "Բացի ծառայողական մեքենաներից" ցուցանակների փոխառեն ավելի ճիշտ է սահմանել մի ցուցանակ որի վրա կարող է լինել կամայական տեքստ կայանման պայմաննեռի վերաբերյալ։ Փոփոխությունը կատարվել է հաշվի առնելով միջազգային փորձը և իրավական որոշակիության պահանջն ապահովելու նկատառումներից ելնելով: Մասնավորապես, պատասխանատվության միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հստակ ապացույց տրանսպորտային միջոցը խաչմերուկում գտնվելու վերաբերյալ, ինչը փաստվում է տրանսպորտային միջոցը տվյալ գծանշման վրա գտնվելով: Առաջարկությունն ըստ էության ընդունվել է: Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի «լդ» պարբերությունում կատարվել են համապատասխան լրացումներ:
2 Artak Arakelyan 03.02.2019 10:02:38 Շահագործման պայմանների ցանկում ավելացրեք, որ օդի ջերմաստիճանի որոշակի արժեքից ցածր լիննեելու դեպքում անվադողերը պիտի պարտադիր ձմեռային լինեն։ Առաջարկության հետ սկզբունքորեն համաձայն ենք, սակայն այն պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ, և քանի որ ուղղակիորեն չի առնչվում նախագծով կատարվող փոփոխություններին, ուստի այն կքննարկվի և հաշվի կառնվի հետագայում որոշման մեջ կատարվելիք փոփոխությունների ընթացքում:
3 Eduard Mkhitaryan 22.01.2019 12:40:41 Բարև Ձեզ Երևանում վերջերս ավելացել են հետիոտնային կանչի ռեժիմով (ՀԿԼ) աշխատող լուսացույցները : Ներկայիս ռեժիմը, որով աշխատում են այդ լուսացույցները, պարունակում են որոշ վտանգներ (տրանսպորտի համար մշտապես նախատեսված է կանաչ լույս, երբ սեղմում են կանչի կոճակը որոշ ժամանակ անց միանում է հետիոտնի համար կանաչ ազդանշան ). Մասնավորապես ` 1. Տեխնիկական պատճառներով հնարավոր է կոճակը չաշխատի, կամ կարգավորիչը ունենա որևէ խնդիր, կամ շատ հետիոտներ տեղյակ չեն կանչվող կոճակից ու չեն օգտվում դրանից և լուսացույցի աշխատանքային ռեժիմը մնում է նույնը`այն է տրանսպորտային միջոցներին կանաչ լույս, հետիոտնի համար ` կարմիր լույս: Այս դեպքում հետիոտնը երկար ապարդյուն սպասելով իրեն թույլատրված ազդանշանին, հատելու է փողոցը, իսկ տրանսպորտային միջոցները տեսնելով իրենց թույլատրված կանաչ լույսը, չեն զիջելու ճանապարհը . Արդյունքում կարող է գրանցվել վրաերթ կամ վթար ` անկանխատեսելի հետևանքներով: 2. Տեխնիկական առումով ներկայումս Երևանում տեղադրված լուսացույցների հետադարձ հաշվարկի ցուցիչները առանց մշտական 220 վ. լարման կանչի ռեժիմում չեն աշխատում, իսկ մշտական լարում ունենալը լուսացույցի մեջ նույնպես կարող է լինել վտանգավոր : Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք ՀԿԼ ռեժիմի աշխատանքը կազմակերպել հետևյալ կերպ. Լուսացույցներն աշխատում են մշտական դեղին թարթման ռեժիմում (փորձը ցույց է տվել, որ դա ամենա անվտանգ ռեժիմն է), երբ հետիոտնը կանչում է իր համար նախատեսված ազդանշանը (սեղմում է կոճակը ) միանում է տրանսպորտային միջոցների թույլատրող կանաչ ազդանշանը` սահմանված ժամանակով, ապա հետիոտնին թույլատրող ազդանշանը, որի ավարտից հետո նորից դեղին թարթում: Այս ռեժիմը առավելագույն անվտանգություն կապահովի թե հետիոտնի , թե վարորդների համար: Կապահովի հետադարձ հաշվարկի ցուցիչների աշխատանքը առանց 220 վ մշտական լարում ունենալու պարտադիր պայմանի: Առաջարկում ենք նաև ՀԿԼ լուսացույցային օբյեկտի համար նախատեսել 8- րդ խմբի ճանապարհային նշան: Առաջարկը նախագծին չի առնչվում, հարցը կրում է տեխնիկական բնույթ, կփոխանցվի համապատասխան ծառայություններին՝ ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում ընթացքը լուծելու համար:
4 Վահագն Մխոյան 22.01.2019 14:37:57 «Քարսիթերի» օգտագործումը իմաստ ունի պայմանավորել ոչ այնքան երեխայի տարիքով, որքան՝ բոյով։ Կարճահասակ երեխայի համար ամրագոտին վտանգավոր է անկախ տարիքից։ Եվ հակառակը, բարձրահասակ երեխան հանգիստ կարող է միայն ամրագոտուց օտվել էլի անկախ տարիքից։ Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը չի կարող պայմանավորվել միայն երեխայի հասակով, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա քաշը, ինչը և արված է նախագծում:
5 Միշա Խուդավերդյան 22.01.2019 15:22:09 Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի n 955-ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի n 1699-ն և 2008 թվականի հունվարի 10-ի N 113-ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին` հարկ է փաստել, որ նախագծում տեղ գտած բազում իրավական նորմեր չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Բացի այդ, նախագծում տեղ գտած առաջին հայացքից վարորդների համար դրական փոփոխություն նախատեսող դրույթներ կարող են հակառակ ազդեցությունն ունենալ և՛ հետիոտների, և՛ հենց վարորդների համար: Մասնավորապես, նախագծում նշվում է. կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը.: Այս համատեքստում հարկ է փաստել. 1. հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ կանգառ թույլատրելու դեպքում՝ բազմաթիվ նեղ խաչմերուկներից աջ գոտիով շրջադարձ կատարելիս վարորդի համար կառաջանան արհեստական խոչընդոտներ խաչմերուկին կիպ գծված հետիոտնային անցումից հետո կանգնած մեքենաների պատճառով. 2. ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառ արած մեքենաների պատճառով քաղաքացիների համար կառաջանան խնդիրներ կապված հասարակական տրանսպորտ նստելու և իջնելու հետ: 1. Առաջարկն ընդունելի չէ. փոփոխությունների համար հիմք է հանդիսացել միջազգային փորձը: Բացի այդ, հետիոտնային անցումից հետո կանգնած տրանսպորտային միջոցը չի խոչընդոտում վարորդին տեսնել ճանապարհը հատելու ցանկություն ունեցող հետիոտնին: 2. Նախագծով ոչ թե թույլատրվել է կանգառի կետի տարածքում կանգառ կատարել, այլ արգելվել է կանգառը կանգառի կետի գծանշված հատվծում, իսկ գծանշված չլինելու դեպքում՝ համապատասխան նշանից 15 մետրից մոտ: Հետևաբար, նախատեսվող փոփոխության պարագայում որևէ խոչընդոտ մարդկանց համար չի առաջանա:
6 Արփինե Գրիգորյան 22.01.2019 15:27:42 Երեխաների նստատեղերի համար սահմանել ոչ միայն տարիքային, այլ նաև քաշի և հասակի սանդղակ (ինչն անվտանգության առումով ավելի էական է քան տարիքը) Երեխաների քաշի և հասակի սանդղակ սահմանելու անհրաժեշտություն չկա, դա պետք է ընտրի յուրաքանչյուր անձ իր երեխայի քաշին ու հասակին համապատասխան՝ ըստ դրանց տեխնիկական բնութագրերի:
7 Լևոն Ղազարյան 22.01.2019 21:03:31 Առաջին ընդհանրական ընթերցման արդյունքում առաջարկում եմ խորապես ուսումնասիրել շրջանաձև երթևեկության խաչմերուկներում անցման կանոնների փոփոխության անհրաժեշտությունը՝ ելնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներից, քանի որ նշված փոփոխությունների արդյունքում, վստահորեն կարող եմ նշել, որ վարորդների մեծամասնության իրազեկվածության բացակայությունը լի է վթարածին վտանգներով, թեկուզև այդ մասին շուրջօրյա լուսաբանվի ԶԼՄ_ներով։ Առաջարկում եմ չփոփոխել նշված կանոնը, քանի որ <<դարերից եկած>> է, որ առավելության նշաններով չկահավորված շրջանաձև խաչմերուկներում <<աջից հարված>> ունեցողը զիջում է։ Դժվար թե հանրությանը հնարավոր լինի պատշած իրազեկել նշված փոփոխությունների մասին և վթարներից խուսափելու համար կարծում եմ նշաններով կահավորումը ներկայումս ամենաարդյունավետ տարբերակն է, որքան էլ որ դրա ապահովումը լիազոր մարմնի համար բարդություններ է առաջացնում... Առաջարկն ընդունելի չէ. նախքան փոփոխությունների վերաբերյալ նախագծի մշակումը ուսումնասիրվել է բազմաթիվ երկրների (և՛ եվրոպական, և՛ ԱՊՀ) փորձը, ինչը միանշանակ թույլ է տալիս եզրահանգել, որ շրջանաձև երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա առավելություն շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցի նկատմամբ: Ինչ վերաբերում է «դարերից եկած» փորձին, ապա նոր կարգավորումների արդյունքում կձևավորվի նոր փորձ, բացի այդ, նախագծի ուժի մեջ մտնելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը բավարար է կարգավորումների վերաբերյալ հանրային իրազեկում իրականացնելու համար:
8 Խաչատուր Մարգարյան 23.01.2019 21:18:36 Ճիշտ կլիներ ներկայացնել ՀՀում մանկական մահացության վիճակագրություն, որը ենթադրաբար տեղի չէր ունենա, եթե լիներ համապատասխան հարմարանք։ Միևնույն ժամանակ ուսումնասիրության արժանի էր, երթևեկության խտության, մեքենայի փաստացի օգտագործողների շրջանում մինչև 12 տարեկան երեխաների ծնողների թվի ու երեխաների մասնակցությամբ ավտոճանապարհային վթարների կոռելացիան՝ քաղաքային, գյուղական ու միջպետական ճանապարհներին ու խոսքը պարզապես սոց գովազդի մասին չէ, այլ հավաստի տվյալների։ Հաջորդիվ հետաքրքիր է իմանալ, որտեղից է վերցված բացառապես տարիքային կողմնորոշումը, սովորաբար միշտ կա այլընտրանքային չափորոշիչ՝ հասակ, ոչ թե քաշ, որովհետև ՃՈ գույքացուցակում կա ՄԵՏՐ ոչ թե ԿՇԵՌՔ՝ ենթադրյալ խախտման ճշտությունը ստուգելու համար (քաշային մակնանշումը անհրաժեշտ է գնորդի կողմնորոշման համար)։ Եվ վերջում, երևի թե ճիշտ կլիներ օրենքի նախագծում շտկումներ առաջարկելիս հաշվի առնել, որ քաղաքային պայմաններում երթևեկը ավելի դանդաղ է, քան միջպետական ու միջհամայնքային ճանապարհներին, ուստի կարելի էր այս փոփոխությունը անել սկզբում միջպետական և միջհամայնքային հատվածներում երթևեկի համար՝ հաշվի առնելով արագությունները։ Եվ վերջում ևս մի ռեմարկ՝ կան հարմարանքների կառուցվածքի և ֆիքսման միջազգային և Եվրոպական նորմատիվներ, որոնք կանոնակարգում են մինչև 15 ամսեկան ու դրանից բարձր երեխաների ամրացման նորմերը ու կառուցվածքները և տրամաբանական կլինի օրենքի ուժով ֆիսել, որ հարմարանքները պիտի ունենան համապատասխան մակնանշում, իսկ ենթաօրենսդրական ակտով ֆիքսել դրանց ցանկը, որ ամեն պատահած արտադրանք հնարավոր չլինի ներկրել ու վաճառել, քանի որ կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ սխալ արտադրված հատուկ նստարանները հանդիսացել են երեխաների մահվան պատճառ։ Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը չի կարող պայմանավորվել միայն երեխայի հասակով, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա քաշը, ինչը և արված է նախագծում: Բացի այդ, պատասխանատվություն կիրառելիս հաշվի է առնվելու հիմանականում պահող հարմարանքների առկայությունը, իսկ դրանց համապատասխանությունը երեխայի քաշին կամ հասակին ստուգվելու է միայն բացառիկ դեպքերում՝ ակնհայտ անհամապատասխանության դեպքերում:
9 Արեգ Մելիքսեթյան 23.01.2019 23:54:06 Առաջարկում եմ նաև կատարել որոշ բացերի լրացումներ օրենքի մեջ: Մասնավորապես՝ որևէ պաշտոնական նյութ չկա կապված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մտնելու դեպքում թարթիչների միացման հետ: Նաև չկա շրջանաձև խաչմերուկում գոտիներ փոխելու մասին նյութ: Չնայած այն համարվում է բաղկացած գոտիներից և պետք է ըստ տրամաբանության կիրառել գոտիներով երթևեկության կարգը, այնուամենայնիվ վարորդների մեծ մասը նման խաչմերուկներն անցնում են ոչ թե գոտիների միջով խիստ երթևեկելով այլ կարելի է ասել ամենակարճ ճանապարհով, օրինակ Աբովյան փողոցից դեպի մասսիվ գնալիս, համարյա ուղիղ գծով են գնում, առանց թարթիչ միացնելու և առանց զիջելու իր գոտին չփոխող վարորդին: Ես առաջարկում նայել այդ հատվածի տեսաձայնագրությունները: Առաջարկությունն ընդունելի չէ, քանի որ շրջադարձի լուսային ցուցիչների օգտագործումը կանոնակարգված է ՃԵԿ-ի 36-րդ կետով, և լրացուցիչ դրույթներ սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:
10 Արայիկ Պողոսյան 25.01.2019 12:39:32 Առաջարկ N1 Նախագծով առաջարկվում է 84-րդ կետի 4-րդ ենթակետում «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում» բառերը փոխարինել «շարժման ուղղությամբ հետիոտնային անցումից առաջ՝ 5 մ մոտ վայրում» բառերով, սակայն կանոնների 79-րդ կետի 1-ին ենթակետը թույլատրում է բնակավայրերում կանգառն ու կայանումը՝ յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին: Այս դեպքում կանգառն ու կայանումը անհրաժեշտ է արգելել ոչ թե հետիոտնային անցումից առաջ, այլ հետիոտնային անցումից հետո 5 մ հեռավորություն պահպանելով, քանի որ հանդիպակաց հոսքի համար տեսանելի չէ հետիոտն, իսկ հետիոտնի համար տ/մ: Առաջարկում եմ նման դեպքի համար սահմանել <<անցումից հետո>> բառերը: Առաջարկն ընդունելի չէ. փոփոխությունների համար հիմք է հանդիսացել միջազգային փորձը: Բացի այդ, հետիոտնային անցումից հետո կանգնած տրանսպորտային միջոցը չի խոչընդոտում վարորդին տեսնել ճանապարհը հատելու ցանկություն ունեցող հետիոտնին:
11 Արայիկ Պողոսյան 25.01.2019 12:50:28 Առաջարկ N2 Նախագծով սահմանված է, որ 84-րդ կետի 7-րդ ենթակետում «կետերից» բառը փոխարինել «կետի տարածքում» բառերով, Առաջարկում եմ ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետում թույլատրել այլ տրանսպորտային միջոցների միայն կանգառը՝ ուղևորների նստեցման կամ իջեցման նպատակով, որը չի խոչընդոտի ԸՕՏ միջոցներին, քանի որ ԸՕՏ աշխատանքի ավարտից հետո կամ ոչ ինտենսիվ հոսք ունեցող կանգառի կետերում ուղևորների նստեցուման ու իջեցման նպատակով այլ տրանսպորտային միջոցների կանգառը, որը չի խոչընդոտի ԸՕՏ թույլատրված է շատ պետություններում ու իրենից լուրջ վտանգ չի կարող ներկայացնել: Առաջարկն ընդունելի չէ. փոփոխությունների համար հիմք է հանդիսացել միջազգային փորձը: Բացի այդ, նման կարգավորման առկայությունն էականորեն կխոչընդոտի հանրային տրանսպորտի աշխատանքին:
12 Արայիկ Պողոսյան 25.01.2019 15:49:55 Առաջարկ N3 88-կետի պահանջները կիրառելի է բոլոր տեսակի խաչմերուկների համար, ինչու միայն 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկ??? Առաջարկում եմկիրառել բոլոր խաչմերուկների համար Փոփոխությունը կատարվել է հաշվի առնելով միջազգային փորձը և իրավական որոշակիության պահանջն ապահովելու նկատառումներից ելնելով: Մասնավորապես, պատասխանատվության միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հստակ ապացույց տրանսպորտային միջոցը խաչմերուկում գտնվելու վերաբերյալ, ինչը փաստվում է տրանսպորտային միջոցը տվյալ գծանշման վրա գտնվելով:
13 Արայիկ Պողոսյան 29.01.2019 17:28:03 Առաջարկ N4 Առաջարկում եմ գործող կանոնների 40-րդ կետում <<համապատասխան եզրային գոտին>> բառերը փոխարինել <<համապատասխան եզրային գոտու նպատակադրված ուղղության հնարավորինս եզրային դիրքը>> բառերով, քանի որ համապատասխան եզրային գոտի զբաղեցնելը ունի լայն հասկացություն և ձախ կամ աջ շրջադարձերի դեպքում կարող է առաջանալ կոնֆլիկտային (վթարային) իրավիճակներ աջ կամ ձախ եզրային դիրքով երթևեկող մոտոտրանսպորտային միջոցների համար: Առաջարկության հետ սկզբունքորեն համաձայն ենք, սակայն այն պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ, և քանի որ ուղղակիորեն չի առնչվում նախագծով կատարվող փոփոխություններին, ուստի այն կքննարկվի և հաշվի կառնվի հետագայում որոշման մեջ կատարվելիք փոփոխությունների ընթացքում:
14 Արայիկ Պողոսյան 29.01.2019 17:28:03 Առաջարկ N5 Գործող նորմատիվ իրավական ակտում 43-րդ կետում նշված է, որ. <<43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:>> Նախ իրավական տեսանկյունից ճիշտ չէ ձևակերպված, քանի որ 40-րդ կետն ունի նաև ենթակատեր, երկրորդ ենթադրենք նման իրավիճակում շրջադարձ կամ հետադարձ կատարող վարորդը միացրել է վթարային լուսային ազդանշանը, ապա երթևեկության մյուս մասնակիցները չեն կարող կանխագուշակել մանևրն իրականացնող վարորդի մտադրության մասին (արդյոք անսարք է կամ կատարել է հարկադրված կանգառ, թե եզրաչափերը չեն թույլատրում կատարել մանևրը) և նման իրավիճակը շատ ավելի վտանգավոր է (առավել ևս ինտենսիվ ճանապարհահատվածներում): Առաջարկում եմ նշված կետը փոփոխել և վթարային լուսային ազդանշանի փոխարեն թույլատրել միացնելու համապատասխան ուղղության շրջադարձի ցուցիչը, որը հնարավորություն կտա նաև երթևեկության մյուս մասնակիցներին արդեն իսկ <<ձևավորվող երթևեկության մշակույթին>> համապատասխան անհրաժեշտության դեպքում զիջել այդ տրանսպորտային միջոցին: Առաջարկությունը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ, և քանի որ ուղղակիորեն չի առնչվում նախագծով կատարվող փոփոխություններին, ուստի այն կքննարկվի և հաշվի կառնվի հետագայում որոշման մեջ կատարվելիք փոփոխությունների ընթացքում:
15 Maria Martirosyan 25.01.2019 17:11:50 «159. Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:» Այստեղից պարզ չի դառնում, թե կոնկրետ, որ մանկական պահող սարքով պետք է երթևեկի մինչև 7 տարեկան երեխան։ Արդյոք մանկական ամրագոտին բավական կլինի, եթե քաշային պարամետրերով երեխան համապատասխանում է թե մինչև յոթ տարեկան երեխան պետք է պարտադիր երթևեկի ավտոնստատեղով և յոթից հետո կարող է միայն այլ պահող սարքերով երթևեկել։ Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թույլատրվելու է ինչպես մանկական նստատեղերի (car seat), այնպես էլ մանկական պահող այլ հարմարանքների օգտագործմամբ, որոնք ամրացվում են անվտանգության ամրագոտիներին: