Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման՝

1) 1-ին հավելվածում`

ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով.

«18) Հետիոտնային և հեծանվային արահետ (Հեծանվահետիոտնային արահետ)՝ երթևեկելի մասից կառուցվածքով առանձնացված ճանապարհի տարր (կամ առանձին ճանապարհ)՝ նախատեսված հետիոտներից առանձին կամ նրանց հետ համատեղ հեծանվորդների երթևեկության համար և նշված 4.5.2-4.5.7 նշաններով.

19) Հեծանվորդների համար գոտի՝ երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված և 5.14.2 նշանով նշված երթևեկելի մասի գոտի՝ նախատեսված հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար.

20) Հիբրիդային ավտոմոբիլ՝ էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց:»,

բ. 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«70. Բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է սահմանվել սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից ինչպես ցածր, այնպես էլ բարձր արագություն: 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից բարձր արագություն սահմանելու դեպքում այն չի կարող գերազանցել բնակավայրում 80 կմ/ժ-ը, իսկ բնակավայրից դուրս՝ 110 կմ/ժ-ը:»,

գ. 84-րդ կետի 4-րդ ենթակետում «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում» բառերը փոխարինել «շարժման ուղղությամբ հետիոտնային անցումից առաջ՝ 5 մ մոտ վայրում» բառերով,

դ. 84-րդ կետի 7-րդ ենթակետում «կետերից» բառը փոխարինել «կետի տարածքում» բառերով,

ե. «X. ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ» գլխում լրացնել 86.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«86.1. Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:»,

զ. 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«88. Արգելվում է մուտք գործել 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկ, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:

է. 93-րդ կետում «պետք է այն ազատի» բառերը փոխարինել «կարող է այն ազատել» բառերով և «նախընտրած ուղղությամբ» բառերից հետո լրացնել «, սակայն պայմանով, որ դա չի խանգարի երթևեկության մյուս մասնակիցների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է» բառերը,

ը. 96-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:,

թ. 98-րդ կետի 1-ին նախադասությունում Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերը,

ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 98.1-ին կետ.

«98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:»,

ժա. 124-րդ կետում «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,

ժբ. 155-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«155. Երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումը պետք է իրականացվի սույն Կանոններին, ինչպես նաև այդպիսի փոխադրումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան՝ «Երեխաների փոխադրում» ճանաչման նշաններով կահավորված ավտոբուսով:»,

ժգ. 159-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«159. Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:»,

ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 159.1-ին, 159.2-րդ և 159.3-րդ կետեր.

«159.1. 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

159.2. Թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:

159.3. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):».

ժե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 167.1-ին կետ.

167.1. Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8՝ Լուսացուցային կարգավորում, 1.15՝ Սայթաքուն ճանապարհ, 1.16՝ Անհարթ ճանապարհ, 1.18՝ Խճի արտանետում, 1.19՝ Վտանգավոր կողնակ, 1.20.1-1.20.3՝ Ճանապարհի նեղացում, 1.21՝ Երկկողմ երթևեկություն, 1.33՝ Այլ վտանգներ, 2.6՝ Հանդիպակաց երթևեկության առավելություն, 3.11՝ Զանգվածի սահմանափակում, 3.12՝ Սռնու վրա բեռնվածության սահմանափակում, 3.13՝ Բարձրության սահմանափակում, 3.14՝ Լայնության սահմանափակում, 3.15՝ Երկարության սահմանափակում, 3.16՝ Նվազագույն միջտարածության սահմանափակում, 3.18.1՝ Աջ շրջադարձն արգելվում է, 3.18.2՝ Ձախ շրջադարձն արգելվում է, 3.19՝ Հետադարձն արգելվում է, 3.20՝ Վազանցն արգելվում է, 3.21՝ Վազանցի արգելման գոտու վերջ, 3.22՝ Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է, 3.23՝ Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ, 3.24՝ Առավելագույն արագության սահմանափակում, 3.25՝ Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:.

ժզ. 170-րդ կետի 1-ին ենթակետի ա պարբերությունում 1.14.2-րդ բառից հետո լրացնել , 1.26-րդ բառերը.

ժէ. N 1 ձևի 1-ին գլխում 36-րդ պարբերությունից (1.34.3 թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

1.35. «Խաչմերուկի տարածք». Նշանակում է մոտեցում խաչմերուկին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:»,

ժը. N 1 ձևի 1-ին գլխում 43-րդ պարբերությունը (1.35 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր: պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.35 նշանը տեղադրվում է խաչմերուկի սահմանին: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:»,

ժթ. N 1 ձևի 4-րդ գլխի 9-րդ պարբերությունում («4.4» թվով սկսվող պարբերությունը) «4.4» թիվը փոխարինել «4.4.1» թվով,

ի. N 1 ձևի 4-րդ գլխում 9-րդ պարբերությունից («4.4» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«4.4.2. «Հեծանվային արահետի վերջ».

իա. N 1 ձևի 4-րդ գլխի 10-րդ պարբերությունում («4.5» թվով սկսվող պարբերությունը) «4.5» թիվը փոխարինել «4.5.1» թվով.

իբ. N 1 ձևի 4-րդ գլխում 10-րդ պարբերությունից («4.5» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«4.5.2. «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)».

4.5.3. «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».

4.5.4, 4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)». Կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հեծանվահետիոտնային արահետ.

4.5.6, 4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».»,

իգ. N 1 ձևի 5-րդ գլխի 12-րդ պարբերությունում («5.11» թվով սկսվող պարբերությունը) «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,

 իդ. N 1 ձևի 5-րդ գլխում 12-րդ պարբերությունից («5.11» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«5.11.2. «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ». Ճանապարհ, որով հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունն իրականացվում է հատուկ առանձնացված գոտիով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հանդիպակաց:».

իե) N 1 ձևի 5-րդ գլխի 13-րդ պարբերությունում («5.12» թվով սկսվող պարբերությունը) «5.12» թիվը փոխարինել «5.12.1» թվով,

իզ. N 1 ձևի 5-րդ գլխում 13-րդ պարբերությունից («5.12» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«5.12.2. «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ».»,

իէ. N 1 ձևի 5-րդ գլխում 14-րդ պարբերությունից («5.13.1, 5.13.2» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«5.13.3-5.13.4. «Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ».»,

իը. N 1 ձևի 5-րդ գլխում 15-րդ պարբերությունից («5.14» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«5.14.1. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ».

5.14.2. «Հեծանվորդների համար գոտի».

5.14.3. «Հեծանվորդների համար գոտու վերջ».»,

իթ. N 1 ձևի 5-րդ գլխում 24-րդ պարբերությունից («5.15.8» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«5.15.1-5.15.7 նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր),

լ. N 1 ձևի 7-րդ գլխում 21-րդ պարբերությունից («7.20» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«7.21. «Ավտոլցավորման կայան՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ».»,

լա. N 1 ձևի 8-րդ գլխում 13-րդ պարբերությունից («1) 8.4.1» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

1.1) 8.4.2` կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա,,

լբ. N 1 ձևի 8-րդ գլխում 14-րդ պարբերությունից («2) 8.4.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

2.1) 8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա,,

լգ. N 1 ձևի 8-րդ գլխում 15-րդ պարբերությունից («3) 8.4.8» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

8.4.9-8.4.15. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակի». Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը:

8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա.,

լդ. N 1 ձևի 8-րդ գլխում 37-րդ պարբերությունից («8.22.1 - 8.22.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

8.23. «Աշխատում է տարհանիչը». Ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում.

8.24. «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ».

8.25. «Բացի ծառայողական ավտոմոբիլներից»:,

լե. N 2 ձևի 1-ին գլխում 32-րդ պարբերությունից («1.24.1-1.24.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

1.24.4` կրկնօրինակում է 8.4.3.1 ցուցանակը. կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 ցուցանակի հետ.,

լզ. N 2 ձևի 1-ին գլխում 33-րդ պարբերությունից («1.25» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«1.26 (գույնը՝ դեղին)՝ նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք նշանի հետ:»,

լէ. N 1 ձևի նկար 2-ը, նկար 5-ը, նկար 6-ը, նկար 8-ը, նկար 9-ը, N 2 ձևի նկար 10-ը և նկար 11-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.

2) 2-րդ հավելվածի`

ա. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «թաղանթապատում ունեցող» բառերից հետո լրացնել «հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների» բառերը,

բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «վարագուրապատված են» բառերից հետո լրացնել «կամ ունեն արտաքին թաղանթապատում» բառերը,

գ. 6-րդ կետի 18-րդ ենթակետում «բեռնատար ավտոմոբիլների» բառերից առաջ լրացնել «2 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող» բառերը:

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի 33-րդ կետի 3-րդ պարբերությունից և N 3 հավելվածի 13-րդ կետից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը.

2) N 3 հավելվածում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին կետ.

27.1. Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8՝ Լուսացուցային կարգավորում, 1.15՝ Սայթաքուն ճանապարհ, 1.16՝ Անհարթ ճանապարհ, 1.18՝ Խճի արտանետում, 1.19՝ Վտանգավոր կողնակ, 1.20.1-1.20.3՝ Ճանապարհի նեղացում, 1.21՝ Երկկողմ երթևեկություն, 1.33՝ Այլ վտանգներ, 2.6՝ Հանդիպակաց երթևեկության առավելություն, 3.11՝ Զանգվածի սահմանափակում, 3.12՝ Սռնու վրա բեռնվածության սահմանափակում, 3.13՝ Բարձրության սահմանափակում, 3.14՝ Լայնության սահմանափակում, 3.15՝ Երկարության սահմանափակում, 3.16՝ Նվազագույն միջտարածության սահմանափակում, 3.18.1՝ Աջ շրջադարձն արգելվում է, 3.18.2՝ Ձախ շրջադարձն արգելվում է, 3.19՝ Հետադարձն արգելվում է, 3.20՝ Վազանցն արգելվում է, 3.21՝ Վազանցի արգելման գոտու վերջ, 3.22՝ Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է, 3.23՝ Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ, 3.24՝ Առավելագույն արագության սահմանափակում, 3.25՝ Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:.

բ. 48.25-րդ և 50.8-րդ կետերում 4.5» թվերը փոխարինել 4.5.1» թվերով.

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.38-րդ կետ.

48.38. 1.35 «Խաչմերուկի տարածք» նշանը տեղակայվում է այն խաչմերուկի սահմանին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:».

դ. 50.1-ին կետի «բ» ենթակետում «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով.

ե. 51.6-րդ կետում «4.4» թիվը փոխարինել «4.4.1» թվով.

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.6.1-ին կետ.

«51.6.1. 4.4.2 «Հեծանվային արահետի վերջ» նշանը կիրառվում է 4.4.1 նշանով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:».

է. 51.7-րդ կետում «4.5» թիվը փոխարինել «4.5.1» թվով.

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.7.1-51.7.4-րդ կետեր.

«51.7.1. 4.5.2 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ ամատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ նշանը կիրառվում է հետիոտների, հեծանիվների և մոպեդների համատեղ տեղաշարժը թույլատրող արահետը նշելու համար:

Հիմնական նշանը տեղակայվում է հեծանվահետիոտնային արահետի սկզբում` աջ կողմում, կրկնվող նշանը` ճանապարհի հետ յուրաքանչյուր փոխհատումից հետո:

51.7.2. 4.5.3 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ ամատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ նշանը կիրառվում է 4.5.2 նշանով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:

51.7.3. 4.5.4, 4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ նշանը կիրառվում է կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հետիոտների, հեծանիվների և մոպեդների տարանջատված տեղաշարժը թույլատրող արահետը նշելու համար:

Հիմնական նշանը տեղակայվում է հեծանվահետիոտնային արահետի սկզբում` աջ կողմում, կրկնվող նշանը` ճանապարհի հետ յուրաքանչյուր փոխհատումից հետո:

51.7.4. 4.5.6, 4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ նշանը կիրառվում է 4.5.4 և 4.5.5 նշաններով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:».

թ. 52.11-րդ կետում «5.11» թվերը փոխարինել «5.11.1» թվերով.

ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.11.1-ին կետ.

«52.11.1. 5.11.2 «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ իրականացվող սահմանված երթուղով երթևեկող հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտիով ճանապարհը նշելու համար:

Նշանը տեղակայվում է ճանապարհի տեղամասի սկզբում` երթևեկելի մասի վրա կամ ճանապարհի երկու կողմերում:

Կրկնվող 5.11.2 նշանը տեղակայվում է բարդ հատակագծմամբ խաչմերուկից հետո:».

ժա. 52.12-րդ կետում «5.12» թիվը փոխարինել «5.12.1» թվով, ինչպես նաև «5.11» թիվը՝ «5.11.1» թվով.

ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.12.1-ին կետ.

«52.12.1. 5.12.2 «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ» նշանը տեղակայվում է 5.11.2 նշանով նշված ճանապարհի վերջում:».

ժգ. 52.13-րդ կետում «5.11» թվերը փոխարինել «5.11.1» թվերով.

ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.13.1-ին կետ.

«52.13.1. 5.13.3, 5.13.4 «Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ» նշանները կիրառվում են դեպի 5.11.2 նշանով նշված ճանապարհ դուրս գալու ելքերը նշելու համար և տեղակայվում են բոլոր կողային ելքերից առաջ:

Եթե դեպի ճանապարհ դուրս եկող մուտքի վրա մեկ հենարանին տեղակայված են մի քանի նշաններ, ապա 5.13.3, 5.13.4 նշանները տեղադրվում են մյուս նշանների վրա:

Ճանապարհին հարող տարածքներից մուտքերի վրա նշանը կարելի է չտեղակայել, եթե դեպի այդ տարածքներ մտնելը հնարավոր է 5.11.2 նշանով նշված ճանապարհի տեղամասից:».

ժե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.14.1-52.14.3-րդ կետեր.

«52.14.1. 5.14.1 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ» նշանը տեղակայվում է 5.14 նշանով նշված գոտու վերջում:

52.14.2. 5.14.2 «Հեծանվորդների համար գոտի» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին համընթաց ուղղությամբ երթևեկող հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության համար գոտին նշելու համար:

Նշանը տեղակայվում է գոտու սկզբում` դրա վրա, իսկ եթե այն աջ եզրայինն է, ապա նշանը թույլատրվում է տեղակայել գոտու աջ կողմում:

Նշանը ճանապարհի ամբողջ տեղամասի երկարությամբ յուրաքանչյուր խաչմերուկից հետո կրկնվում է, եթե հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունը կազմակերպված է 5.14.2 նշանով նշված գոտիով:

52.14.3. 5.14.3. «Հեծանվորդների համար գոտու վերջ» նշանը տեղակայվում է 5.14.2 նշանով նշված գոտու վերջում:».

ժը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.20.1-ին կետ.

«52.20.1. 5.15.1-5.15.7 նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր):».

18) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.6-րդ կետ.

«54.6. 7.21 «Ավտոլցավորման կայան՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ» նշանները կիրառվում են էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ ավտոլցավորման կայանի տեղը նշելու համար: Անհրաժեշտության դեպքում նշանները բնակավայրերից դուրս նախօրոք կարող են տեղակայվել 400-800 մ հեռավորության վրա:»,

ժթ. 55.7-րդ կետի երկրորդ պարբերությունում «գ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1-ին ենթակետ.

գ1) 8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա..

20) լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.7.1-ին կետ.

55.7.1. 8.4.9-8.4.15 «Բացի տրանսպորտային միջոցի տեսակի» ցուցանակները կիրառվում են այն տրանսպորտային միջոցները նշելու համար, որոնց վրա չի տարածվում նշանի ազդեցությունը: 8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա:.

ի. լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.26-55.28-րդ կետեր.

55.26. 8.23 «Աշխատում է տարհանիչը» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում:

55.27. 8.24 «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցները: Կազմակերպության անվանումը կարող է նշվել ինչպես նույն, այնպես էլ առանձին ցուցանակի վրա:

55.28. 8.25 «Բացի ծառայողական ավտոմոբիլներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցների վրա: Կազմակերպության անվանումը կարող է նշվել ինչպես նույն, այնպես էլ առանձին ցուցանակի վրա::

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման՝

1) 1-ին հավելվածում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 83.1-ին կետ.

83.1. 1.24.4 գծանշումը կիրառվում է 8.4.3.1 նշանը կրկնելու համար: Կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 նշանի հետ:,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-ին կետ.

«85.1. 1.26 (գույնը՝ դեղին) գծանշումը կիրառվում է նշելու համար խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք ճանապարհային նշանի հետ: 1.26 գծանշումը կատարվում է խաչմերուկի տարածքում:».

2) 2-րդ հավելվածում`

ա. «1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ» բաժնում «1.24.3» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «1.24.4» կետ.

«

1.24.4.

 

Կրկնում է 8.4.3.1 ճանապարհային նշանը:

»,

 

 

 

 

 

բ. «1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ» բաժնում «1.25» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «1.26» կետ.

«

1.26.

 

Նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

»:

 

  1. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

                                   

 

2019թ. ____________ «____»

Երևան

 

 

  • Քննարկվել է

    21.01.2019 - 06.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19117

Տպել

Առաջարկներ`

Artak Arakelyan

03.02.2019

Շահագործման պայմանների ցանկում ավելացրեք, որ օդի ջերմաստիճանի որոշակի արժեքից ցածր լիննեելու դեպքում անվադողերը պիտի պարտադիր ձմեռային լինեն։

Արայիկ Պողոսյան

29.01.2019

Առաջարկ N5 Գործող նորմատիվ իրավական ակտում 43-րդ կետում նշված է, որ. <<43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:>> Նախ իրավական տեսանկյունից ճիշտ չէ ձևակերպված, քանի որ 40-րդ կետն ունի նաև ենթակատեր, երկրորդ ենթադրենք նման իրավիճակում շրջադարձ կամ հետադարձ կատարող վարորդը միացրել է վթարային լուսային ազդանշանը, ապա երթևեկության մյուս մասնակիցները չեն կարող կանխագուշակել մանևրն իրականացնող վարորդի մտադրության մասին (արդյոք անսարք է կամ կատարել է հարկադրված կանգառ, թե եզրաչափերը չեն թույլատրում կատարել մանևրը) և նման իրավիճակը շատ ավելի վտանգավոր է (առավել ևս ինտենսիվ ճանապարհահատվածներում): Առաջարկում եմ նշված կետը փոփոխել և վթարային լուսային ազդանշանի փոխարեն թույլատրել միացնելու համապատասխան ուղղության շրջադարձի ցուցիչը, որը հնարավորություն կտա նաև երթևեկության մյուս մասնակիցներին արդեն իսկ <<ձևավորվող երթևեկության մշակույթին>> համապատասխան անհրաժեշտության դեպքում զիջել այդ տրանսպորտային միջոցին:

Արայիկ Պողոսյան

29.01.2019

Առաջարկ N4 Առաջարկում եմ գործող կանոնների 40-րդ կետում <<համապատասխան եզրային գոտին>> բառերը փոխարինել <<համապատասխան եզրային գոտու նպատակադրված ուղղության հնարավորինս եզրային դիրքը>> բառերով, քանի որ համապատասխան եզրային գոտի զբաղեցնելը ունի լայն հասկացություն և ձախ կամ աջ շրջադարձերի դեպքում կարող է առաջանալ կոնֆլիկտային (վթարային) իրավիճակներ աջ կամ ձախ եզրային դիրքով երթևեկող մոտոտրանսպորտային միջոցների համար:

Տեսնել ավելին