Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Artak Garoyan 16.01.2019 00:23:20 Առաջարկում եմ նաև 344 հոդվածի 1-ին մասում “նախնական քննություն վարելու” բառերից հետո ավելացնել “, դատաքննության փուլում մասնակցության” բառակապակցությունը: Արդյունքում, 344 հոդվածի առաջին մասը կունենա հետևյալ տեսքը՝ “1. Դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին, փաստաբանին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ՝ (…)” Հարգանքով, Արտակ Գարոյան Փաստաբան, փաստաբանական գորունեության թիվ 508 արտոնագիր
2 Էդմոնդ Խաչատրյան 16.01.2019 01:51:29 Փոփոխությունների նախագիծը, ըստ էության ողջունելի է:Առաջարկում եմ, նախագծում կատարել լրացում, փաստաբանին և նոտարին,ավելացնել սնանկության գործերով կառավարչին քանի որ վերջինս իր մասնագիտական գործունեության ընթացքում կամ լիազորությունները իրացնելիս բախվում են մնան խնդիրների:
3 Արտակ Մարտիրոսյան 16.01.2019 09:13:51 Առաջարկում եմ նաև փաստաբաններից ու նոտարներից բացի ավելացնել սնանկության կառավարիչներին ևս, քանի որ վերջիններս իրենց գործունեության ողջ ընթացքում գտնվում են պարտապանի և պարտատիրոջ շահերի բախման կիզակետում և դրանով պայմանավորված նույնպես անհրաժեշտություն ունեն համարժեք պաշտպանության:
4 Վարազդատ Հարությունյան 17.01.2019 12:39:19 Հաշվի առնելով, որ սնանկության գործերով կառավարիչը նույնպես իրականացնում է անկախ մասնագիտական գործունեություն, ինչպես նաև այն, որ հանցակազմով նկարագրված օբյեկտիվ կողմի գործողությունները կարող են հանգեցնել սնանկության վարույթում կառավարչի իրավաչափ գործողությունների խոչընդոտանը, ուստի առաջարկում եմ ներառել նաև սնանկության գործով կառավարիչներին։
5 Լիանա Բաբաջանյան 19.01.2019 16:25:26 Այսինքն՝ խոսքի ազատության ոլորտում կատարում ենք հետընթաց՝ կրկին վերադառնալով վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելուն: Գործող քրեական օրենսգրքի << Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը> վերտառությամբ հոդվածն արդեն իսկ նախատեսել է փաստաբանի մասնագիտական գործունեությունը պաշտպանելու մեխանիզմ, որը պարզապես կյանքի չի կոչվում: Բավական է նոր արգելքներ, սահմանափակումներ և պատիժներ մոգոնեք, մանավանդ որ այս նորամուծությունը պայմանավորված է կոնկրետ մարդկանց կոնկրետ փաստաբանների նեղ շրջանակի անձնական շահերը սպասարկելու համար: