ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ` Օրենք) 81.1-րդ հոդվածում.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4.1-րդ մաս.
4.1.Դիմողի միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Ցուցմունքը ձայնագրվում է, իսկ ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համապատասխան դրույթներով՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ:
- 5-րդ մասում «այլ կարգով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու կարգի,» բառերը:
- 9-րդ մասի 4-րդ կետում «այլ կարգով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու կարգի,» բառերը:
- 9-րդ մասի 5-րդ կետում «պահանջները» բառից հետո լրացնել «,վկայից ցուցմունք վերցնելու դեպքում՝ նաև սույն հոդվածի 4.1-րդ մասի պահանջները» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասում «կատարելը» բառից հետո լրացնել «,նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: