Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | A. D. 30.11.2018 21:43:35 | «Արգելվում են հարկադրաբար քննչական գործողություններ կատարելիս այնպիսի միջոցների և մեթոդների կիրառումը, որոնք կարող են առաջացնել ուժեղ ցավ:» Ինչպես է որոշվելու` անձը ուժեղ ցավ զգացել է, թե ոչ? Հնարավոր չէ որոշել!!! Փաստորեն, մեռյալ դրույթ է։ | չի ընդունվել | Նախագծի 1-ին հոդվածում կիրառված «ուժեղ ցավ» եզրույթն արդեն իսկ կիրառվում է գործող միջազգային և ազգային օրենսդրության մեջ, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ և 309.1-րդ հոդվածներում, հետևաբար այն նորույթ չէ: Ավելին, ընդունելով, որ «ուժեղ ցավ»-ը գնահատողական կատեգորիա, միաժամանակ փաստենք, որ, մասնավորապես խոշտանգումների վերաբերյալ թե՛ մասնագիտական գրականությունում, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերում տրվել են այն հնարավոր չափանիշները, որով հնարավոր է պարզել ցավի կամ տառապանքի ուժգնությունը, այսինքն՝ այն շեմը, որով հնարավոր է տարանջատել ուժեղ ցավը: Ցավի ուժգնությունը որոշելու համար կիրառվելու են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ ցուցիչներ: Ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը որոշելիս հաշվի է առնվում կատարվածի ազդեցությունը կոնկրետ անձի վրա: Նույն արարքը տարբեր կերպ է ազդում տարբեր անձանց վրա՝ կախված նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակից և ցավին դիմանալու հանգամանքից: Անձի կոնկրետ բնութագրիչները պարտադիր պետք է հաշվի առնվեն ցավը գնահատելիս, սակայն ՄԻԵԴ-ը նշում է որ դրանցից որևէ մեկը որոշիչ չէ, այլ դա պետք է գնահատվի համակցության մեջ: Որպես կանոն, անչափահասությունը կամ տարեց լինելը պետք է հաշվի առնվի կատարվածը գնահատելիս: Ցավի կամ տառապանքի առկայությունը պարզելու համար անձի նկատմամբ անհապաղ պետք է նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, իսկ վնասվածքի առկայության պարագայում՝ պարզվի դրա առաջացման մեխանիզմը: Վնասվածքների բացակայության դեպքում՝ կարող է նշանակվի դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար հոգեկան տառապանքի առկայությունը: Նշված փորձաքննությունների եզրակացությունների հիման վրա կիրականացվի համալիր գնահատում՝ ցավի կամ տառապանքի աստիճանը պարզելու համար: |