Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այuուհետ` Oրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

1.1.) կատարում է աշխատանքի բաժանում իր համակարգման ներքո գտնվող քննչական ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև.:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3) կենսագրական տվյալներ պարունակող կադրերի հաշվառման անձնական թերթիկ, որը լրացվում է անձամբ՝ հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով` կից ներկայացնելով դրանում նշված տեղեկությունները հավաստող այլ փաստաթղթեր:»:

 

Հոդված 3. Օրենքի 22.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Քննչական կոմիտեի նախագահը կադրերի ռեզերվում գտնվող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կարող է նշանակել հավասարազոր կամ ավելի բարձր պաշտոնում, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համաձայնությամբ՝ նաև ցածր պաշտոնում:»:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
  • 7-րդ մասի «Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու» բառերը փոխարինել «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվելու» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 28.1-րդ հոդվածի 1-ին մասում «շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ» բառերը փոխարինել «սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 7-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցներով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 33. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ պաշտոնի փոխադրելը

  1. Քննչական կոմիտեի նախագահը ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առանց քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ցանկության, կարող է նրան փոխադրել զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ առաջխաղացման կարգով՝ այլ պաշտոնի:
  2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դիմումի հիման վրա.

2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ.

3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա.

4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դիմումի հիման վրա:»:

 

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գործուղվել» բառից հետո լրացնել «այլ քննչական մարմին» բառերը, իսկ «պատճառով» բառից հետո՝ «կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով» բառերը,

 2) 4-րդ մասի «գործուղվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով այլ քննչական մարմին կամ մարզային քննչական ստորաբաժանման ներսում գործուղվելու դեպքերի» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալները» բառերից առաջ լրացնել «հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալը» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Աշխատանքային ժամերին Հայաստանի Հանրապետության տարածքում միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև 5 օր տևողությամբ բացակայելու վերաբերյալ գործուղման հրամանը կայացնում է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: 5 օրից ավել ժամկետով կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրականացվող միջոցառումների դեպքում գործուղման հրամանը կայացնում է քննչական կոմիտեի նախագահը:»:

 

Հոդված 10.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

  • Քննարկվել է

    23.11.2018 - 08.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9399

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ