Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1475/about:  

 Նոր նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում, առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

 

 

 

 

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին»  ՀՀ օրենքի նախագիծ

  • Քննարկվել է

    15.11.2018 - 30.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 38072

Տպել

Առաջարկներ`

Tigran Simonyan

28.11.2018

2018.թ-ի հունվարի 1-ից Հարկային Օրենսգրքի փոփոխության արդյունքում նոր պայմաներ են սահմանվել և ԱՏԳԱԱ-3403191000 ծածկագրով ապրանքները ներառվել է 2710 19 710 –2710 19 980 ԱՏԳԱԱ ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների շարքին՝ որպես քսայուղ և 5% մաքսատուրքից ու 20% ԱԱՀ-ից բացի պետք է վճարել 50 % ակցիզային հարկ բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ: Հաշվարկների ընթացքում հաշվի չեն առնվել մաքսիմալ գները նշված ԱՏԳԱԱ-ուվ ապրանքատեսակների ,քանի որ վճարելով 50% -ը մաքսային ձևակերպումը կարժենա մոտավոր հաշիվ ապրանքագրի և տեղափոխման ծախսերի գումարի 89% և նշված ԱՏԳԱԱ-ով ներմուծվող որակյալ և առանց այն էլ բարձ համաշխարային գին ունեցող ապրանքների գները պետք է բարձրանան մոտավոր 70-80%-ով ,որով մրցակցային ոչ հավասար պայմաններ են սահմանվում նաև խթանում ավելի ցածր որակ ունեցող ապրանքատեսակների ներկրումը ՀՀ տարածք: Բացի այդ պետք է առանձնացնել 2710 և 3403 ԱՏԳԳԱ-ները,քանի որ իրենք իրենց պարունակությամբ ունեն տարբեր բաղադրություն և մինչև 2017թ, Դեկտեմբերի 31-ը գործող օրենսգրքով դրանք առանձնացված էին: 3403-Այլ քսայուղեր,որի բաղադրությունը 70% և ավել նավթ կամ նավթամթերք է,բայց ոչ որպես հիմնական բաղադրիչ: 2710-Նավթ կամ նավթամթերք ,որի բաղադրությունը 70% և ավել նավթ կամ նավթամթերք է,որը նաև հիմնական բաղադրիչն է: Այս հարցը ամիսներ շարունակ բարձրացվել է նախագիծը մշակող մարմնին և այլ գերատեսչություններին,սակայն որևէ փոփոխություն ներառված չէ սպասվող փոփոխություններում:

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

26.11.2018

Ըստ նախագծի միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ մատուցողները։ Անհասկանալի է թե ինչ սկզբունքով են ընտրվել վերը նշված գործունեության տեսակները, որոնք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, եթե շահութաբերության սկզբունքով, ապա ցանկը թերի է եթե ոչ, ապա խնդրում եմ հիմնավորել ոլորտների ընտրության սկզբունքը, ոչ միայն վերը նշված ոլորտների նաև 267-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով սահմանված ոլորտների ընտրության սկզբունքը։

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

26.11.2018

«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ՆԱԽԱԳԾԻ 23-րդ հոդվածի համաձայն՝ 269-րդ հոդված 2-րդ մաս 3-րդ կետ՝ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում` Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» և «բ» կետերով սահմանված դեպքերում գույքի օտարումից ստացվող եկամուտներից և կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից։ Սույն մասում նշված այն դրույթը, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում ֆիզիկական անձանց Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» կետով սահմանված եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից գտնում ենք ճիշտ չէ, կամ պրակտիկայում հարկելը անհնարին է։ Խնդիրը կայանում է նրանում, որ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» կետով սահմանված եկամուտները ֆիզիկական անձանց համար հարկման ենթակա են դառնում այն դեպքերում, երբ տվյալ եկամուտը, ըստ նշված հոդվածի դասակարգվում է որպես ձեռնարկատիրական, այն է՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ կամ կիսակառույց) գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոմեքենա, ավտոտնակ)՝ հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում։ Ըստ նախագծի շարադրանքի հարկային գործակալը (միկրոձեռնարկատիրության սուբյեկտը) որպեսզի հասկանա արդյո՞ք այդ եկամուտները ֆիզիկական անձանց համար հարկման ենթակա են թե ոչ (դասակարգվում են որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում թե ոչ) պարտավոր է տիրապետելու ստորև ներկայացված տեղեկություններին՝ 1) արդյո՞ք տվյալ հարկային տարում ֆիզիկական անձը նույն տեսակի գույքից օտարում է երկրորդ կամ ավելի թվով անգամ 2) եթե այո, ապա նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը արդյո՞ք տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում թե ոչ։ Այսպիսով՝ առաջարկում ենք նախագծից հանել օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված եկամուտները միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից հարկելու դրույթը և թողնել, որպեսզի ֆիզիկական անձինք ինքնուրույն հայտարարագրերն իրենց ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացվող (ստացման ենթակա)եկամուտները։

Տեսնել ավելին