Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նենսի Գևորգիան 17.11.2018 15:56:14 | Նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ողջունելի է տեղական արտադրողների գործունեության խթանման տեսանկյունից: Սակայն կարծում եմ, որ հիմնավորումն անհրաժեշտ է լրամշակել որոշակի թվային տվյալներ նախատեսելու տեսանկյունից: Մասնավորապես, որքան նման մետաղներ են արտահանում մեկ տարվա ընթացքում, որքան է արտահանվող շուկաներում և մեր ներքին շուկաներում վերջիններիս արժեքը: Ասվածը մասնավորապես կարևորվում է այն տեսանկյունից, որ արդյոք նախագծով խոչընդոտներ չեն ստեղծվում արտահանողների համար՝ վերջիններիս համար փակելով առավել թանկ գնով իրացնելու և առավել մեծ շահույթ ապահովելու հնարավորությունը և արդյոք ներքին շուկայում առկա է նույն ծավալի պահանջարկ, թե մի քանի արտադրողներին աջակցելու համար զգալիորեն վատացնելու ենք արտահանողների պայմանները: Առաջարկում եմ նման հաշվարկներ և դիրքորոշում նախատեսել հիմնավորման մեջ: |