Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից դեեպի երրորդ երկրներ արըահանվող սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման համար պետական տուրքի չափաքանակներ:

  • Քննարկվել է

    05.11.2018 - 20.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8901

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

17.11.2018

Նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ողջունելի է տեղական արտադրողների գործունեության խթանման տեսանկյունից: Սակայն կարծում եմ, որ հիմնավորումն անհրաժեշտ է լրամշակել որոշակի թվային տվյալներ նախատեսելու տեսանկյունից: Մասնավորապես, որքան նման մետաղներ են արտահանում մեկ տարվա ընթացքում, որքան է արտահանվող շուկաներում և մեր ներքին շուկաներում վերջիններիս արժեքը: Ասվածը մասնավորապես կարևորվում է այն տեսանկյունից, որ արդյոք նախագծով խոչընդոտներ չեն ստեղծվում արտահանողների համար՝ վերջիններիս համար փակելով առավել թանկ գնով իրացնելու և առավել մեծ շահույթ ապահովելու հնարավորությունը և արդյոք ներքին շուկայում առկա է նույն ծավալի պահանջարկ, թե մի քանի արտադրողներին աջակցելու համար զգալիորեն վատացնելու ենք արտահանողների պայմանները: Առաջարկում եմ նման հաշվարկներ և դիրքորոշում նախատեսել հիմնավորման մեջ:

Տեսնել ավելին