Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենք
-
29 - Կողմ
-
44 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | <<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 30.10.2018 22:09:42 | Հայտնում եմ իմ դժգոհությունը, որպես ՀԿ ներկայացոիցիչ, որպես ՀԿ նախագահ: Հանրային միջոցներից իրականացվող ծրագրերի հաշվետվություններ պարտադիր ներկայացնելը հասկացանք և լիովին համաձայն ենք: Բայց դա տարածվի ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ վրա դեմ եմ: Առանց այն էլ սահմանափակ մարդկային ռեսուրսներով փորձում ենք մի աշխատանք իրականացնել, մի ոլորտի խնդրի լուծմանը նպաստել: Մեկ անգամ մեզ մոտ, մեզ հետ հավասար ներկա գտնվեք, մեկ անձը կատարում է և հավաքարարի և հաշվապահի և ծրագրի ղեկավարի և կազմակերպության ղեկավարի գործառույթ: Սա լրացուցիչ բեռ է ՀԿ-ների համար: ՊԵԿ-ը ինչ է անում? եթե իրեն հետաքրքիր է թող գա ստուգումներ, մոնիթորինգներ իրականացնի ՀԿ-ներում: Ներեղություն եմ խնդրում կոպիտ արտահայտման համար, բայց սա մեծ դժգոհությունների առիթ է լինելու: | ||
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 30.10.2018 22:36:03 | եթե կազմակերպությունը ստանում է անհատույց 10 հազար դրամ որևէ ֆիզիկական անձից, որի մասին տեղեկանում իր բանկային քաղվածքից, ինչպես պետք է պարզի այդ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարը | ||
3 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 30.10.2018 22:39:46 | Հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելը ինքնանպատակ չէ, այլ պետք է հիմնավորվի կոնկրետ այն խնդիրների կարգավորման պահանջով, որոնք առկա են: Հակառակ դեպքում, ցանկացած նոր պահանջի սահմանում կարող է հիմնավորվել թափանցիկություն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նկատառումներով | ||
4 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 30.10.2018 22:55:33 | Նախագծի 1-ին հոդվածով 5 հատ 1-ին մաս կա | ||
5 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 30.10.2018 22:56:42 | Նախագծի 1-ին հոդվածով 5 հատ 1-ին մաս կա | ||
6 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 30.10.2018 23:02:41 | եթե հասարակական կազմակերպությունը ցանկացած ֆիզիկական անձի կողմից հեռախոսազանգի դեպքում պատասխանում է վերջինիս հարցադրումներին կամ խորհուրդ է տալիս ինչ անել, ինչպես է նույնականացնելու այդ ֆիզիկական անձին, որպեսզի ներկայացնի նախագծով նախատեսվող հաշվետվությունը: Ֆիզիկական անձըտվյալ դեպքում ըստ էության հանդիսանում է շահառու | ||
7 | Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն 07.11.2018 17:11:38 | Նախագծի հեղինակները իրենց նախաձեռնույթւոնը հիմնավորելու համար “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված “ հաշվետվողականություն” սկզբունքը “թարգմանել են” որպես հանրային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն և ներկայացրել են օրենքի 24-րդ հոդվածում կատարվող դրանից բխող փոփոխությունները: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ նշված հոդվածի գործող բովանդակությունը ընդունվել է երկար բանավեճերի և փոխհամաձայնության արդյունքում: Նախագծի հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում նաև օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի վրա. “Պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել կամ խոչընդոտել կազմակերպության օրինական գործունեությանը:”: Առաջարկվող փոփխությունը հենց այդպիսին է իր էությամբ և, մեղմ ասած , շատ հեռու է սիրո և համերաշխության արգասիք լինելուց: Այն պետք է հանվի քննարկումից: ՀԱԳՄ | ||
8 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 08.11.2018 16:52:30 | Նախագծի հիմնավորման մեջ ներկայացվող այն միտքը, թե նախագիծը նպատակ է հետապնդում նաև հանրային հաշվետվողականություն ապահովելու, հիմնավորված չէ այնքանով, որ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կազմակերպությունների գործունեության՝ հանրային միջոցների մասով (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), հաշվետվություններ ներկայացնելու պահանջը հենց բացառապես ուղղված է հանրային միջոցների նկատմամբ վերահսկելիության բարձրացմանը և հանրային հաշվետվողականության ապահովմանը, ինչն էլ, լիարժեքորեն, արտացոլում է Օրենսդրի կամքի բովանդակությունը և ոչ մի կերպ կազմակերպությունների կողմից իրականցվող գործունեությունը վերահսկելու նպատակ չի հետապնդել: Ուստիև, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող խմբագրությունը փոխարինել հետևյալ խմբագրությամբ. «2. Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը միայն հանրային միջոցների մասով:»: | ||
9 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 08.11.2018 16:54:57 | Հայտնում ենք նաև, որ Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի գործող կարգավորումներն իրենց բնույթով նույնպես խնդրահարույց են, ուստի առաջարկում ենք Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրանք. «3. Կազմակերպության հանրային դրամական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներառում է. 1) Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և պաշտոնական ինտերնետային կայքը(առկայության դեպքում). 2) հանրային դրամական միջոցներով իրականացվող ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակ, խնդիր, ակնկալվող արդյունքը). 3) Հանրային դրամական միջոցների տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը. 4) Հանրային դրամական միջոցների և/կամ տրամադրված գույքի օգտագործման ծախսերը. 5) սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում անկախ աուդիտորի եզրակացությունը:»: | ||
10 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 08.11.2018 17:01:22 | Առաջարկում ենք նախագծի հոդվածների համարակալումն համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13 արձանագրային որոշման հավելվածի 281-րդ կետի պահանջներին: | ||
11 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 08.11.2018 17:01:52 | Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «նախատեսված դեպքերում և» բառերն առաջարկում ենք փոխարինել «նախատեսված դեպքերում և կարգով» բառերով՝ կրկնություններից խուսափելու համար: | ||
12 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 08.11.2018 17:07:37 | ԻՀԱ առաջարկները ամենևին նպատակ չեն հետապնդում կասեցնելու պետական իրավասու մարմինների կողմից հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, այլև հակառակը՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները նպատակ են հետապնդում նպաստելու պետական իրավասու մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության ծավալմանը և այնպիսի օրենսդրական լուծումներ գտնելուն, որոնցում համադրված կլինեն շահագրգիռ կողմերի շահերը: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք հետ կանչել սույն նախագիծը և կառուցողական քննարկում սկսել ՀԿ-ների հետ համատեղ՝ մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ ունենալու նպատակով։ | ||
13 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 13.11.2018 17:16:59 | «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք 102 ՔՀԿ-ների դիրքորոշումը, որը ներկայացվել է ՊԵԿ-ին և տեղադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կայքում՝ հետևյալ հղմամբ http://ccd.armla.am/7875.html | ||
14 | Արմեն Պետրոսյան 12.11.2018 15:25:09 | Առաջարկում ենք, հանրային միջոցների ցանկից բացառել ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցները (պետական գնումների մասնակցության արդյունքում ձևավորվող) հետևյալ հիմնավորմամբ. 1. 2017թ սկսած ՀԿ-ներին իրավունք վերապահվեց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ իրենց կանոնադրական նպատակները իրացնելու նպատակով: Ներկայումս Սոցիալական Ձեռնարկատիրության զարգացման կոնցեպցիայի առկայության պայմաններում ՀԿ-ների վրա լրացուցիչ բեռ կդրվի (աուդիտի իրականացման ծախսեր՝ 5մլն և ավելի գնումների դեպքում) այլհավասար պայմաններում այլ կազմակերպությունների հետ մրցույթին դիմելու դեպքում, քանի որ առաջարկվող ապրանքի ծառայության մատուցման/աշխատանքների կատարման/ապրանքների մատակարարման պայմանագրերի արժեքը արհեստականորեն կբարձրանա՝ ստեղծելով ոչ մրցակցային պայմաններ այլ կազմակերպությունների համեմատ; 2. Համեմատելի հանգամանքներում, խոշոր չհամարվող այլ առևտրային կազմակերպությունները նմանատիպ գործարքներում հաշվետվություն հրապարակելու պարտականություն չունեն, և ՀԿ-ների համար դա անհավասար մոտեցում է և բեռ՝ վարչական ռեսուրսի օգտագործման իմաստով; 3. Կարող է հանգեցնել սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության հրապարակման, քանի որ բիզնես միջավայրում գործարքի գնի ձևավորման և կատարված ծախսերին վերաբերվող տեղեկատվությունը սովորաբար կոնֆիդենցիալ է (ցանկալի չէ հրապարակել): Արմեն Պետրոսյան "Զարգացման Սկզբունքներ" ՀԿ | ||
15 | Արմեն Պետրոսյան 12.11.2018 15:54:23 | Փողերի Լվացման և Ահաբեկչության դեմ Պայքարի օրենսդրության և միջազգային պարտավարությունների առումով. 1. ՊԵԿ-ն արդեն ունի Հարկային Օրենսգրքով պատվիրակված լիազորություն՝ Օտարերկրյա հարցումներին պատասխանելու նպատակով համալիր և/կամ թեմատիկ ստուգումներ իրականացնելու և հարցերին պատասխանելու համար; 2. ՊԵԿ-ը կարող է վերանայել և թարմացնել ստուգման հիմք հանդիսացող ռիսկային համարվող չափորոշիչները; 3. Սահմանել շեմային ցուցանիշ՝ ֆիզիկական անձանցից ստացված միջոցների աղբյուրը հրապարակելու առումով: "Զարգացման Սկզբունքներ" ՀԿ | ||
16 | Արմեն Պետրոսյան 12.11.2018 16:07:08 | Օրենքի 26-րդ հոդվածի (պարտադիր աուդիտ) վերաբերյալ. 1. համեմատության համար, Ֆինանսական հաշվետվություններն հրապարակող համարվող առևտրային կազմակերպությունների համար աուդիտորական եզրակացությունը 2014թ սկսած արդեն պարտադիր չէ, կա միայն հրապարակման պահանջ առանց պարտադիր աուդիտի եզրակացության, որը ընդունելու ժամանակ իրավասու պետական մարմնի պաշտոնյաներն գտան, որ այն ավելնորդ բեռ է, քանի որ պետությունն օժտված է հսկողության անհրաժեշտ գործիքակազմով; 2. 26-րդ հոդվածն (պարտադիր աուդիտը) հանրային միջոցների մասով ուժի մեջ է դեռևս օրենքի ընդունմամբ, բայց հրապարակվող հաշվետվությունն անցումային դրույթներով ուժի մեջ է մտնում ավելի ուշ (Հունիսի 1-ից), այսինքն մինչ հրապարակելու պարտավորության ձևավորումը (Մայիսի 30) կազմակերպությունն արդեն ունենում է պարտադիր աուդիտի պահանջ (Մայիսի 15); 3. Եթե ՊԵԿ-ում կա վերահսկողության համար ստեղծված Ոչ Առևտրային Կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանում և պարտադիր հաշվետվության պահանջ, ապա անհասկանալի է աուդիտը որպես հաշվետվողականության և թափանցիկության գործիք դիտարկելը: |