ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել այլընտրանքային մոդելով նախադպրոցական կրթական հաստատությունների գործարկումը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանի Հանրապետության նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի արդյունքում կրճատվել են նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը: Նախադպրոցական հաստատություններ համայնքային ենթակայության են և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն աղերսվում է տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Արդյունքում անհավասար պայմաններ են ստեղծվում նախադպրոցական տարիքի երեխաների միջև:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Կրթության և գիտության նախարարությունը՝ ուսումնասիրելով վերջին տարիներին գործընկեր կազմակերպությունների (Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ, <<Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ>> կազմակերպության հայաստանյան ներկայացչութուն և <<Աստղացոլք>> ՀԿ) կողմից ձեռնարկված միջոցառումները՝ առաջարկում է ծախսարդյունավետ մոդելներ, որոնց ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել կառավարման մեջ:
- Կարգավորման առարկան
Հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորվել այլընտրանքային նախադպրոցական կրթության հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող հաստատությունը ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Այլընտրանքային մոդելների ներդրմամբ հնարավորություն ընձեռել համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու համայնքի բոլոր երեխաներին: