Հիշել նախագիծը

<<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր

Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:

  • Քննարկվել է

    25.10.2018 - 13.11.2018

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15137

Տպել

Առաջարկներ`

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Մոդել 1-ի 1-ին և 2-րդ տարբերակների բովանդակային տարբերությունը հստակ չէ: Տարբերակ 1-ի դեպքում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյո՞ք այն համայնքահեն է, թե տնահեն, նախատեսված է երեխաների փո՞քր, միջի՞ն, թե մե՞ծ քանակ ունեցող համայնքների համար: Միևնուն ժամանակ, նախագծի ներածական մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե նախագծի համատեքստում որն է համարվում շատ փոքր, փոքր, միջին և մեծ թվաքանակ: Հաշվի առնելով տարբերակ 1-ի և 2-ի ժամային տևողության գրեթե նույնականությունը, ինչպես նաև տարբերակ 1-ի բովանդակային առանձնահատկությունների բացակայությունը, առաջարկում ենք հանել Տարբերակ 1-ը մոդել 1-ի ցանկից:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Ծրագրում հստակեցված չէ, թե արդյոք առաջարկվող մոդելները գործելու են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան, թե դրանց բովանդակային մասը ևս լինելու է այլընտրանքային: Նախագծում բացակայում է մոդելներից յուրաքանչյուրի բովանդակության մանրամասն նկարագրությունը: Առաջարկում ենք ծրագրի հետ միաժամանակ ներկայացնել նաև նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչում իրականացվելիք համապատասխան լրացումները, որոնցով կսահմանվեն մոդելների և տարբերակների ծրագրային բովանդակությունները:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Նախադպրոցական կրթության ծառայությունների իրականացումը հնարավոր է միայն համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում, որի ստացման համար անհրաժեշտ է որոշակի ընթացակարգերի պահպանում: Սակայն, ներկայացված ծրագրում հստակ չէ, թե ինչ կարգով են լիցենզավորվելու առաջարկվող մոդելները և արդյոք դրանց լիցենզավորման համար նախատեսված է որևէ հատուկ ընթացակարգ: Առաջարկում ենք Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում և հարակից կարգերում ևս այս առումով կատարել փոփոխություններ՝ այլընտրանքային մոդելների լիցենզավորման համար պահանջների հստակ ձևակերպման համար:

Տեսնել ավելին