Հիշել նախագիծը

ՕՐԵՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2018 01:56:49 Առաջարկը չի համապատասխանում միջազգային փորձին, այդ թվում նաև ԵԱՏՄ փորձին: Առաջարկում են ԱԱՀ ազատել բոլոր դեղերի շրջանառությունը: Դրանով լուրջ քայլ կկատարվի երկրում աղքատությանը նպաստող գործոնի չեզոքացմանը: Ծայրահեղ դեպքում, որպես առաջին քայլ ՊԲԱ համակարգին անցմանը, առաջարկում նք ԱԱՀ-ից ազատել առողջապահական նպատակային շրջանակներում պետական պատվերով նախատեսված բոլոր ծրագրերը, այդ թվում նաև դեղերի կենտրոնացված գնումները: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ
2 Աննա Վարդանյան 18.10.2018 10:06:19 Նախագիծը ողջունելի է, սակայն ոչ ամբողջական: Այսինքն կարելի էր դեղերն ազատել ԱԱՀ-ից! ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ՝ ԱԱՀ-ի հաշվին տնտեսված գումարների արդյունքում բնակչությունը նույնպես կարող է միջոցներն այլ անհրաժեշտ ծախսերին ուղղել! Բոլորս էլ տեղյակ ենք, որ բնակչության մեծ մասը/նաև կարիքավորները/ պետությունից չեն ստանում ԱՆՀՐԱԺԵՇՏ դեղորայքը, այլ ձեռք են բերում չնչին աշխատավարձներով և թոշակներով...