Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածում՝

1) 25-րդ կետը <<վերականգնմանն>> բառից հետո լրացնել <<(այդ թվում՝ կենսաբանական)>> բառերով:

2) 28.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<28.1) շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվին ընդերքօգտագործողների հատկացրած գումարներ, որոնք օգտագործվում են ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման և/կամ խախտված տեղամասերում օրենսդրությամբ սահմանված կարգով բիզնես ծրագրերին աջակցության նպատակով:>>

3) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<33)  բնապահպանական կառավարման պլան` ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող, բնապահպանական կառավարման պլանի  անբաժանելի մաս հանդիսացող բնապահպանական միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումներ և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչներ, որոնք հստակ են և չափելի` որոշակի ժամանակի ընթացքում.:>>

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 49-րդ կետով.

«49) ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվություն՝ Օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառին վերաբերվող ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մանրամասն նկարագրության ամփոփ փաստաթուղթ:»

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 50-րդ կետով.

«50) բնապահպանական միջոցառումների կատարման վերաբերյալ համաձայնություն՝ ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվության վերաբերյալ ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրված համաձայնություն: Համաձայնությունը չի տրվում՝ ընդերքօգտագործողի կողմից բնապահպանական միջոցառումների` օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու և բնապահպանական միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը կառավարության սահմանված կարգով, ձևով և ժամկետներում լիազոր մարմին չներկայացնելու դեպքերում:»

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ կետով.

«51) բիզնես ծրագիր՝ ընդերքօգտագործման ընթացքում խախտված տեղամասերում օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և ներդրումային միջոցներով իրականացվող տնտեսական գործունեություն:»:

 Հոդված 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերով.

«25) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգի սահմանումը»:

«26) ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման իրականացման ուղեցույցի հաստատումը:»

 «27) ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվության ձևի և հաշվետվությանը կցվող` բնապահպանական միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի ցանկի սահմանումը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, վերահաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու, խախտված տեղամասերում բիզնես ծրագրերին աջակցության նպատակով դրամագլխից գումարի տրամադրման վերաբերյալ որոշումների ընդունումը»:

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

    «16) բնապահպանական միջոցառումների կատարման վերաբերյալ համաձայնություն տալը:>>

3) 2-րդ մասի 14-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:>>:

Հոդված 4.  Օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

<<10) եթե օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման ժամանակ, ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվության և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տվել է բացասական կարծիք:>>:

Հոդված 5. Օրենսգրքի 41-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

<<10) ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների և դրանց վճարման ժամանակացույցի մասին տվյալները:>>

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

<<7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի բնապահպանության բնագավառին վերաբերվող կետերում կատարվող փոփոխության դեպքում, այն համաձայնեցվում է ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ:>>:

Հոդված 6. Օրենսգրքի 42-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասի 3-րդ կետը <<մասին>> բառից հետո լրացնել <<և այդ աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը>> բառերով:

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 մասով.

<ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում է ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ համաձայնեցման: Ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը 30 օրվա ընթացքում տրամադրում է կարծիք:>>:

Հոդված 7. Օրենսգրքի 43-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը <<ծրագիրը>> բառից հետո լրացնել <<,երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասում կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը>> բառերով:

2)  հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 մասով.

<<2.1. Լիազոր մարմինը՝ ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում է ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ համաձայնեցման: Ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը 30 օրվա ընթացքում տրամադրում է կարծիք:>>:

Հոդված 8. Օրենսգրքի 45-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը (այդ թվում՝ ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը), որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել:>>

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
  • հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 և 4.2 մասերով.

<կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը, սակայն կատարել է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումները, ապա լիազոր մարմինը տրամադրում է հրաժարման հավաստագիր և սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները:>>:

4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

<<3) առանց բնապահպանական միջոցառումների կատարման վերաբերյալ համաձայնության:>>:

Հոդված 9. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետով.

<<6.3) լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման, ընդերքի տեղամասից հրաժարման, ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման դեպքերում կատարված բնապահպանական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը:>>:

Հոդված 10. Օրենսգրքի 51-րդ հոդվածի՝

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2) 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

<<10) ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման ժամանակ՝ ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվության և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տվել է բացասական կարծիք:>>:

Հոդված 11. Օրենսգրքի 54-րդ հոդվածի՝

  • 4-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարների հաշվարկման և վճարումների վերաբերյալ, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման հատկացումների վճարումների ժամանակացույցի վերաբերյալ.>>

  • հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

<<6. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում բնապահպանության բնագավառին վերաբերվող կետերում կատարվող փոփոխության դեպքում, այն համաձայնեցվում է ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ:>>:

Հոդված 12. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «Դիմումում նշվում են՝» բառերը փոխարինել «Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են՝» բառերով,

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով.  

«8) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փոփոխված հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով,

9) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները,

10) հանքի փակման փոփոխված ծրագիրը,

11) կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը:>>:

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 մասով.

«3.1. Լիազոր մարմինը՝ ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում է ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին` համաձայնեցման: Ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը 30 օրվա ընթացքում տրամադրում է կարծիք:>>:

Հոդված 13. Օրենսգրքի 56-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<2) օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագիծը, հանքի փակման փոփոխված ծրագիրը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով:>>:

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

<<5) ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը:>>:

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 մասով.

1) ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում է ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ համաձայնեցման: Ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը 30 օրվա ընթացքում տրամադրում է կարծիք: Եթե նշված ժամկետում կարծիք չի տրամադրվում, ապա համարվում է, որ տրվել է դրական կարծիք:

2) չի կարող ընդլայնել օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության ժամկետը, եթե ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվության և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տվել է բացասական կարծիք:>>:

Հոդված 14. Օրենսգրքի 58-րդ հոդվածի՝

1)2-րդ մասի 2-րդ կետը <<նկարագրությունը>> բառից հետո լրացնել <<(այդ թվում՝ ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը,)>> բառերով:

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 մասով.

1) ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնում է ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ համաձայնեցման: Ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը 30 օրվա ընթացքում տրամադրում է կարծիք: Եթե նշված ժամկետում կարծիք չի տրամադրվում, ապա համարվում է, որ տրվել է դրական կարծիք:

2) չի կարող տրամադրել հրաժարման հավաստագիր, եթե ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն ընդերքօգտագործողի կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվության և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տվել է բացասական կարծիք: Եթե ընդերքօգտագործողը չի ներկայացրել իր կողմից կատարված բնապահպանական միջոցառումների մասին հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը, սակայն կատարել է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումները, ապա լիազոր մարմինը տրամադրում է հրաժարման հավաստագիր և սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները::

Հոդված 15. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

<<22) լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման, ընդերքի տեղամասից հրաժարման, ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման դեպքերում կատարված բնապահպանական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը և այդ միջոցառումների իրականացումը հավաստող փաստաթղթերը:>>:

Հոդված 16. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով, ծրագրերով ստանձնած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.

<<2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով, ծրագրերով ստանձնած, բայց իր կողմից չիրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.

<<3) ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով փաստացի խախտված հողերի վերականգնման նպատակով:>>:

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

<<4) ընդերքօգտագործման գործունեության հետևանքով խախտված տարածքներում բիզնես ծրագրերի իրականացման աջակցության նպատակով՝ բիզնես ծրագրերի իրականացման տարածքի՝ փաստացի խախտված հողերի վերականգնմանը համարժեք դրամագլխի գումարի չափով:>>

3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

 նդերքօգտագործողի կողմից նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով ռեկուլտիվացիոն աշխատանքների՝ սահմանված ժամկետում չկատարման դեպքում լիազոր մարմինը դատական կարգով բռնագանձում է չիրականացված աշխատանքների կատարման համար նախատեսված գումարները, որոնք մուտքագրվում են կենտրոնական գանձապետարանում բացված  ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվին>>:

Հոդված 17. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝

1)3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ռեկուլտիվացիոն աշխատանքները չկատարվելու կամ այդ խախտված տարածքում բիզնես ծրագրերի իրականացման առաջարկություն չներկայացնելու դեպքերում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները` այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին:>>

 3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 մասով.

 «4.1. Խախտված տարածքներում բիզնես ծրագրեր ձեռնարկելու վերաբերյալ համապատասխան դիմումի առկայության պարագայում, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ռեկուլտիվացիոն աշխատանքների չիրականացման դեպքում՝ լիազոր մարմինը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցներից այդ տարածքներում բիզնես ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով՝ տրամադրում է բիզնես ծրագրերով նախատեսված տարածքի փաստացի խախտված հողերի վերականգնմանը համարժեք գումարներ:>>:

      Հոդված 18. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.10.2018 - 26.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7990

Տպել