<<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվության մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
<<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվության մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի /այսուհետ` Նախագիծ/ ընդունումը բխում է <<Պետական գույքի կառավարման 2015-2017թթ. ծրագիրը սահմանելու մասին>> N411-Ն որոշման /այսուհե` որոշում/ հավելվածի 24-րդ կետի պահանջներից, որոնց համաձայն <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի>> կատարման մասին մշակվում է տարեկան հաշվետվություն, որը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը:
Նախագծի ցանկում ներկայացված տեղեկատվությունը կազմված է Որոշմամբ հաստատված հավելվածի ցանկ 3-ում ամրագրված տեղեկատվության և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված` Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեի բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ գանձապետական հաշիվներին 2015թ. և 2016թ. փաստացի փոխանցած վերաբերյալ շահութաբաժինների և ՀՀ 2016. պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված, շահութաբաժինների գծով պետական բյուջե վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումների վերաբերյալ տեղեկանքներիի հիման վրա:
-
Քննարկվել է
10.03.2017 - 26.03.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 9569
Տպել