Հիշել նախագիծը

<<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվության մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծ

ՆԱԽԱԳԻԾ

արձանագրային

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

ԿԱՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

 

Ընդունել ի գիտություն <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվությունը>>` համաձայն հավելվածի:

 

 

 

 

Ընդունել ի գիտություն <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի հաշվետվությունը>>` համաձայն հավելվածի:

        

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության

2017թ.  -------------------- N-------

արձանագրային որոշման

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(2016 թվական)

 

 Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագիրը սահմանելու մասին>> N 411-Ն որոշման /այսուհետ` Ծրագիր/ հավելվածի 24-րդ կետի համաձայն:

Հաշվետվությունն ընդգրկում է 2016թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) պետական գույքի կառավարման, այդ թվում` պետական գույքի մասնավորեցման և օտարման, նվիրատվության և նվիրաբերման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կարգավորման, արդյունավետության բարձրացման և լուծարման բնագավառներում քաղաքականության արդյունավետության  բարձրացման նպատակով մշակել է բազմաթիվ իրավական ակտեր (ինչպես մեթոդական բնույթի, այնպես էլ պետական գույքի առանձին օբյեկտներին վերաբերող), որոնք նպաստել են՝

-       պետություն-մասնավոր հատված գործընկերության ամրապնդմանը,

-              մասնավորեցման, օտարման և նվիրաբերության ենթակա պետական գույքի կազմի, նվիրաբերության սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների հետ կնքվող գործարքների պայմանների հստակեցմանը,

-              50-ից ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավմանը, ներառյալ՝ հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու, կազմակերպությունների վերակազմակերպման կամ լուծարման մասին համապատասխան առաջարկությունների ներկայացմանը,

-       անշարժ գույքի օպտիմալացման մեխանիզմների ներդրմանը,

- պետությանը պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) առևտրային կազմակերպությունների կառավարման կատարելագործմանը, ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավմանը և կառավարման կենտրոնացված համակարգի ներդրմանը:

 Պետական գույքի կառավարման ծրագրային մոտեցումների շարունակման և արմատավորման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում ներդրումներ ներգրավելու, արտադրական և սոցիալական խնդիրներ լուծելու, մասնավորապես՝ աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը էականորեն բարձրացնելու, ինչպես նաև պետական բյուջեի մուտքերն ավելացնելու նպատակներից ելնելով՝ 2016 թվականին Վարչությունում նախապատրաստական աշխատանքներ են տարվել մասնավորեցման նոր ծրագրի կազմման ուղղությամբ: Մասնավորեցման ծրագրում ընդգրկվելիք նոր ընկերությունների մասնավորեցումը պետք է ունենա միևնույն հստակ ծրագրային ուղղվածությունը, և այդ նպատակին հասնելու համար Վարչությունում կատարվել են վերլուծություններ, կազմակերպվել են քննարկումներ համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:

Արդյունքում՝

1. Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ՀՀ Ազգային Ժողովի կաղմից ընդունվել են <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> (<<Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն>> ՓԲԸ-ն մասնավորեցման ծրագրում ընդգրկելու վերաբերյալ) ՀՀ օրենքի նախագիծը և <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> (<<Ավտոմատիկա>> ՓԲԸ-ն մասնավորեցման ծրագրում ընդգրկելու վերաբերյալ) ՀՀ օրենքի նախագիծը, որը ընդունվել է Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

2. Վարչության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետի սահմանափակումը (ներկայիս գործող 5 տարի առավելագույն ժամկետի փոխարեն), այն թողնել պայմանագրի կողմերի հայեցողությանը:

Առաջարկվող փոփոխության իմաստն այն է, որ գույքի (ներառյալ պետական գույքի և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի) հավատարմագրային կառավարումը ստանձնելու հավակնություն ունեցող անձինք ցանկանում են երաշխիքներ ունենալ իրենց կողմից կատարված ներդրումների հետգնման հնարավորության, շահութաբերության ապահովման, ինչպես նաև տվյալ գույքի (կազմակերպության) կառավարումը շարունակելու հնարավորությունների վերաբերյալ:

3. Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ղրղզական Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման ֆոնդի միջև համագործակցության մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի նիստի N3 արձանագրային որոշմամբ:

4. Սոցիալական ոլորտում ներդրումներ ներգրավելու, սոցիալական խնդիրներ լուծելու, բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ կանոնակարգվել է պետական գույքի նվիրաբերության գործընթացը: Մասնավորապես՝ սահմանվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը, որի շնորհիվ հանրօգուտ ծրագրերի իրականացման ճանապարհով կխթանվի սոցիալական ոլորտում ներդրումների իրականացումը:

Սահմանվել են նաև՝ նվիրաբերության ենթակա պետական գույքին ներկայացվող պահանջները, նվիրաբերության սուբյեկտները և պետական գույքը նվիրաբերության սուբյեկտներին նվիրաբերելու պայմանները: Որոշմամբ նախատեսվում է, որ պետական գույքը նվիրաբերության սուբյեկտներին կարող է նվիրաբերվել, եթե վերջիններիս առաջարկվող հանրօգուտ ծրագրերը վերաբերում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուն, դաստիրակչական հիմնարկների, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատությունների, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատությունների գործունեության ոլորտներին և բավարարում են այդպիսի ծրագրերին ներկայացվող պահանջներին:

5. Հաշվետու ժամանակահատվածում Վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջև իրականացվել են պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերող միջոցառումներ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև պետական գույքի կառավարման ոլորտում համագործակցության նպատակով 2013 թվականին կնքված <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև պետական գույքի կառավարման ոլորտում համագործակցության մասին>> փոխըմբռնման հուշագիրը:

 


Ծրագրի կատարողականը

 

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար ծրագրով նախատեսվել էր հստակեցնել դրանց կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը:

Ծրագրի N 1` <<Մասնավորեցման ծրագրում չընդգրկված` լուծարման առաջարկվող պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների>> ցանկով 2016 թվականի համար միջոցառումներ չեն նախատեսվել:

Ծրագրի N2` <<Վերակազմակերպման առաջարկվող՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով)   առևտրային  կազմակերպությունների>> ցանկով 2016 թվականի համար միջոցառումներ չեն նախատեսվել:

Ծրագրի N3` <<Առևտրային կազմակերպությունների կողմից վճարված և կանխատեսվող շահութաբաժինների>> ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունների կողմից 2015 և 2016 թվականներին ՀՀ պետական բյուջեի <<Բաժնե­տիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ>> գանձապե­տական հաշիվներին փաստացի փոխանցած շահութաբաժինների մասին, ինչպես նաև ՀՀ 2016. պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված, շահութաբաժինների գծով պետական բյուջե վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվու­թյունը ներկայացված է Աղյուսակ 1-ում:

 

 

 

 

Աղյուսակ 1

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ  ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ
NN

ը/կ
Առևտրային կազմակերպության անվանումը
Գտնվելու վայրը
2015թ. ՀՀ պետական բյուջե առևտրային կազմակերպությունների «Բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ» գանձապետական հաշիվներին փաստացի փոխանցած շահութաբաժինների մեծությունը

(հազ. դրամ)
2016թ. ՀՀ պետական բյուջե վճարվող շահութաբաժինների կանխատեսված գումարները

(հազ. դրամ)
2016թ. ՀՀ պետական բյուջե առևտրային կազմակերպությունների «Բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ» գանձապետական հաշիվներին փաստացի փոխանցած շահութաբաժինների մեծությունը

(հազ. դրամ)
 

     1.         
1
2
3
4
5
6
 
ՀՀ կառավարության աշխատակազմ
 
     1.         
1
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ
քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
9779.9
5500
18499
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
     2.         
1
«Նորք» տեղեկատվավեր­լուծական կենտրոն» ՓԲԸ
քաղ.Երևան,

Կ.ՈՒլնեցու 68
4206.75
7900.0
3450.5
 
ՀՀ արդարադատության նախարարություն
 
     3.         
1
«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ
քաղ. Երևան,

Տիգրան Մեծի 4
2325.4
2000
1815
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
 
     4.         
1
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ
քաղ.Երևան,
67323.0
0
48154.11
 
     5.         
2
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
քաղ. Երևան, Կոմիտասի 49/4
19518.8
3900
6602.5
 
     6.         
3
«Կոմետա» ԲԲԸ
քաղ. Երևան, Աբելյան 6
0
0
0
 
     7.         
4
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ
քաղ.Երևան, Կոմիտասի 49/4
1980
2700
0
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
 
     8.         
1
«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ
քաղ.Երևան, Գյուլբենկյան 29,

շին. 25
104
100
 

103.1
 
     9.         
2.
«Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ
քաղ.Երևան,

Դավիթաշեն 4,

Ա. Միկոյան փող., 109/8
437.4
40
0
 
   10.         
3
«Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան
0
0
0
 
ՀՀ առողջապահության նախարարություն
 
    11.         
2
«Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՓԲԸ
ք. Երևան, Մամիկոնյանց 30
60759.9
0
52783.7
 
   12.         
1
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական  տեխնոլոգիաների  փորձագիտական կենտրոն» ՓԲԸ
քաղ.Երևան, Կոմիտասի 49/4
21 491.0
40700
29067
 
   13.         
2
«Նորք» ինֆեկցիոն  կլինի­կական  հիվանդանոց»  ՓԲԸ
քաղ.Երևան, Արմենակյան 153
23 615.0
23500
24663.2
 
   14.         
3
«Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ
քաղ.Երևան, Հրաչյա Ներսիսյան 7
3 8781.5
9810
23146
 
   15.         
4
«Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ
քաղ.Երևան, Ֆանարջյան 76
0
5000
17678.1
 
   16.         
5
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ
քաղ. Երևան, Աճ

  • Քննարկվել է

    10.03.2017 - 26.03.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9568

Տպել