Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Առաջարկվում է պարզեցնել թափանցիկ ու հրապարակային դարձնել պետական գույքի օտարման ընթացակարգը՝ նվազագույնի հասցնելով վարչարարությունն ու օտարման գործընթացում իրականացվող աշխատանքների ժամկետները:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի (բացառությամբ մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի) օտարման մասին ՀՀ կառավարության որոշումն ընդունելու վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրում է ՀՀ պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության (եկամուտների կամ ծախսերի փոփոխության) մասին կարծիք, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ գույքի օտարման ձևի և գների հիմնավորվածության մասին եզրակացություն: Օտարման ընթացակարգի պարզեցման համար անհրաժեշտ է սահմանել նաև պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման վերաբերյալ սկզբունքները և պայմանները:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել օտարման սկզբունքները, հստակցնել օտարման պայմաններն ու ձևերը։
ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար համապատասխան փոփոխություններ են կատարվել պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվանումներում։
Հաշվի առնելով, որ Կոմիտեին պետական բյուջեով գումար է հատկացվում՝ Էլեկտրոնային աճուրդների կազմակերպման և անցկացման համար, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Նախագծով նոր խմբագրությամբ ներկայացվել է կարգի գլուխ 6-րդը՝ գույքի օտարման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվում է պարզեցնել պետական գույքի օտարման ընթացակարգերը և նվազեցնել վարչարարությունը, սահմանելով պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված օտարման ենթակա գույքի վերաբերյալ սկզբունքերը և պայմանները, ինչպես նաև ապահովել վարչարարության կրճատումը:
ՀՀ կառավարության 10.09.2015թ.-ի N 1032-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 3-րդ կետը վերաշարադրվել է, որով սահմանվել է, որ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշումն ընդունելու վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրում է ՀՀ պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության (եկամուտների կամ ծախսերի փոփոխության) մասին կարծիք, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ գույքի օտարման ձևի և գների հիմնավորվածության մասին եզրակացություն:
Ելնելով վերը նշվածից և Կոմիտեի հետագա կարգավիճակից պետք է ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի հունվարի 29-ին ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հունվարի 16-ին ընդունված «Օտարման որոշման վերաբերյալ եզրակացություն տալու սկզբունքները սահմանելու մասին» համապատասխանբար N 47-Ն և N 007-Ն համատեղ հրամանը:
Մշակվում և մինչև 2018 թվականի ավարտը նախատեսվում է ներդնել պետական գույքի վարձակալության և պետական գույքի օտարման նպատակով էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգը, որն ունենալու է միասնական էլեկտրոնային հարթակ։ Համակարգը հնարավորություն կտա պետական գույքը վաճառել, վարձակալության տրամադրել էլեկտրոնային եղանակով, դրանով իսկ նպաստելով ծախսերի կրճատմանը, գործարքների թափանցիկությանը, հանրության լայն շրջանակներին տեղեկատվության հասանելիությանը, դրամական միջոցների փոխանցման ժամանակի կրճատմանը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, մրցակցային առավելություններին և պետական գույքի վաճառքի արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համակարգը հնարավորություն կտա հանրությանը առցանց եղանակով դիմել և մասնակցել Կոմիտեի կողմից հայտարարվող աճուրդներին, հետևել դրանց ընթացքին՝ նվազագույնի հասցնելով պետական ծառայող-քաղաքացի անմիջական շփումների անհրաժեշտությունը:
Այս հանգամանքից ելնելով համապատասխան փոփոխություններ են կատարվել որոշմամբ հաստատված կարգի գլուխ 6-րդ-ում՝ գույքի օտարման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգում։
Նախագծով նախատեսվում է հանձնարարական ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատելու էլեկտրոնային աճուրդի մասնակիցների գրանցման, հրապարակային ծանուցման և աճուրդի անցկացման կարգը։
- Կարգավորման առարկան
ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 275-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 28-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է պետական գույքի օտարման գործընթացի պարզեցում՝ նվազագույն վարչարարության ապահովմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:
- 6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացը՝ նվազագույն վարչարարության ապահովմամբ, ինչպես նաև օտարման գործընթացի պահանջների արդիականացում:
-
Քննարկվել է
20.08.2018 - 07.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 8495
Տպել