Andranik Daniel
22.08.2018
Տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը դեռևս վաղաժամ է. ամեն դեպքում պետք է ինչ-որ սահմանաչափից հետո պետք է լինի արեական պատասխանատվություն:
Լրամշակման փուլում է
3 - Կողմ
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060 - Ա որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի հիմնական ուղղություններից է տնտեսական աճի ապահովումը՝ գործարարության զարգացման և խրախուսման միջոցով: Նշված ծրագրով նախատեսվում է վեց ամսվա ընթացքում տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում:
Հայաստանի Հանրապետության վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է համակարգային ուսումնասիրել տնտեսական հանցագործությունների հնարավորինս ապաքրեականացման խնդիրը՝ առաջնորդվելով միջազգային փորձով:
Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարարության զարգացման և խրախուսման, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրով հաստատված ուղղությունների իրագործման անհրաժեշտությամբ:
ՀՀ քրեական օրենսգրրքում առկա են տնտեսական գործունեության հանցագործություններին վերաբերող 35 հոդված, որոնցից 4-ը՝ 208-211 հոդվածներ, վերաբերում են ակցիզային դրոշմանիշերին և (կամ) դրոշմապիտակներին՝ տարբեր հանցակազմերով: ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ և 211-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմը առկա է, երբ դիսպոզիցիայով նախատեսված գործողությունների արդյունքում խախտումը կազմում է նվազագույնը 50 000- 500 000 դրամ, իսկ առավելագույնը 500 000 դրամից ավելի, իսկ պատասխանատվությունը բոլոր դեպքերի համար նախատեսված է տուգանքը: Հետևաբար, օրենսդիրը նշված հանցագործությունների համար սահմանելով քրեական պատասխանատվության ամենամեղմ տեսակը՝ տուգանքը, այդ հանցագործությունները դիտում է որպես նվազ հանրային վտանգավորություն ունեցող:
Ավելին 01.01.2018թ. ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածը նույնպես սահմանում է պատասխանատվություն ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելու համար: Նշված արարքը իր բնույթով հանդիսանում է հարկային պատասխանատվություն ենթադրող արարք, այլ ոչ թե քրեական կամ վարչական, հետևաբեր Հարկային օրենսգրքով նշված արարքի համար պատասխանատվություն սահմանելը առավել արդարացված է:
Նույնը վերաբերվում է Քրեական օրենսգրքի սպառողներին խաբելուն վերաբերող 212-րդ հոդվածի 1-ն մասով սահմանված դիսպոզիցիային, որով նախատեված արարքի համար քրեական հանցավորության զգալի չափ է համարվում և պատասխանատվությունը ծագում է սկսած 500 դրամից մինչև 50 000 դրամը, իսկ խոշոր չափ է համարվում 50 000 դրամ գումարը գերազանցող հանցագործությունը: Նշված արարքի համար քրեական պատասխանատվությունը նույնպես սահմանված է՝ տուգանքը:
Միաժամանակ ելնելով առողջության պահպանման մարդու սահմանադրական իրավունքից, ոչ իրավաչափ է և չի բխում արարքի և սահմանված պատժի համաչափության սկզբունքից, քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 4.1.-րդ մասով մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար նույնպես քրեական պատասխանատվության ամենամեղմ տեսակը՝ տուգանքը, սահմանելը:
Նախագծերի փաթեթի պատրաստման համար ուսումնասիրված միջազգային փորձի վերաբերյալ վերլուծությունը ներկայացված է Հիմնավորմանը կից տեղեկանքում:
Ինչ վերաբերվում է վաշխառության ապաքրեականացմանը, ապա անհրաժեշտ է նշել, որ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում, արտքով գումար տալու համար քրեական պատասխանատվություն սահմանոր նորմը դիտվում է հնացած: Նշվածը վկայում է նաև միջազգային փորձը՝ ուսումնասիրված 10 երկրներից /Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Ղրղզստան, Ղազախստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան/, նշված արարքը քրեականացված է միայն Լատվիայում: Ավելին գործնականում, այն դեպքերում, երբ փոխառուները չեն կարողանում վերադարձնել փոխոռության գումարները՝ սույն հոդվածը փոխատուների նկատմամբ օգտագործում են որպես շահարկման միջոց:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացմանը:
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են գործարարության զարգացմանը և խրախուսմանը:
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսական գործունեության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների և պետության ֆինանսական իրավաչափ շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
Քննարկվել է
14.08.2018 - 30.08.2018
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8630
Տպել22.08.2018
Տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը դեռևս վաղաժամ է. ամեն դեպքում պետք է ինչ-որ սահմանաչափից հետո պետք է լինի արեական պատասխանատվություն: