Andranik Daniel
22.08.2018
Տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը դեռևս վաղաժամ է. ամեն դեպքում պետք է ինչ-որ սահմանաչափից հետո պետք է լինի արեական պատասխանատվություն:
Լրամշակման փուլում է
3 - Կողմ
2 - Դեմ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 210-րդ, 211-րդ, 213-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «210 և 211» թվերը:
Հոդված 3. Օրենսգրքի 212-րդ հոդվածը շարադրել հետևալ խմբագրությամբ՝
«Հոդված 212. Սպառողներին խաբելը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 170.8 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով:
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 170.9 հոդվածը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Քննարկվել է
14.08.2018 - 30.08.2018
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8631
Տպել22.08.2018
Տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը դեռևս վաղաժամ է. ամեն դեպքում պետք է ինչ-որ սահմանաչափից հետո պետք է լինի արեական պատասխանատվություն: