Լրամշակման փուլում է
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման մեջ լրացումների և փոփոխությունների իրականացումը բխում է 2014 թվականի հոկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության N 1191-Ն որոշումից, մասնավորապես համաձայն սույն որոշման 2-րդ կետի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ին N 647 Ա/Ք հրամանով հաստատվել են ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների կրթական ծրագրերը:
Ելնելով վերոշարադրյալից անհրաժեշտություն է առաջացել հիշյալ փոփոխություններն ամրագրել նաև բարձրագույն կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի (դիպլոմների) ձևերում:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Բարձրագույն մասնագիտական կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի (դիպլոմների) գործող ձևերը չեն համապատասխանում 2014 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՀ կառավարության N 1191-Ն որոշմամբ կատարված փոփոխություններին:
Մասնագիտական կրթության ծրագրի ներառումը դիպլոմում ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել բարձրագույն մասնագիտական կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերը (դիպլոմները) համապատասխանեցնել ՀՀ կրթության և գիտության 2015 թվականի հուլիսի 3-ին N 647 Ա/Ք հրամանին:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի (դիպլոմները) գործող ձևերը՝ այնտեղ ներառելով նաև մասնագիտությունների կրթական ծրագրերը:
-
Քննարկվել է
09.08.2018 - 25.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9152
Տպել