Լրամշակման փուլում է
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------------- 2018 թվականի N -------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի <<Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը,Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին>> N 320 որոշման մեջ`
1) «ժբ» և «ժգ» կետերին համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների.
2) <<ԴԻՊԼՈՄԻ ՀԱՎԵԼՎԱԾ>> բաժնի՝
ա. 1-ին կետը լրացնել նոր՝ 1.21 ենթակետով
<<1.21 Հայրանուն.>>.
բ. 2-րդ կետի 2.2 ենթակետը լրացնել <<և կրթական ծրագիրը (ծրագրերը).>> բառերով.
գ. 3-րդ կետում <<ՄԱԿԱՐԴԱԿԻ>> բառը փոխարինել <<ԱՍՏԻՃԱՆԻ>> բառով.
դ. 3.1 ենթակետում <<մակարդակը>> բառը փոխարինել <<աստիճանը>> բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
09.08.2018 - 25.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9137
Տպել