ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2026 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) Որոշման 1-ին կետով հաստատված N 12 հավելվածում հարցաշարի՝
ա. 1-ին կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «4-րդ հոդված, 1-ին կետ» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր» բառերով,
բ. 2-րդ կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «4-րդ հոդվածի 2-րդ կետ» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր» բառերով.
3) Որոշման 1-ին կետով հաստատված N 13 հավելվածում «ԱՏԳ ԱԱ 7214 99 – ից,» բառերից և թվերից հետո լրացնել «7214 20 000 0,» թվերով և կետատրական նշանով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. Փաշինյան
-
Տևողություն
21.05.2026 05.06.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 101
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: