Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-11-րդ մասերով.
«9. Սույն հոդվածի 5-րդ մասի 3–8-րդ, 10-րդ կամ 11-րդ կետերով սահմանված հիմքերով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքում, ընդերքօգտագործման իրավունքը կրող իրավաբանական անձը, նրա իրական շահառուները, այդ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարները, կառավարման մարմնի անդամները կամ այդ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու և (կամ) այդ իրավաբանական անձի հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ տալու իրավասություն ունեցող անձինք, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով առաջացել են սույն մասով նախատեսված ընդերքօգտագործման դադարեցման հիմքերը, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք չեն կարող ձեռք բերել նոր ընդերքօգտագործման իրավունք՝ դադարեցման մասին իրավասու մարմնի իրավական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 10 տարվա ընթացքում։
10. Սույն հոդվածի իմաստով փոխկապակցված իրավաբանական անձ է համարվում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված իրավաբանական անձը:
11. Սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ և 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված սահմանափակման ենթակա անձի մասնակցության բացահայտման դեպքում լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին տալիս է գրավոր զգուշացում՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։ Զգուշացմամբ սահմանված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում կիրառվում են սույն հոդվածով նախատեսված կասեցման և դադարեցման միջոցները։»:
Հոդված 2.
Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետից և 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետից հանել «մետաղական» բառը։
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
Երևան |
-
Տևողություն
11.05.2026 01.06.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Տնտեսական
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 265
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: