Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին
Նախագծի ընդունումը պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտում անբարեխիղճ շահառուների վերադարձը կանխելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է սահմանել 10-ամյա սահմանափակում այն իրավաբանական անձանց, իրական շահառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց համար, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով դադարեցվել է ընդերքօգտագործման իրավունքը։ Միաժամանակ նախատեսվում է ընդլայնել իրական շահառուների վերաբերյալ վերահսկողության մեխանիզմների կիրառման շրջանակը՝ այն տարածելով ընդերքօգտագործման բոլոր իրավունքների նկատմամբ։ Ակնկալվում է բարձրացնել ոլորտում պատասխանատվության մակարդակը և նպաստել առավել թափանցիկ ու վստահելի ընդերքօգտագործման համակարգի ձևավորմանը։
-
Տևողություն
11.05.2026 01.06.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Տնտեսական
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 262
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: