Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.            Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ օտարվող պետական գույքի վերաբերյալ տվյալների աղյուսակի լրացմամբ։ Աղյուսակի լրացումը նպատակ ունի ապահովել շահառուների համար՝ օտարվող պետական գույքի  հասանելիությունը, թափանցիկությունը, ինչպես նաև ստեղծել ամբողջական և արդիական պատկեր բազային տարածական տվյալներում։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշմամբ առանձնացված են բազային տարածական տվյալները, որոնք համընդհանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ են:

Վերոնշյալ բազային տարածական տվյալներում բացակայում են օտարման ենթակա պետական շենքեր, շինությունների հատկանիշներով տվյալները։ Նշված տվյալների բացակայությունը կարող է հանգեցնել պետական գույքի օտարման գործընթացներում թափանցիկության նվազման, որոշումների կայացման ժամանակ ամբողջական տվյալների բացակայության պատճառով կառավարման արդյունավետության անկման, հանրային վերահսկողության սահմանափակմանը, ինչպես նաև ներդրումային ռիսկերի աճի։

 

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 2026 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթ ուղղություններով, որպես ակնկալվող արդյունք, սահմանվել են Ազգային գեոպորտալի հասանելիության պայմաններում՝ առանձին տեղեկատվական շերտի միջոցով օտարվող պետական գույքի վերաբերյալ ամբողջական, արդիական և հավաստի տեղեկատվության հրապարակայնության և շահառուների համար հասանելիության ապահովում՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ։ Նշվածի հիմքով Նախագծում կատարվել է լրացում՝ լրացվել է նոր աղյուսակ՝ Օտարման ենթակա պետական շենքեր, շինությունների հատկանիշներով։

2. Ակնկալվող արդյունքը

Օտարման ենթակա պետական շենքեր, շինությունների հատկանիշներով տվյալների ներառումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշմամբ առանձնացված բազային տարածական տվյալների ցանկում կարող է ապահովել միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը, բարձրացնել բաց, թափանցիկ կառավարման մակարդակը, ինչպես նաև տվյալները համադրելի դարձնել այլ համակարգերի հետ, ինչի արդյունքում կբարձրանա նաև պետական գույքի արդյունավետությունը, հանրային վերահսկողությունը և կնպաստի ներդրումների աճին։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում չեն նախատեսվում ծախսերի և եկամուտների ավելացումներ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

 

 

 

 

 

 

  • Տևողություն

    28.04.2026 21.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 133

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: