Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2026 թվականի N ...... -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդարությամբ նոր՝ 16-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 16 «ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

209. «Օտարման ենթակա պետական գույք» թեմատիկ խմբի տարածական տվյալների ստեղծման հիմնական նպատակը պետական սեփականություն հանդիսացող, օտարման ենթակա գույքին վերաբերող միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է՝ արդյունավետ կառավարում, հաշվառում, գնահատում, քարտեզագրում և մոդելավորում իրականացնելու համար։

210. Օտարման ենթակա պետական գույքին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.

1)             Այս տվյալները կարևորություն ունեն պետական գույքի արդյունավետ կառավարման, հաշվառման և օտարման գործընթացների կազմակերպման համար։

2)            Պարունակում են հանրային և մասնավոր հատվածների համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն։

3)            Ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել՝ կախված գույքի կարգավիճակի, գնահատման և օտարման գործընթացներից։

4)            Լինելով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս՝ կարող են կիրառվել այլ թեմատիկ տվյալների հետ համատեղ։

211. Այս տվյալների հիմնական օգտագործողներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունները և քաղաքացիները՝ օրենքով սահմանված կարգով։

212. «Օտարման ենթակա պետական գույք» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացվում են կետային տեսքով։

213. Օտարման ենթակա պետական գույք - պետական հաշվառման մեջ գտնվող և օտարման ենթակա ճանաչված անշարժ գույքերը՝ շենքերը, շինությունները, հողամասերը՝ իրենց զբաղեցրած կամ դրանց հետ իրավականորեն կապված տարածքով։ Տարածական շերտը ներկայացվում է կետային տեսքով՝ հետևյալ հիմնական հատկանիշներով (աղյուսակ 1)

1)             Արտաքին նույնականացուցիչ (Id) – եզակի նույնականացուցիչ, որը հատկացվում է պատասխանատու մարմնի կողմից։

2)            Հողամասի մակերես (Measured_Land_Area       

3)            Շենք-շինությունների մակերես (Building-Area)։

4)            Անվանում (Name)գույքի անվանումը կամ նկարագրությունը։

5)            X և Y կոորդինատներ (X_Coord., Y_Coord.)գույքի տեղակայման կոորդինատները։

6)            Մարզի անվանում (Name of the region)այն վարչատարածքային միավորը, որտեղ գտնվում է գույքը։

7)            Համայնքի անվանում (Community_Name)համապատասխան համայնքը։

8)             Գույքի բնութագիրը (Property Description) –գույքի նկարագրությունը, այդ թվում զբաղեցրած հողատարածքի նշանակությունը (բնակելի, արտադրական, գյուղատնտեսական և այլն),

9)           Տվյալների աղբյուր (Data_Source) – տեղեկության հիմքը (փաստաթղթեր, կադաստրային տվյալներ և այլն)։

10)       Օտարման կարգավիճակ (Disposal_Status) – օրինակ՝ նախատեսված, ընթացքի մեջ, ավարտված։

11)        Սեփականության ձև (Ownership_Type) – պետական (հնարավոր այլ ձևերի նշմամբ)։

12)       Կառավարող մարմին (Managing_Body) – տվյալ գույքի կառավարման պատասխանատու մարմինը։

13)       Օտարումը հաստատող մարմին (Approving_Body)։

14)       Օտարման ակտի անվանում և համար (Name_Act_Number_of_Approval)։

15)       Օտարման հաստատման ամսաթիվ (Date_Approval) ։

16)       Գնահատման իրականացնող մարմին (Evaluation_Body)։  

17)       Գնահատման ամսաթիվ (Evaluation_Date) ։

18)       Գնահատող կազմակերպություն (Evaluation_Organization)։

19)       Համար կամ ծածկագիր (Number_Or_Code) – գույքի հաշվառման համարը։

20)      Շուկայական արժեք (Market_Value) -գույքի գնահատված գինը

21)       Սկզբի ամսաթիվ (Start_Date) – տվյալների մուտքագրման ամսաթիվը։

22)       Վերջին փոփոխության ամսաթիվ (End_Date)  

23)      Հատուկ կարգավիճակ (Special_Status) – օրինակ՝ սահմանափակումներ, ծանրաբեռնվածություններ և այլն։

 

Աղյուսակ 1. Օտարման ենթակա պետական գույք շերտի հատկանիշներ

 

Դաշտի անվանում (Field name)

Տվյալի տեսակ

 (Data type)

Արտաքին նույնականացուցիչ (Id)

Integer (10)

Հողամասի մակերես (Measured_Land_Area)  

Double (6)

Շենք-շինությունների մակերես (Building_Area)

          Double (6)

Անվանումը (Name)

VarChar (50)

X կոորդինատ (X_Coord)

Double (10)

Y կոորդինատ (Y_Coord)

Double (10)

Մարզի անվանում (Name of the region)

VarChar (15)

Համայնքի անվանում (Community_Name)

VarChar (50)

Գույքի բնութագիրը (Property Description)

VarChar (40)

Տվյալների աղբյուր (Data_Source)

VarChar (30)

Օտարման կարգավիճակ (Disposal_Status)

VarChar (30)

Սեփականության ձևը (Ownership_Type)

VarChar (20)

Կառավարող մարմին (Managing_Body)

VarChar (40)

Օտարումը հաստատող մարմին (Approving_Body)

VarChar (40)

Օտարման ակտի անվանումը և համարը     

(Name_Act_Number_of_Approval)

VarChar (40)

Օտարման հաստատման ամսաթիվը (Date_Approval)

Date

Գնահատման իրականացնող մարմին (Evaluation_Body)

VarChar (40)

Գնահատման ամսաթիվը (Evaluation_Date)

Date

Գնահատող կազմակերպության անվանումը    

 (Evaluation_Organization)

VarChar (40)

Համար կամ ծածկագիր (Number_Or_Code)

Integer (10)

Շուկայական արժեք (Market_Value)

Double (15)

Սկզբի ամսաթիվ (Start_Date)

Date

Վերջին փոփոխության ամսաթիվ (End_Date)

Date

Հատուկ կարգավիճակ (Special_Status)

VarChar (50)

»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Տևողություն

    28.04.2026 21.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 135

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: