ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցը (այսուհետ՝ Ժամանակացույց)։ Ծրագրով՝ փուլային եղանակով, նախատեսվում է կառուցել թվով 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցներ (ԳՃԿՀ) և հիմնական սնող գազատարներ, հետևյալ ուղղություններով՝
I փուլ - Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված,
II փուլ - Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված,
III փուլ - Երևան քաղաքի Հարավային հատված,
IV փուլ - Երևան քաղաքի Արևելյան հատված:
Ծրագրի I և II փուլերի ուղղություններով՝ այլ նախաձեռնողների կողմից արդեն իսկ կառուցվել են թվով 2 ԳՃԿՀ-ներ և 41.1կմ երկարությամբ հիմնական սնող գազատարներ, որոնք 2024թ. դեկտեմբեր ամսին կնքված ինժեներական ենթակառուցվածքների առուվաճառքի պայմանագրի հիման վրա հանդիսանում են Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սեփականությունը և սահմանված կարգով շահագործվում են։
Ծրագրի III և IV փուլերի մասով Ընկերության պատվերով իրականացվել և ավարտին են հասցվել բոլոր շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցված նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնց հիման վրա 2025թ.-ին տրվել է շինհավաքակցման աշխատանքների մեկնարկը: Ներկա պահի դրությամբ Ծրագրի III և IV փուլերի 2 ուղղություններով արդեն կառուցված են շուրջ 15.5կմ երկարությամբ հիմնական սնող գազատարներ: 2026թ. նախատեսվում է իրականացնել թվով 2 ԳՃԿՀ-ների և 11.9 կմ երկարությամբ հիմնական սնող գազատարների կառուցման աշխատանքները, ինչպես նաև պետք է մեկնարկվեն Ծրագրի 3-րդ փուլում ընդգրկված Նոր Խարբերդ թաղամասի բաշխիչ գազատարների կառուցման աշխատանքները:
Նոր Խարբերդ թաղամասի (այսուհետ՝ Թաղամաս) գազիֆիկացման աշխատանքների որոշ մասը կատարվել են Երևանի քաղաքապետարանի կողմից: Թաղամասի ամբողջական գազիֆիկացման նպատակով չգազիֆիկացված փողոցների գազիֆիկացման աշխատանքները ՀՀ կառավարության 20.02.2025 թվականի N 162-Լ որոշմամբ ընդգրկվել են Ծրագրի 3-րդ փուլի աշխատանքներում, որի իրականացման վերջնաժամկետը սահմանված է 01.07.2026թ.-ը:
Թաղամասի գազիֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից Ընկերությանն են տրամադրվել շուրջ 40 կմ գազատարների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ շուրջ 780,0 մլն ՀՀ դրամ նախահաշվային արժեքով (առանց ԱԱՀ), որոնք կազմվել են 2023 թվականին՝ այլ լիցենզավորված կազմակերպության կողմից:
Սակայն, Ընկերության կողմից իրականացված նախագծանախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրության, այդ թվում նաև տեղադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ նախագծային լուծումները նախատեսում են շուրջ 40 կմ գազատարների անցկացում փողոցների միայն մեկ մայթով, որի դեպքում դիմացի մասի բնակելի տարածքների գազատարների շինհավաքակցումը պետք է իրականացվեր յուրաքանչյուր տան համար առանձնացված ձևով՝ անհատական լուծումներով: Բացի այդ, գազատարները նախատեսված էին վերգետնյա կառուցման եղանակով, իսկ ներկայում Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվություն տրվում է միայն ստորգետնյա եղանակով կառուցման համար:
Ընկերության կողմից իրականացվել է չափագրման և նոր նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է շուրջ 70.5 կմ երկարությամբ և 1120,0 մլն դրամ ընդհանուր արժեքով ներփողոցային սնող գազի բաշխիչ ցանցի ստորգետնյա գազատարների կառուցման աշխատանքներ: Նախագծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, այդ թվում՝ նախագիծը ենթարկվել է համալիր փորձաքննության, շրջանառվել է քաղաքաշինական գործընթացների միասնական էլեկտրոնային համակարգում և 2026թ.-ի փետրվար ամսվա դրությամբ ստացել է բոլոր համաձայնեցումները:
Վերը նշված նոր նախագծային փաստաթղթերում ներառվում է Թաղամասի փողոցների գերակշիռ մասը (գրեթե ամբողջությամբ), որոնց հիման վրա աշխատանքի կազմակերպման տեսանկյունից շուրջ 70.5 կմ ծավալով ստորգետնյա գազատարների հողային քանդման, շինհավաքակցման և հետլիցքի աշխատանքների կատարումը պետք է իրականացնել համապատասխան հերթականությամբ՝ բնակիչների անցուդարձի (յուրաքանչյուր տան շրջակա տարածք, փողոցի հատում և այլն) և տրանսպորտի երթևեկությունն առավելագույնս չխաթարելու մոտեցումներով և այլ շինարարական գործընթացներում առաջացող օբյեկտիվ հանգամանքների հաշվառմամբ:
Պայմանավորված վերոգրյալով՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ Թաղամասի գազիֆիկացման խոշորամասշտաբ ավելացող ծավալների մասով, ինչպես նաև Ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերով նախատեսված ուղղությունների համապատասխան ճյուղերի նոր ուղեգծերի (փողոցների) մասով և Ծրագրի 3-րդ փուլի կատարման ժամկետի փոփոխության մասով:
Այսպես՝
· Առաջարկվում է Ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերը խմբագրել նոր ուղեգծերով հետևյալ բովանդակությամբ․
«Ծրագրի 3-րդ փուլը Երևան քաղաքի Հարավային հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է 2-րդ ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ ուղեգծով.
1) ճյուղ 1՝ Նուբարաշեն թաղամաս – Թեյշեբանի փողոց – Նուբարաշենի ճանապարհ – Խաչիկ Դաշտենց փողոց – Էրեբունի հրապարակ – գ. Մահարի փողոց – Վարդաշեն թաղամաս – Վարդաշեն 9-րդ փողոցից մինչև գերեզմանատան հատված – Դավիթ Բեկ փողոց – Գ. Հովսեփյան փողոց – Արմենակյան փողոցի խաչմերուկ.
2) ճյուղ 2՝ Գ. Հովսեփսյան փողոցից մինչև Գ. Հովսեփյան – Սարալանջի պողոտա տանող նոր ճանապարհի միջնամաս.
3) ճյուղ 3՝ Նոր Խարբերդ թաղամաս:
Ծրագրի 4-րդ փուլը Երևան քաղաքի Արևելյան հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է Ջրվեժի ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի կառուցում և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ ուղեգծով.
1) ճյուղ 1՝ գ. Ձորաղբյուր Բանակի փողոց – Ազատության փողոց – ք. Երևան Տ-6-29 – Բագրևանդի խաչմերուկ – Թևոսյան փողոց – Բադալ Մուրադյան փողոց – Դավիթ Բեկ փողոցից մինչև Գ. Հովսեփյան խաչմերուկ.
2) ճյուղ 2՝ ք. Երևան Տ-6-29 – Բագրևանդի խաչմերուկից մինչև պաշտպանության նախարարության շենք.
3) ճյուղ 3՝ Բադալ Մուրադյան փողոց – Շոպրոնի փողոցից մինչև Գյուրջյան փողոցի միջնամաս:»։
· Կատարել համապատասխան փոփոխություններ Ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերով կառուցվող գազատարների երկարություններում և նախահաշվային արժեքներում։
Դրանց արդյունքում Աղյուսակները կխմբագրվեն հետևյալ բովանդակությամբ․
Աղյուսակ N 4
|
N |
Աշխատանքների, նյութերի և սարքավորումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (մլն դրամ) |
|
1. |
Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում |
հատ |
1 |
|
|
2. |
ԳՃԿՀ-ներից հիմնական միջին ճնշման գազատարների կառուցում |
կմ |
85.4 |
3587.2 |
|
|
Ընդամենը |
|
|
4243.2 |
Աղյուսակ N 5
|
N |
Աշխատանքների, նյութերի և սարքավորումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (մլն դրամ) |
|
1. |
Կողմնատար գազատարի և ԳՃԿՀ-ի կառուցում |
հատ |
1 |
|
|
2. |
ԳՃԿՀ-ներից հիմնական միջին ճնշման գազատարների կառուցում |
կմ |
||
|
|
Ընդամենը |
|
|
· Առաջարկվում է նաև Ժամանակացույցում Ծրագրի 3-րդ փուլի կատարման ժամկետը 01.07.2026թ. սահմանել 01.12.2027թ. ժամկետով։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայում Ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերի իրականացման համար մշակվել և արդեն իսկ առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնցով հստակեցվել են Երևան քաղաքի Հարավային՝ մասնավորապես Նոր Խարբերդ թաղամասի մասով, և Արևելյան հատվածների գազատարների կառուցման ուղղությունները, երկարությունը և ֆինանսավորման չափը։
Պայմանավորված դրանով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն արդեն իսկ ճշգրտված Ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերով իրականացվող ուղղությունները, գազատարների երկարությունը և ֆինանսավորման չափը։
Նախագծի ընդունմամբ կիրականացնվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում վերոնշյալ փաստաթղթերից։ Սակայն, ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշման ընդունումը բխել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.6 ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» և «2.7 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» կետերից։
-
Տևողություն
28.04.2026 14.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 145
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: